https://arm.sputniknews.ru/20210416/avtovtar-vraert-27204469.html
Ավտովթար և վրաերթ Շենգավիթում․ 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Ավտովթար և վրաերթ Շենգավիթում․ 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Sputnik Արմենիա
Ավտոմեքենաների բախման հետևանքով երթևեկելի գոտուց դուրս եկած մեքենան հարվածել է քաղաքացիներին, որոնք 2 մետր բարձրությունից ընկել են նկուղային հարկ իջնող... 16.04.2021, Sputnik Արմենիա
2021-04-16T18:39+0400
2021-04-16T18:39+0400
2021-04-16T18:41+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2358/07/23580785_0:123:1944:1217_1920x0_80_0_0_892896682f45571e1eef6139da5ed7ba.jpg
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2358/07/23580785_216:0:1944:1296_1920x0_80_0_0_8fc1351f81311bb98a0fef97063dd1c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատահարներ, հայաստան, երևան, ավտովթար, վրաերթ
պատահարներ, հայաստան, երևան, ավտովթար, վրաերթ
Ավտովթար և վրաերթ Շենգավիթում․ 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
18:39 16.04.2021 (Թարմացված է: 18:41 16.04.2021) Ավտոմեքենաների բախման հետևանքով երթևեկելի գոտուց դուրս եկած մեքենան հարվածել է քաղաքացիներին, որոնք 2 մետր բարձրությունից ընկել են նկուղային հարկ իջնող սանդուղքների վրա:
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի- Sputnik. Ժամեր առաջ ավտովթար ու դրա հետևանքով վրաերթ է տեղի ունեցել Երևանի Շենգավիթ համայնքում։ Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ ժամը 16:40-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա-Սողոմոն Տարոնցի փողոցի խաչմերուկում Honda Fit մակնիշի ավտոմեքենան բախվել է Opel Vectra մակնիշի ավտոմեքենային:
Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհալի երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել 2 հետիոտնի: Կատարվածի հետևանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
ստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները Շենգավիթ վարչական շրջանի կանաչապատման ծառայության աշխատակիցներ են եղել։
Հավաքվածների խոսքով՝ նրանք փողոցում բարեկարգման աշխատանքներ կատարելուց հետո նստել էին մայթեզրի հարևանությամբ գտնվող խանութի՝ նկուղային հարկի համար նախատեսված բազալտե պատվանդանի վրա։ Ավտոմեքենաների բախման հետևանքով երթևեկելի գոտուց դուրս եկած մեքենան հենց այդտեղ է վրաերթի ենթարկվել քաղաքացիներին։ Նշվում է, որ վերջիններս վրաերթի հետևանքով մոտ 2 մետր բարձրությունից ընկել են նկուղային հարկ իջնող սանդուղքների վրա: