Ամերիկյան Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքի սուպերմարկետներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի զոհ է դարձել 10 մարդ։ Տեղեկությունը հայտնել է տեղի ոստիկանության ղեկավար Մարիս Հերոլդը։
Զոհվածների թվում մեկ ուժային կա։
«Մենք ցավակցում ենք տուժած ընտանիքներին։ 10 մարդ Է մահացել», - նշել է Հերոլդը։
Chief: Our hearts go out to all families impacted. There are 10 fatalities. She identified slain Police Officer Eric Talley, who was one of the first on the scene. She calls officer's actions "heroic."
— Boulder Police Dept. (@boulderpolice) March 23, 2021
Բացի այդ, իրավապահները նշել են, որ հավանական չարագործը ձերբակալվել է։ Որոշ տվյալներով՝ նա նույնպես տուժել է։
Իրավապահ մարմինների աշխատակից Քերրի Յամագուչին էլ ասել է, որ ոստիկանությունը արտակարգ պատահարի հետ կապված հետագա սպառնալիքներ չի տեսնում:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին տեղեկացրել է, որ միջադեպի մասին զեկուցել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։