00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օնիկ Գասպարյանը կշարունակի պաշտոնավարել որպես ԳՇ պետ. դատավորը որոշում է կայացրել

© Photo : official site of the MoD of RAНачальник Генерального штаба ВС РА генерал-полковник Оник Гаспарян
Начальник Генерального штаба ВС РА генерал-полковник Оник Гаспарян - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2021
Բաժանորդագրվել
Մինչև Օնիկ Գասպարյանի` Վարչական դատարան դիմումով վերջնական որոշում կայացնելը, նա ԳՇ-ի պետն է համարվում։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը բավարարել է ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոցի միջնորդությունը։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Օնիկ Գասպարյանը գնաց, խնդիրները մնացին. Նիկոլ Փաշինյանի ու գեներալների պատերազմի վտանգները

Դատավորի որոշման մեջ նշվում է, որ վարչապետի՝ նախագահին արված առաջարկության հիման վրա նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին միջնորդությունը` հայցի ապահովման վերաբերյալ, բավարարվել է: Բացի այդ, դատավորը որոշել է ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով։ Այսինքն` մի կողմից դատավորը ֆիքսել է, որ բացակայել է իրավահարաբերությունը Գասպարյանին աշխատանքից ազատելու առնչությամբ, մյուս կողմից, մինչև այս գործով վերջնական որոշման հրապարակումը Գասպարյանը կշարունակի աշխատել որպես ԳՇ պետ։

Նշվում է, որ սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Գասպարյանի պաշտպան Արթուր Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ որոշումն ուսումնասիրելու դեպքում այլևս հարցեր չեն առաջանա այն մասին, որ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես ԶՈւ ԳՇ պետ:

Հիշեցնենք, որ փաստաբան Արամ Վարդևանյանը Facebook-ի իր էջում այսօր անդրադարձել էր Օնիկ Գասպարյանի գործը քննող դատավոր Մհեր Պետրոսյանին` ասելով, որ նա ունի առավելապես դրական և արդարադատություն իրականացնող դատավորի համբավ: Վարդևանյանը նշել էր նաև, որ, ըստ մամուլում հրապարակված տեղեկության` իշխանությունները որոշել են ամեն կերպ ճնշել դատավորին։

Премьер-министр Никол Пашинян представил высшему офицерскому составу МО и ГШ нового министра Вагаршака Арутюняна (21 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Օնիկ Գասպարյանը գնաց, խնդիրները մնացին. Նիկոլ Փաշինյանի ու գեներալների պատերազմի վտանգները

Հիշեցնենք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ներքաղաքական իրավիճակը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։

Մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Լրահոս
0