00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օնիկ Գասպարյանը գնաց, խնդիրները մնացին. Նիկոլ Փաշինյանի ու գեներալների պատերազմի վտանգները

© Photo / official site of the Prime minister of RA Gevorg PerkuperkyanПремьер-министр Никол Пашинян представил высшему офицерскому составу МО и ГШ нового министра Вагаршака Арутюняна (21 ноября 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян представил высшему офицерскому составу МО и ГШ нового министра Вагаршака Арутюняна (21 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Բաժանորդագրվել
Փորձագետը կարծում է, որ Հայաստանում կոմպրոմատների վրա հիմնված քաղաքական և իրավական փոխհարաբերությունների համակարգն է հանգեցրել պետականության ճգնաժամի։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik, Աշոտ Սաֆարյան. ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնում Օնիկ Գասպարյանի լիազորությունների ժամկետն ավարտվել է, բայց կառավարության ու գեներալների հակամարտության պատճառով առաջացած ճգնաժամը հազիվ թե կարելի է սպառված համարել։ Խնդիրը չափազանց բազմակողմանի է և տարբեր շերտեր է շոշափում՝ սկսած Արցախում կրած պարտության պատասխանատվությունից մինչև սահմանադրական և օրենսդրական նրբություններ։

Генерал-майор Тиран Хачатрян. Учения ОДКБ Взаимодействие-2017 в Армении - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2021
Տիրան Խաչատրյանի հայցը վարույթ ընդունելը նրա պաշտոնանկության որոշումը կասեցնելու հիմք է

Ուշագրավ է, որ գլխավոր շտաբի հայտնի հայտարարությունից հետո (կառավարության հրաժարականի մասին) փորձագիտական բոլոր դիտարկումներում կարմիր թելով անցնում էր այն միտքը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Օնիկ Գասպարյանը այդպես էլ չկարողացան որոշել, թե իրականում ով է մեղավոր պարտության համար, և որ ԳՇ–ի պահանջը պայմանավորված էր նաև պատասխանատվությունը բանակի վրա գցելու փաշինյանական փորձերով։

Այդ առումով շատ «ախտորոշիչ» էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ- ի նախագահ Դանիել Իոաննիսյանի գրառումը Facebook սոցիալական ցանցում։ Մի քանի հռետորական հարցերի միջոցով Իոաննիսյանը, որը բավականին հավատարիմ է կառավարությանը և համարվում է «սորոսական» թևի ներկայացուցիչներից մեկը, հանդես եկավ ԳՇ-ի հասցեին բավականին լուրջ մեղադրանքներով։

ՀԿ-ի ղեկավարը հարցնում էր, թե ինչու նախքան պատերազմը ԳՇ-ն որակյալ զրահաբաճկոնների գնման հայտ չի տվել ՊՆ-ին, ինչի հետևանքով շատ զինվորներ ու կամավորներ մահացան, ինչու ԳՇ-ն չկարողացավ պատերազմի ժամանակ կազմակերպված կառավարել Զինված ուժերը, մոբռեսուրսները և դիրքերի թիկունքի ապահովումը, ինչու ԳՇ-ն պատերազմից առաջ չգնահատեց «Բայրաքթարների» ռիսկը և զորքին չտվեց կանխարգելիչ հրահանգավորումներ, ինչո՞ւ էին հարավային ուղղությամբ ԳՇ-ի նախագծած բոլոր օպերացիաները տապալվում և հանգեցնում միմիայն մեծագույն կորուստների, ինչո՞ւ ԳՇ ղեկավար կազմը այդքան ծանր տարավ մսաղաց դարձած հարավային ուղղության պատասխանատու Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունը։

Հաշվի առնելով, թե կառավարության որոշումների ընդունման վրա ինչպիսի ազդեցություն ունեն հայտնի «սորոսականները», չի կարելի բացառել, որ Իոաննիսյանի շուրթերով մենք իրականում լսեցինք քաղաքական ղեկավարության կողմից գեներալներին ուղղված մեղադրանքների ցանկը, ընդ որում՝ ոչ լիարժեք ցանկը։

Премьер-министр Никол Пашинян встретился с участниками оперативного сбора руководящего состава ВС Армении (25 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Դավթյանը՝ Գասպարյանի փոխարեն․ Փաշինյանի ինչի՞ն է պետք ԳՇ հին-նոր պետը

Վերլուծելով այդ «կլինչը»` քաղաքագետ Սարո Սարոյանը նշում է, որ զինվորականների հասցեին քաղաքական ղեկավարության, թեկուզ և միջնորդավորված կերպով հնչած մեղադրանքներում ճշմարտության մաս կա։ Սակայն խնդիրն այլ է։ Հայաստանում այս տարիների ընթացքում այդպես էլ պատասխանատվության ինստիտուտ չձևավորվեց։ Եվ դրա հետևանքով է, որ բոլոր աղմկահարույց բացահայտումներն ու քրեական գործերը հետագայում սկսում են տեղում դոփել։

