00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

19 օր թշնամու ահն ու սարսափն էր․ Ավագ Նազարյանը չեմպիոն էր, հերոս դարձավ

© Sputnik / Aram NersesyanМариам, тетя погибшего в карабахской войне экс-чемпиона Армении по боксу Авага Назаряна
Мариам, тетя погибшего в карабахской войне экс-чемпиона Армении по боксу Авага Назаряна - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2021
Բաժանորդագրվել
Ընդամենը 2 ամսվա զինծառայող Ավոյին թշնամին փնտրում էր. 18-ամյա հետախույզ դիպուկահարը հասցրել էր մի լավ վնաս հասցնել հակառակորդին։

Հայրն ամեն տարեվերջին Ավո Նազարյանին տանում էր մեդալներով լուսանկարելու։  Ամեն հաջորդ տարվա լուսանկարում մեդալները միանգամից մի քանիսով ավելանում էին ու հիմնականում ոսկե էին լինում։ Բռնցքամարտի  մրցումներից առանց մեդալի չէր վերադառնում։ Այս անգամ էլ մեդալներ հանձնվեցին, բայց առանց Ավոյի, հետմահու... Որդու «Մարտական խաչ» 1-ին աստիճան ու «Արիության համար» մեդալները տուն բերեց հայրը։

© Sputnik / Aram NersesyanԱվագ Նազարյանի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանը
19 օր թշնամու ահն ու սարսափն էր․ Ավագ Նազարյանը չեմպիոն էր, հերոս դարձավ - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2021
Ավագ Նազարյանի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանը

Նազարյանների տանը մեզ դիմավորում են հորաքույրն ու տատիկը։ Հորաքույրը՝ Մարիամը, առաջին հերթին մեզ Ավոյի անկյուն է ուղեկցում, որ տեսնենք, թե ինչ տղա էր՝ չեմպիոն էր, հիմա էլ հերոս դարձավ։

Ավագ Նազարյանը Հայաստանի բռնցքամարտի չեմպիոն էր, դեռ փոքրուց նրան մարզում էր հայրը՝ Արթուրը, որը նույնպես բռնցքամարտիկ է եղել։ Որդու հարցում խիստ էր, պահանջկոտ, գիտեր, որ Ավոյին մեծ ապագա ու լուրջ հաղթանակներ են սպասում։ 10 տարեկանից սկսվեցին Ավոյի մրցումներն ու հաղթանակները։

© Sputnik / Aram NersesyanԱվագ Նազարյան բռնցքամարտիկի մեդալները
19 օր թշնամու ահն ու սարսափն էր․ Ավագ Նազարյանը չեմպիոն էր, հերոս դարձավ - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2021
Ավագ Նազարյան բռնցքամարտիկի մեդալները

«Ինչպիսի՞ երեխա էր Ավոն»,–հարցնում եմ։ Հորաքույրը հոգոց է հանում, իսկ Սուսան տատն արագ սենյակից դուրս է գնում... Չի ուզում, որ արցունքները տեսնենք։

«Փոքրիկ զինվորիկներ ուներ, ստրատեգիա էր մշակում... Չէր սիրում, որ խանգարեինք։ Եթե չմիջամտեինք, ժամերով կխաղար։ Երբ արդեն մեծ էր, իր բոլոր մյուս խաղալիքներից հեշտ հրաժարվեց, բացի զինվորիկներից»,- պատմում է Մարիամը։

«Հրաշք բալա էր...»,- ավելացնում է սենյակ վերադարձած տատիկը։

© Sputnik / Aram NersesyanԱվագ Նազարյանի տատիկը
19 օր թշնամու ահն ու սարսափն էր․ Ավագ Նազարյանը չեմպիոն էր, հերոս դարձավ - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2021
Ավագ Նազարյանի տատիկը

Սպորտով զբաղվելուն զուգահեռ նաև դպրոցում էր լավ սովորում, հայրն ասել էր՝ սպորստմենը պետք է խելացի ու գրագետ լինի։ Ուժեղ բնավորություն ուներ, սիրում էր հաղթել, շատ էր մարզվում՝ նպատակներին հասնելու համար։

«Առավոտյան 7-ին արթնանում էր, որ վազեր։ Բանակից առաջ մի քանի ամիս, չգիտես, թե ինչու, ամեն օր դեպի Եռաբլուր էր վազում (ընտանիքը Երևանի Հարավարևմտյան Բ3-ում թաղամասում է ապրում– խմբ.),  շրջան անում ու հետ գալիս»,- պատմում է Մարիամը։

