00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միջազգային կառույցի ղեկավարը բաց նամակ է հղել ՀՀ ԱԺ նախագահին

© Asatur YesayantsСпикер НС Арарат Мирзоян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн
Спикер НС Арарат Мирзоян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2021
Բաժանորդագրվել
Նամակում Բարբարա Բերնաթը Արարատ Միրզոյանին հորդորում է պահպանել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ֆինանսական անկախության երաշխիքը:

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի գլխավոր քարտուղար Բարբարա Բերնաթը բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

Նամակը, ըստ Թաթոյանի, վերաբերում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքում ՀՀ կառավարության առաջարկած փոփոխություններին՝ կապված ՄԻՊ գրասենյակի պետական ֆինանսավորման կարգի փոփոխության հետ:

Բարբարա Բերնաթը Արարատ Միրզոյանին հորդորում է պահպանել պաշտպանի գործունեության ֆինանսական անկախության երաշխիքը:

Выступление омбудсмена Армана Татояна на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (27 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Վենետիկի հանձնաժողովը կուսումնասիրի ՀՀ ՄԻՊ–ի ֆինանսավորման երաշխիքը վերացնող օրինագիծը

«Բաց նամակում նշված է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասը լայնորեն ճանաչվել է միջազգային լավագույն փորձ, և իրենք այն առաջարկում են այլ երկրների՝ կանխարգելման ազգային մեխանիզմներ հիմնադրելիս:  Բարբարա Բերնաթը նշել է, որ հենց այս և անկախության մյուս երաշխիքներն են, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին դարձրել են այսքան ուժեղ և վստահելի գործընկեր խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ պայքարում»,- հայտնում է Թաթոյանը:

Բաց նամակում նաև անդրադարձ է արվել այն հարցին, որ փոփոխություններն արվել են առանց Մարդու իրավունքների պաշտպանի հետ պատշաճ խորհրդակցության կամ քննարկման։ Նա առաջարկել է ապահովել օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ցանկացած հետագա քննարկում Մարդու իրավունքների պաշտպանի հետ ամբողջական խորհրդակցությամբ։

Հիշեցնենք, ավելի վաղ Մարդու իրավունքների հաստատությունների եվրոպական ցանցի՝ ENNHRI-ի նախագահը ևս բաց նամակով դիմել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ նշելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը Եվրոպայում լավագույն փորձ է և կոչ է արել պահպանել այն:

Կառավարության ընդունած որոշմամբ` առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016 թվականին ընդունված սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, որով էլ ամրագրված է, որ ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումը չի կարող ցածր լինել նախորդ տարվա բյուջեով հատկացված չափից։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 13-ին հայտարարեց, որ կառավարությունը փորձում է վերացնել ՄԻՊ–ի անկախությունը:

Ֆիննախի պարզաբանումները պարզապես բարի ցանկություններ ու խոստումներ են. ՄԻՊ

Համաձայն օրենսդրական այդ պահանջի՝ յուրաքանչյուր տարի պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետբյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից:

Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ նշված նորմի վերացումը կհանգեցնի պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ անկախության վերացման։ Ավելին, առաջարկվող փոփոխությունը պարունակում է իրական ռիսկ, որ դա կհանգեցնի միջազգային «A» կարգավիճակից զրկելուն:

Սա իր հերթին մեխանիկորեն կզրկի պաշտպանին, օրինակ, ՄԱԿ-ի կառույցներում ելույթներ ունենալու, միջազգային կառույցների ղեկավար պաշտոններում ընտրելու և ընտրվելու հնարավորությունից։

Լրահոս
0