ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները քննադատել են Պետխորհրդի որոշումը։ Որոշման համաձայն` Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքին նվիրված ամենօրյա պարտադիր «դպրոցական երդումը» չեղարկվում է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թուրքիայում տարրական դասարաններում երդումը մտցվել էր 1933 թվականից։ 2013 թվականին «քրդական հարցի» պատճառով իշխանությունների նախաձեռնությամբ այն չեղարկվել էր (տեքստում «երջանիկ է նա, ով կարող է ասել՝ ես թուրք եմ» արտահայտությունը կա)։
2018 թվականին Պետխորհուրդը որոշել էր, որ երդումը չի չեղարկվի, սակայն կրթության նախարարությունը բողոքարկել էր այդ որոշումը։
Այս շաբաթ, սակայն, ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Պետխորհուրդը համաձայնել է նախարարության հետ և չեղարկել աղոթքների վերականգնման մասին իր նախնական որոշումը։ Ավելին, ըստ ԶԼՄ-ների հաղորդման, իշխանությունները որոշել են վերացնել Աթաթուրքի պատկերը պետական պարգևների վրայից։
Թուրքիայում անհանգիստ են. ԱՄՆ-ի հետ հարաբերությունները չեն կարգավորվում
Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ֆաիկ Օզտրակը մեղադրել է Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ Աթաթուրքի մասին հիշողությունը ջնջելու փորձում։
Թուրքիայի «Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Աքշեներն իր հերթին հայտարարել էր, որ երդումը պետք է արտասանեն դպրոցներում։
Արդարություն և զարգացում կուսակցության հետ դաշինքում գտնվող Թուրքիայի ազգային շարժման Ազգայնական կուսակցության առաջնորդ Դևլեթ Բախչելին որոշումը սկանդալային ու հասարակությունը բևեռացնող է անվանել։
Ռուսաստանը չպետք է թույլ տա Թուրքիային խաբել իրեն․ Զատուլինը՝ պատմական անցյալի մասին