00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցեմենտը նորից կթանկանա՞. ՀՀ կառավարությունը մտադիր է բարձրացնել ներկրողների տուրքերը

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցПродажа стройматериалов
Продажа стройматериалов - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2021
Բաժանորդագրվել
Գործադիր մարմինն առաջարկում է Հայաստան ներկրվող ցեմենտի 1 տոննայի համար կիրառվող տուրքը 14 000 դրամից հասցնել 25 000 –ի:

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է բարձրացնել ցեմենտ և ցեմենտի հումք (կլինկեր) ներկրողների համար սահմանված տուրքերը: «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքում համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում՝ առանց զեկուցման ու քննարկման:

Помидоры  - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2021
Թուրքիայի և ԵԱՏՄ–ի միջև առևտուրը չի խանգարի Հայաստանին ու Ղրղզստանին. Գլազև

Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված նախագծի համաձայն` օրենսդրական այս նախաձեռնությամբ առաջարկվում է Հայաստան ներկրվող ցեմենտի 1 տոննայի համար ներկայում կիրառվող տուրքը 14 000 դրամից հասցնել 25 000–ի, իսկ ցեմենտի հումքինը՝ կլինկերինը՝ 9 000 դրամի:

Մինչ նախագիծը ներկայացնելը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրել է ցեմենտի տեղական շուկան և պարզել, որ հումքի թանկացումը տեղական արտադրողներին չի վնասի:

Այսպես՝ նախարարության ներկայացրած հաշվարկով` այսօր Իրանից ներկրվող 1 տոննա կլինկերի արժեքը ՀՀ սահմանին 9 000 դրամ է, ճանապարհածախսը (ներառյալ վարորդ) և բոլոր այլ ծախսերը մինչև գործարան գինը բարձրացնում են ևս 6 000 դրամով: Արդյունքում այն գործարան է հասնում 25 000 դրամով: Եվ քանի որ 1 տոննա ցեմենտի մեջ օգտագործվում է 0,8 տոննա կլինկեր, գումարած նաև արտադրական, ադմինիստրատիվ և մաշվածության ծախսերը՝ իրանական հումքից Հայաստանում արտադրված ցեմենտի ինքնարժեքը կազմում է 22 500 դրամ: Իսկ Հայաստանում արտադրված ցեմենտը վաճառվում է արդեն 38 000 դրամով:

«Նորմալ շահույթը նման պարզ արտադրության համար չպետք է գերազանցի 5%–ը, որից էլ բխում է, որ մենք կարող ենք դնել այնպիսի տուրք, որ մեկ տոննա ցեմենտի ինքնարժեքը բարձրանա մինչև 29925 դրամ, այսինքն մոտ 9281 դրամ տուրք մեկ տոննա կլինկերի վրա։ Հետևում է, որ մենք պետք է կիրառենք այս տուրքը, գուցե 9000 դրամ, որը կհավասարեցնի դիրքերը տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների հետ»,- ասված է նախագծի հիմնավորումներում։

Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով ներկայացված օրինագիծը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը նշեց, որ այսկերպ փորձ է արվում հավասար պայմաններ ստեղծել ոչ միայն ցեմենտ ներկրողների ու արտադրողների, այլև տեղական ու ներկրված հումքերով աշխատող ընկերությունների միջև:

Индийцы, работающие на стройке в Армении - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2021
ՀՀ-ում աշխատող օտարերկրացիների պայմանագրերը հասանելի կլինեն կառավարությանը

«Ճիշտ է, նախկինում կիրառված սահմանափակումները բերել, հասցրել են մի վիճակի, երբ տեղական արտադրողների մոտ փոքր աճ կա, բայց նրանք դեռևս չեն կարողանում ամբողջական մրցակցել: Ներկրումը իրականացվում է բավականին մեծ ծավալներով»,- ասաց նա:

