00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վենետիկի հանձնաժողովը կուսումնասիրի ՀՀ ՄԻՊ–ի ֆինանսավորման երաշխիքը վերացնող օրինագիծը

© Sputnik / Aram NersesyanВыступление омбудсмена Армана Татояна на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (27 ноября 2019). Еревaн
Выступление омбудсмена Армана Татояна на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (27 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Բաժանորդագրվել
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի` ֆինանսավորման երաշխիքը վերացնող օրինագիծն ուսումնասիրության վերցնելու հարցը քննարկվել է Վենետիկի հանձնաժողովի նիստում։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ Վենետիկի հանձնաժողովն ուսումնասիրության է վերցրել պաշտպանի գործունեության ֆինանսավորման երաշխիքը վերացնող օրինագիծը։

«Վենետիկի հանձնաժողովը մարտի 19-20-ի նստաշրջանում որոշում է կայացրել ուսումնասիրել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ֆինանսավորման երաշխիքներին վերաբերող օրենսդրական նախագիծը։ Հարցը քննարկվել է Վենետիկի հանձնաժողովի նիստում»,–նշված է Թաթոյանի ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հաստատել և ԱԺ է ուղարկել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն առաջարկող նախագիծ, որով նախատեսվում է վերացնել 8-րդ հոդվածի 5-րդ մասը:

Правозащитник Аветик Ишханян в гостях у радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2021
ՌԱԴԻՈ
Եթե ՄԻՊ–ը լիներ իշխանությանը հնազանդ, ապա նրա ֆինանսավորումը չէր կրճատվի. Իշխանյան

Համաձայն օրենսդրական այդ պահանջի՝ յուրաքանչյուր տարի պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետբյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից:

Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ նշված նորմի վերացումը կհանգեցնի պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ անկախության վերացման։ Ավելին, առաջարկվող փոփոխությունը պարունակում է իրական ռիսկ, որ դա կհանգեցնի միջազգային «A» կարգավիճակից զրկելուն:

Սա իր հերթին մեխանիկորեն կզրկի պաշտպանին, օրինակ, ՄԱԿ-ի կառույցներում ելույթներ ունենալու, միջազգային կառույցների ղեկավար պաշտոններում ընտրելու և ընտրվելու հնարավորությունից։

Ադրբեջանը թիրախավորում է նաև հայ երեխաներին․ ՄԱԿ-ում հնչել է Արման Թաթոյանի տեսաուղերձը

Ավելի վաղ Մարդու իրավունքների հաստատությունների եվրոպական ցանցի՝ ENNHRI-ի նախագահը բաց նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ նշելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը Եվրոպայում լավագույն փորձ է, և կոչ է արել պահպանել այն։

Ուսուցիչներին ևս աշխատավարձի կրճատում է սպառնում. Արման Թաթոյանը կդիմի ՍԴ

Լրահոս
0