ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Առաջիկա օրերին` մինչև մարտի 30-ը ներառյալ, Հայաստանում առանց տեղումների եղանակ կլինի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Մարտի 28-29-ին գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3–ից -4, հողի մակերևույթին՝ -5–ից -7»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանում տեղումներ կգրանցվեն մարտի 31-ի գիշերը` Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
![ՀՀ–ում տեղումները մի քանի օրով կդադարեն, բայց ցուրտը դեռ չի նահանջի. եղանակի տեսություն ՀՀ–ում տեղումները մի քանի օրով կդադարեն, բայց ցուրտը դեռ չի նահանջի. եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/1b/26956988_0:0:1003:686_1920x0_80_0_0_b2d2c9d33ea7d8c0e728bd000006ed02.jpg)
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +7-ից +9-ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև -1-ից -3։
Նշենք, որ երեկ առատ ձյուն էր տեղում Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում։ Առատ ձյան պատճառով փակվել էր Երևանից դեպի Եղեգնաձոր ճանապարհը։