Պաշտոնական տվյալներով` 2018թ-ին Հայաստան ներկրված 30 400 տոննա կլինկերի դիմաց 2019-ին ներկրվել է 90 000 տոննա, այսինքն՝ 3 անգամ շատ: Հարցին, թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանում ցեմենտ արտադրողները գերադասում են իրենց արտադրությունը կազմակերպել Իրանից ներկրված, ավելի էժան կլինկերով, Արմեն Եգանյանն այսպես պատասխանեց. «Այսօր, կարելի է ասել, ունենք 3 ցեմենտ արտադրող՝ «Արարատցեմենտը», «Հրազդանցեմենտը» և Արարատում գտնվող «Շինցեմենտ» ընկերությունը: Առաջին երկուսն արտադրում են ցեմենտը 0-ից, այսինքն՝ իրականացնում են արտադրական ամբողջական պրոցեսը. արտադրում են կլինկեր, կլինկերից ստանում ցեմենտ: «Շինցեմենտը» ներկրում է իրանական կլինկեր, որի վրա որոշակի աշխատանքներ անելով` ստանում է էլի ցեմենտ: Բայց ցեմենտի արտադրության հիմնական պրոցեսը հենց այդ կլինկերի արտադրությունն է: Դրա համար մենք փորձել ենք նաև այս դաշտը բերել այնպիսի իրավիճակի, որ լինեն էլի հավասար պայմաններ»:

Ինչու և ինչքան են Հայաստանում թանկացել ապրանքները վերջին մեկ տարում

Ինչ վերաբերում է 2019թ-ին գրանցված ներկրման ծավալների կտրուկ աճին, Եգանյանը դա մեկնաբանում է ցեմենտի ներկրման վրա 2019թ-ից կիրառված տուրքով, որի արդյունքում, նրա բնորոշմամբ, ով հնարավորություն ուներ կլինկեր ներկրելու, բերում էր ու տեղում ցեմենտ արտադրում:

Цены на бензин в Казани снижены - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2021
Ինչպես կազդի ՌԴ-ում բենզինի թանկացումը Հայաստանի ու ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վրա

Ահա այս իրավիճակը շտկելու ու տեղական արտադրողներին աջակցելու համար է, ըստ Եգանյանի, էկոնոմիկայի նախարարությունը մշակել «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքի փոփոխությունները: Իսկ կառավարությունն իր այսօրվա որոշմամբ օրենքի ընդունումը համարել է անհետաձգելի, ինչը նշանակում է, որ այն առաջիկայում կներկայացվի ԱԺ–ին հրատապ ընդունելու համար:

Հիշեցնենք` 2019թ–ի հունիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Հայաստան ներկրվող ցեմենտի 1 տոննայի նկատմամբ 14 000 դրամ պետական տուրք սահմանելու մասին կառավարության առաջարկած նախագիծը: Այսօր պետական արտադրողին աջակցելու համար ներկրողների տուրքը գրեթե կրկնակի ավելացնելու կարիք է առաջացել:

Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում 2018 թվականին արտադրվել է 546 300 տոննա ցեմենտ, ներմուծվել՝ 181.000, 2019 թվականին արտադրվել է 472.600 տ. ցեմենտ, ներմուծվել՝ 138.300, 2020թ-ին արտադրվել է 623.900, ներմուծվել՝ 150.000:

Առաջ կարողանում էինք 10 000 դրամով նորմալ գնումներ անել. քաղաքացիները` թանկացումների մասին

Հայաստանյան ցեմենտի արտադրության ճակատագիրն ուղիղ կապված է իրանական ցեմենտի արտադրության հետ: Բանն այն է, որ Իրանն ընդգրկված է ցեմենտ արտադրող 10 խոշորագույն երկրների ցանկում։ Այդ երկրում գործում են ցեմենտի 70 գործարաններ՝ կլինկերի թրծման առաջադեմ ու ժամանակակից տեխնոլոգիաներով ու սարքավորումներով:

Վերջին 10 տարիներին Իրանում ցեմենտի արտադրությունը 32 մլն տոննայից աճել է մինչև 83 մլն տոննայի, որից 30 մլն-ն արտահանվում է։

Ցեմենտի և կլինկերի ցածր գները հիմնականում պայմանավորված են Իրանում գազի և էլեկտրաէներգիայի ցածր սակագներով, ինչպես նաև պետության կողմից ցեմենտի տեղական արտադրողներին տրանսպորտային ծախսերի սուբսիդավորմամբ:

Լրահոս
0