2020-ի հուլիսի 6-ին Ավոն ընդունվեց Ֆիզկուլտինստիտուտ, հուլիսի 7-ին զորակոչվեց բանակ։ Հայրն առաջարկում էր կես տարով հետաձգել մեկնումը, գնալ ձմեռային զորակոչով, սակայն Ավոն դեմ էր։

«Ասում էր՝ շուտ գնամ, շուտ գամ»։

© Photo : provided by family of Avag NazaryanԱվագ Նազարյանը` զինակից ընկերների հետ պատերազմի օրերին (Ավոն` աջից առաջինն է)
19 օր թշնամու ահն ու սարսափն էր․ Ավագ Նազարյանը չեմպիոն էր, հերոս դարձավ - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2021
Ավագ Նազարյանը` զինակից ընկերների հետ պատերազմի օրերին (Ավոն` աջից առաջինն է)

Ավոն սպասում էր ծառայության ավարտին, որ շարունակեր բռնցքամարտը, սպորտային մեծ նպատակներ ուներ, Հայաստանի եռագույնը պիտի բարձրացներ միջազգային մրցումներում։

Ծառայում էր Ջրականում (Ջաբրայիլ), դիպուկահար հետախույզ էր։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ հայտնի հետախույզ էր եղել նաև Ավոյի նախապապ Ավագը։ Ասում են՝ Անդրանիկի զինվորներից էր, մի քանի անգամ թուրքերի ձեռքն է ընկել, բայց ամեն անգամ կարողացել դուրս պրծնել, թուրքերն անունը դրել էին «ժնջիլ (շղթա) կտրող»։

© Sputnik / Aram NersesyanԱվագ Նազարյանի հորաքույրը` նրա լուսանկարները ձեռքին
19 օր թշնամու ահն ու սարսափն էր․ Ավագ Նազարյանը չեմպիոն էր, հերոս դարձավ - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2021
Ավագ Նազարյանի հորաքույրը` նրա լուսանկարները ձեռքին

Ավոն ուժեղ, կամային բնավորություն ուներ, չնայած բռունցքի ուժին՝ կռվարար չէր, զուսպ, հանգիստ, բայց չէր թողնի իրեն խեղճացնեն։ Հորաքույրն ասում է՝ բանակ գնալու առաջին օրվանից ոչ մի գանգատ կամ դժգոհություն չէին լսել։

Ընդամենը 2 ու կես ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց, ընտանիքը կարծում էր, որ նորակոչիկները պատերազմական գործողություններին չեն մասնակցի, Ավոն էլ ոչինչ չէր պատմում։ Չէր ասում, որ պատերազմի առաջին ժամերից իրենք արդեն թեժ կռվի մեջ են եղել։

«Ինչքան զանգում էր, ասում էր՝ կոնֆետ եմ ուտում, խտացրած կաթ եմ ուտում, ինքը շատ էր սիրում... որ չանհանգստանայինք, ոչինչ չկասկածեինք»։

© Sputnik / Aram NersesyanԱվագ Նազարյանը` մանկության տարիներին
19 օր թշնամու ահն ու սարսափն էր․ Ավագ Նազարյանը չեմպիոն էր, հերոս դարձավ - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2021
Ավագ Նազարյանը` մանկության տարիներին

Ավոն վերջին անգամ տուն զանգահարեց հոկտեմբերի 12-ին, արդեն տեղափոխվել էր Հադրութ։ Ու լռեցին զանգերը...Մի քանի օր անց մարտական ընկերներից մեկը տուն զանգահարեց, ասաց՝ անօդաչուի հարվածն էր... Չհավատացին, Ավոյի մարմինը չէր գտնվել, ուստի հույսը չէին կորցնում․միգուցե վիրավոր է։ Մոտ 1 ամիս հայրը փնտրում էր որդուն բոլոր հիվանդանոցներում, դիահերձարաններում։ Նոյեմբերի 21-ի առավոտյան հույսն էլ մեռավ․ հեռախոսի այն կողմից հայտնեցին՝ ԴՆԹ-ն համընկել է, դատաբժշկական փորձաքննությունն էլ ցույց է տվել՝ հոկտեմբերի 15-ին է զոհվել։ Հայրը մեկնեց իր առաջնեկին, իր միակ որդուն ճանաչելու։ Գիտեին, որ բանակում մարզումների ժամանակ Ավոյի խաչի թևը կոտրվել էր, այդ խաչն Ավոյի հետ էր... Նոյեմբերի 23-ին Ավոյի հուղարկավորությունն էր, նոյեմբերի 24-ին Ավոն 19 տարեկան կդառնար...

