00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չարաշահումներ պաշտպանության բնագավառում. 2 տարում կատարվել է 160 մլն դրամի խախտում

© Sputnik / Asatur Yesayantsздание Министерство обороны Армении вс вооруженные силы здание
здание Министерство обороны Армении вс вооруженные силы здание - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Զինառ» ընկերությունը ստեղծվել է ՀՀ կառավարության՝ 2000 թվականի դեկտեմբերի 31-ի որոշմամբ: Ընկերության բոլոր բաժնետոմսերը սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: Հիմնադրի լիազորությունները վերապահված են պաշտպանության նախարարությանը:

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է «Զինառ» ՓԲԸ-ում իրականացրած ուսումնասիրության արդյունքները: Տեղեկությունը հայտնում է ՊՎԾ ծառայությունը:

Аматуни Вирабян - Sputnik Արմենիա
Ազգային արխիվի տնօրենն ազատվել է պաշտոնից. չարաշահումներ են հայտնաբերվել

2017-2019թթ-ի գործունեության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է շուրջ 160 միլիոն դրամի խախտում:

Դրանից շուրջ 82 մլն դրամի խախտումներն արձանագրվել են ՀՀ ՊՆ զորամասերի խանութ-թեյարանների գործունեության ոլորտում։ Դրանց հասույթը կանխամտածված կերպով նվազեցվել է ապրանքների մատակարարման պայմանագրերով նախատեսված հասույթը պակաս ձևակերպելու միջոցով։ Իսկ որոշ դեպքերում խանութ-թեյարանները գործել են առանց պայմանագրերի ու որևէ իրավական հիմքի։

ՊՆ զորամասերում տեղադրված սուրճի ապարատները ևս օրինական կարգով չեն գրանցվել։ Մինչդեռ 2019թ-ին 10 զորամասերի տարածքում գործել են սուրճի 15 ապարատներ` առանց պայմանագրերի, և դրանց հասույթը ևս չի ձևակերպվել։

Ամասիայի ԲԿ–ի տնօրենը հրամանագրել է մորը, մահացած աշխատողներին «թաքուն պահել». նոր քրգործ

2017-2019 թվականների ընթացքում ընկերությունը ձեռք է բերել 91 մլն դրամի ապրանքներ, կատարել աշխատանքներ և ծառայություններ` Գնումների մասին ՀՀ օրենքի խախտմամբ։

Եվս 8.2 մլն դրամի խախտում է հայտնաբերվել «Զինառ» ընկերությանը պատկանող արտադրակենցաղային կոմբինատում։ Պարզվել է, որ կոմբինատի աշխատակիցներին վճարվել է շուրջ 7.7 մլն դրամ աշխատավարձ, այն պարագայում, երբ նույն ժամանակահատվածում կոմբինատը չի աշխատել, իսկ նրա տարածքում մեկ այլ ընկերություն է գործել։ Նույն ժամանակահատվածում կոմունալ ծառայությունների համար էլ շուրջ 1.2 մլն դրամ է վճարվել։

Начальник Полиции Армении Владимир Гаспарян - Sputnik Արմենիա
Վլադիմիր Գասպարյանի դեմ քրգործով չարաշահումներ են բացահայտվել. նոր քրգործ է հարուցվել

Պարզվել է նաև, որ 2017-2018 թվականների ընթացքում ընկերությունը շուրջ 50 մլն դրամից ավելի ծախս է ներկայացրել, պակաս է հաշվառել շահույթը։ Արդյունքում՝ ՊՆ–ի արտաբյուջե պակաս է վճարվել շուրջ 32 մլն դրամ, իսկ ՀՀ պետական բյուջե` շուրջ 8 մլն դրամով պակաս շահութահարկ։

Եվս 12 մլն դրամի ծախսերն ընկերությունն ընդհանրապես փաստաթղթերով որևէ կերպ չի հիմնավորել։

Գյումրու ծանրամարտի դպրոցում յուրացումներ են եղել. ԱԱԾ բացահայտումը

Պարզվել է նաև, որ «Զինառի» հաստիքացուցակում ավելացվել է լիազոր ներկայացուցչի հաստիք, ինչը հակասում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին։ Ընդ որում՝ այդ լիազոր ներկայացուցչին վճարվել է 4.5 մլն դրամի կարգի աշխատավարձ։
Կատարված ուսումնասիրության արդյունքները հաշվի առնելով` առաջարկվել է դադարեցնել «Զինառ» ՓԲԸ-ի հետագա գործունեությունը՝ նույն գործառույթները վերապահելով ՊՆ համապատասխան ստորաբաժանումներին:

ՊՎԾ–ի ներկայացրած փաստերի հիման վրա ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։

Քրեական գործի վարույթը հանձնվել է ՀՀ քննչական կոմիտեին։

Михаил Мясникович - Sputnik Արմենիա
ԵԱՏՀ–ում ՀՀ ներկայացուցչին կասկածում են չարաշահումների մեջ. Մյասնիկովիչի հանձնարարականը

Հիշեցնենք` «Զինառ» ընկերությունը ստեղծվել է ՀՀ կառավարության՝ 2000 թվականի դեկտեմբերի 31-ի որոշմամբ:
Ընկերության ստեղծման նպատակն է ՀՀ ԶՈՒ համակարգի ստորաբաժանումներում և տեղամասերում տնտեսական գործունեություն, մեծածախ և մանրածախ առևտուր, կենցաղային սպասարկման ծառայություններ իրականացնելն ու դրա միջոցով շահույթի ստանալը։
Ընկերության բոլոր բաժնետոմսերը սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: Հիմնադրի լիազորությունները վերապահված են պաշտպանության նախարարությանը:

Փարաքարի և «Դիլիջան ազգային պարկի» պաշտոնատար անձինք խոշոր գումարներ են հափշտակել. ԱԱԾ

Լրահոս
0