Սոֆյա ռոբոտին մարդանման կնոջ կերպարով ծրագրավորել է հոնկոնգյան Hanson Robotics ընկերությունը։ Այն նախագծվել է այնպես, որ սովորի և հարմարվի մարդկանց վարքագծին, ինչպես նաև աշխատի մարդկանց հետ։ Սոֆյան մոդելավորվել է դերասանուհի Օդրի Հեփբերնի արտաքին տեսքով և, ի տարբերություն նախորդ ռոբոտների, հայտնի է դարձել իր մարդկային տեսքի և վարքի շնորհիվ։
Սոֆյան ակտիվացվել է 2015 թվականի ապրիլի 19-ին։ Ըստ ռոբոտին ստեղծող Դևիդ Հենսոնի՝ Սոֆյան տիրապետում է արհեստական ինտելեկտի, ունի տեսողական ինֆորմացիայի մշակման գործառույթներ և դեմքի ճանաչման տեխնոլոգիա։ Սոֆյան կարող է կրկնել մարդկային ժեստեր և դեմքի արտահայտություններ, պատասխանել որոշակի հարցերի և պարզ զրույցներ վարել նախապես որոշված թեմաներով (օրինակ` եղանակի մասին)։ Ընդհանուր առմամբ Սոֆյան կարող է արտահայտել 60 հույզ։
Սոֆյայի հետ բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել ամբողջ աշխարհում։ 2017 թվականի հոկտեմբերին նա ստացել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն՝ դառնալով առաջին ռոբոտը, որն ստացել է որևէ երկրի քաղաքացիություն։
2018–ին Սոֆյա ռոբոտն Հոնկոնգից բերվել ու ցուցադրվել էր Հայաստանում։ Հետո Թվիթերի նա իր միկրոբլոգում լուսանկար էր հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ հետ։