Ներսես Ներսիսյանի հայրը պատմում է` ինչպես է որդին հողը սեղմած եղել բռի մեջ - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2021
Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած

Թե ինչ էր պատերազմի դաշտում արել ընդամենը 2 ամիս ծառայող տղան, ինչպիսի բացառիկ խիզախություն և անձնական արիություն էր դրսևորել, որ «Մարտական խաչ» ու «Արիության մեդալ» էր արժանացել, ընտանիքը մանրամասներ չգիտի։ Ավոյի հետախուզական վաշտից ընդամենը 2 հոգի են ողջ մնացել, 2-ն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Ավոյի խիզախության մասին ընտանիքին միայն պատառիկներ են հասել...

«Մարտական ընկերներն ասում են՝ էդ ինչ անվախ տղա էր, կանգնում էր բարձրության վրա՝ մի ձեռքում խտացրած կաթ, մյուսում՝ ավտոմատ, առաջադրանքի գնացող տղաներին էդ բարձունքից բարի ճանապարհ էր ասում... Ասում են՝ այդ 19 օրերի ընթացքում եղել է թշնամու ահն ու սարսափը, մեծ թվով թշնամու զինվորների է ոչնչացրել։ Ավոյին փնտրել են՝ վնասազերծելու համար»,- չեմպիոնից հերոս դարձած տղայի մասին պատմում է հորաքույրը։

Տատիկը ցույց է տալիս բազմոցի անկյունն ու ասում՝ Ավոն միշտ էդտեղ էր նստում, հիմա էլ զգում է նրա ներկայությունը, ֆիզիկապես զգում է։ Շատ էր սիրում տատիկի պատրաստած բաստուրմայով պիցցան. մրցումներից առաջ տանն իսկական կռիվ էր ընկնում՝ հայրը հետևում էր, որ Ավոն քաշը պահպանի։ Հենց մրցումից հերթական մեդալով հետ էր գալիս, տանն արդեն պիցցան էր սպասում։ Հոկտեմբերի 15-ից հետո տատիկն այլևս պիցցա չի պատրաստում, Ավոն էլ հիմա ամեն օր երազներում է տուն վերադառնում...

© Sputnik / Aram NersesyanԱվագ Նազարյանի խաչը
Ավագ Նազարյանի խաչը - Sputnik Արմենիա
1/7
Ավագ Նազարյանի խաչը
© Sputnik / Aram NersesyanԱվագ Նազարյանի մանկության նկարները
Ավագ Նազարյանի մանկության նկարները - Sputnik Արմենիա
2/7
Ավագ Նազարյանի մանկության նկարները
© Sputnik / Aram NersesyanԱվագ Նազարյանի ստացած պատվոգիրը
Ավագ Նազարյանի ստացած պատվոգիրը - Sputnik Արմենիա
3/7
Ավագ Նազարյանի ստացած պատվոգիրը
© Sputnik / Aram NersesyanԱվագ Նազարյանի շքանշանները
Ավագ Նազարյանի շքանշանները - Sputnik Արմենիա
4/7
Ավագ Նազարյանի շքանշանները
© Sputnik / Aram NersesyanԱվագ Նազարյանը
Ավագ Նազարյանը - Sputnik Արմենիա
5/7
Ավագ Նազարյանը
© Sputnik / Aram NersesyanԱվագ Նազարյանի շնորհակալագրերը
Ավագ Նազարյանի շնորհակալագրերը - Sputnik Արմենիա
6/7
Ավագ Նազարյանի շնորհակալագրերը
© Sputnik / Aram NersesyanԱվագ Նազարյանի շքանշանը
Ավագ Նազարյանի շքանշանը - Sputnik Արմենիա
7/7
Ավագ Նազարյանի շքանշանը
1/7
Ավագ Նազարյանի խաչը
2/7
Ավագ Նազարյանի մանկության նկարները
3/7
Ավագ Նազարյանի ստացած պատվոգիրը
4/7
Ավագ Նազարյանի շքանշանները
5/7
Ավագ Նազարյանը
6/7
Ավագ Նազարյանի շնորհակալագրերը
7/7
Ավագ Նազարյանի շքանշանը
Լրահոս
0