ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հրաժարական տալու որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անհապաղ խոսակցություն չի պահանջում։ Այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նա (Փաշինյանը) կմնա Հայաստանի վարչապետի պաշտոնակատար, ուստի այդ որոշումը, որ հրապարակվել է, անհապաղ խոսակցություն չի պահանջում»,-շեշտել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը հիշեցրել է, որ երկու երկրի առաջնորդները բոլորովին վերջերս են շփվել, և ավելացրել է` շփումներն անընդհատ են ընթանում:
Հիշեցնենք` Փաշինյանը երեկ Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ապրիլին հրաժարարական կտա։ Մինչ այդ նա ասել էր, որ հունիսի 20–ին ՀՀ–ում ԱԺ արտահերթ ընտրություններ կանցկացվեն։