«Մենք իրականում չունենք այդ քաղաքական և իրավական մշակույթը՝ բացահայտել և քննել բոլոր հանցագործությունների փաստերը և դրանց քրեաիրավական գնահատական տալ։ Դա իրականում շատ լուրջ խնդիր է, որը եղել է հայկական պետության զարգացման տարբեր փուլերում։ Իսկ երկրի քաղաքական ղեկավարությանը միշտ էլ շահավետ է եղել կոմպրոմատ ունենալ այս կամ այն գործիչների վրա՝ այդպիսի չարաշահումների և խախտումների տեսքով»,-ասաց Սարոյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Նա կարծում է, որ Հայաստանում կոմպրոմատների վրա հիմնված քաղաքական և իրավական փոխհարաբերությունների համակարգը հանգեցրել է պետականության ճգնաժամի։ Եվ Փաշինյանի ու ԳՇ–ի կոնֆլիկտը այդ ճգնաժամի կիզակետն է դարձել։

Давид Арутюнов - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
ՌԱԴԻՈ
Ինչո՞ւ է վարչապետն ընտրել Արտակ Դավթյանին. ռազմական մեկնաբանը խոսել է պատճառների մասին

Սարոյանը կարծում է, որ խնդիրը հիմնովին լուծելու համար պետք է պատասխանատվության ինստիտուտ ստեղծել կառավարության, բանակի, իրավապահ և այլ մարմինների համար։ Հակառակ դեպքում Հայաստանը մշտապես բախվելու է ապակայունացման և ինքնիշխանության վերջնական կորստի սպառնալիքին։

Ի դեպ, ինքնիշխանության մասին․․․ Մեր զրուցակիցը նշում է, որ այսօրվա ներքաղաքական ճգնաժամը կարող է արտաքին շահառուներ ունենալ։ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից հեռացնելու գործընթացը ևս տեղավորվում է այդ շահառուների ծրագրերում։ Հնարավոր է, որ հենց դրանով էլ պայմանավորված է նախագահ Արմեն Սարգսյանի դանդաղկոտությունն ու առաջին հայացքից անհասկանալի վարվելակերպը։ Նա չստորագրեց Օնիկ Գասպարյանին հեռացնելու միջնորդությունը, բայց Սահմանադրական դատարան էլ դիմեց միայն այն ժամանակ, երբ արդեն լրացել էր Գասպարյանի պաշտոնավարման ժամկետը՝ նախատեսված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով։ Սարոյանը ենթադրում է, որ նախագահն իր գործողություններում ինքնուրույն չի եղել։ Նա հիանալի տեսնում էր, որ Փաշինյանին աջակցում են դրսի ուժերը, ինչի պատճառով չէր կարող դեմ գնալ վարչապետի կամքին։

Ինչ վերաբերում է անձամբ Փաշինյանին, Սարոյանը կարծում է, որ պատերազմից հետո վարչապետը ներքին լեգիտիմություն ապահովելու լծակներ չունի։

«Դա տեսանելի է տարբեր կազմակերպությունների, ինստիտուտների, եկեղեցու, նախագահի, կուսակցությունների, ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությունների համատեքստում։ Տրամաբանական չէ, որ պատերազմում կապիտուլյացիա արձանագրած կառավարությունը շարունակի պաշտոնավարել, և դա քաղաքական ճգնաժամի շարունակական աղբյուր է։ Ճգնաժամը չի լուծվի, քանի դեռ կառավարությունը կշարունակի գործել։ Եթե վարչապետը չունի լեգիտիմության աղբյուրներ, ապա ինչի՞ հաշվին է շարունակում պաշտոնավարել»,-ասում է Սարոյանը։

Նա գրեթե վստահ է, որ Փաշինյանի իշխանության երկարաձգումն ու զինվորականների հանդեպ քաղաքական հաշվեհարդարը հնարավոր են դարձել միայն արտաքին հովանավորության հաշվին։

Հ․Գ․ Այս հոդվածի պատրաստման ընթացքում հայտնի դարձավ, որ նախագահը վարչապետին է վերադարձրել Արտակ Դավթյանին ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու միջնորդությունը։ Սարգսյանն ինչ-որ առարկություններ ունի։ Վարչապետի աշխատակազմն իր հերթին հայտարարեց, որ նախագահի աշխատակազմին է ուղարկել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու միջնորդագրի հիմնավորումները:

Սա միայն մեկ բան է նշանակում՝ ճգնաժամը հեռու է հանգուցալուծումից։

Լրահոս
0