ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան Twitter-ի միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի Աշխարհի առաջնության որակավորման փուլում երկրորդ անընդմեջ հաղթանակին:
«Հայաստանի ընտրանին շոկի ենթարկեց խմբի ֆավորիտներին` երկու հաղթանակ տոնելով ԱԱ-ի որակավորման փուլի մեկնարկում»,-գրված է ՖԻՖԱ-ի թվիթերյան էջում:
Աշխարհի առաջնության պաշտոնական էջն էլ ընդգծել է, որ Հայաստանի ընտրանին նոր ռեկորդ է սահմանել Մունդիալի ընտրական փուլի առաջին երկու տուրերում հաղթելու շնորհիվ:
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Երևանում 2-0 հաշվով հաղթել էր Իսլանդիայի հավաքականին, իսկ մարտի 25-ին արտագնա խաղում առավելության էր հասել Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ։
Հաջորդ հանդիպումը կկայանա մարտի 31-ին. մեր հավաքականը Երևանում կհյուրընկալի Ռումինիայի թիմին։
Խոակին Կապառոս. «Ֆուտբոլը թիմային խաղ է, անհատները լավ խաղում են, բայց հաղթում է թիմը»