00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Էսօր մուղամ ես լսում, վաղը հայրենիքդ կծախես», կամ արդյոք Հայաստանում ծպտյալ թուրքեր կան

© Sputnik / Aram NersesyanՀայ-թուրքական սահման
Հայ-թուրքական սահման - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
Բաժանորդագրվել

Հայ հասարակությունն արդեն 3 տարի է, ինչ բաժանված է սևերի ու սպիտակների, հների ու նորերի, այժմ էլ «հինգերորդ շարասյունն» է հայտնվել՝  նրանք են, ովքեր պայքարում են անբարյացակամ հարևանների հետ բարեկամության համար: Այդ մասին իր մտորումներն է ներկայացնում Sputnik Արմենիայի սյունակագիր Վարդան Ալոյանը։

Երբ վերջին շրջանում լսում եմ բնիկ երևանցիների՝ մեկ գավաթ սուրճի շուրջ ծավալվող ծանր ու ծույլ զրույցներն այն մասին, թե իբրև «երբ վերջապես պետության գլխին իսկական երևանցի կկանգնի, հոգնեցինք՝ մե՛կ գավառականներ, մե՛կ ընդհանրապես գյուղացիներ», ինձ մոտ նյարդային ցնցում է սկսվում։

Стенд операции Немезис в Музее геноцида армян - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Ապրիլին լույս կտեսնի Հայոց ցեղասպանության մասին թուրք պրոֆեսորի գիրքը

Նախկինում դրանք չլսելու էի տալիս, իսկ այսօր նյարդերս արդեն այն չեն, ու ոչ դիվանագիտորեն միջամտում եմ։

- Սուտ եք ասում։ Նման թեկնածու կար, բայց դուք նրա օգտին չքվեարկեցիք։

Այս 30 տարվա ընթացքում (Հայաստանի անկախության) անձամբ ես ոչ մի ընտրության չեմ մասնակցել։ Սակայն դրանց հետ կապ եմ ունեցել միայն մեկ անգամ, քանի որ նախագահական ընտրություններին մասնակցում ու իր թեկնածությունն էր դրել մանկությանս ընկերը, համադասարանցիս։

Բնիկ երևանցի, ծնվել ու մեծացել է քաղաքի կենտրոնում, «Նաիրի» կինոթատրոնի դիմաց։ Հայրը՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ընդ որում ոչ թե կուսակցական աշխատող, այլ՝ այլախոհ։

Մոսկովյան բուհի դիպլոմով գիտությունների թեկնածու։ Հնագիտության ոլորտում գյուտի հեղինակ, որն ինչպես նրա նախկին գործընկերներն էին ինձ ասում, համաշխարհային նշանակություն ուներ։ Անգլերենի և գերմաներենի տիրապետման մակարդակը գնահատել չեմ կարող, քանի որ անձամբ այդ լեզուներին չեմ տիրապետում, սակայն ռուսերեն կատարյալ  գիտեր։ Բանակում ծառայել էր, մասնակցել էր Արցախյան առաջին պատերազմին։ Փորձառու քաղաքական գործիչ, հիանալի  հումորի զգացում ունեցող ինտելեկտուալ։ Եվ ի՞նչ։ Արդյունքում Վահան Հովհաննիսյանը, իսկ խոսքը նրա մասին է, ձայների ընդամենը 8 տոկոս էր հավաքել։

«Սարի աղջիկ»․ թե ինչպես հայկական երգը կռվախնձոր դարձավ Անկարայի ու Բաքվի միջև

Համեմատում եմ պետության ներկայիս ղեկավարի հետ՝ անավարտ բարձրագույն կրթություն, բանակում չի ծառայել, լեզուների հետ էլ առանձնապես «սերտ» չէ, բայց միևնույն ժամանակ 72 տոկոս ձայն է ստանում։  Լավ, 5 տոկոսը տանք նրա թիմին, որին ինքը ԱԺ մտցրեց, բայց ընտրազանգվածի մյուս 68%-ը ակնհայտորեն հենց իրեն են տվել ձայները։

Ժամանակն է հռետորական հարց տալու․

- Որտե՞ղ է ճշմարտությունը, եղբայր։

Այսօր մեզ սևերի ու սպիտակների են բաժանում։ Դե ֆակտո այդպես էլ կա։ Արևմտամետների ու ռուսասերների։ Համաձայն եմ։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախօրեին, իսկ դրանք այսպես թե այնպես կկայանան, շատ են խոսում «երրորդ ուժի» մասին։ Վերջերս «Դվին» հյուրանոցում մի քանի կուսակցությունների ու հասարակական շարժումների ներկայացուցիչներ հավաքվեցին և հայտարարեցին, որ հենց իրենք են այդ «երրորդ ուժը»։ Սակայն խոսքն այդ մասին չէ։

Ես քաղաքագետ չեմ, բայց ինձ թվում է, որ մենք ներկա ենք գտնվում նոր ուժի ի հայտ գալուն։ Թող լինի չորրորդ կամ հինգերորդ (թիվն այս դեպքում կարևոր չէ), բայց դրանք բոլորովին նոր մարդիկ են և երկրի քաղաքական ասպարեզում նոր  գաղափարախոսությամբ։ Այսօր նրանց անվանում են «հինգերորդ շարասյուն», «Թուրքիայի գործակալներ» և այլն, և այլն։ Ինքս էլ չգիտեմ ինչպես նրանց անվանել։  Բայց համոզված եմ, որ դրանք ծպտյալ թուրքեր չեն, և հազիվ թե նրանց ղեկավարում են Արաքսի մյուս ափից։

Մեկ բան է հաստատ՝ նրանք երկրի ապագայի վերաբերյալ այլ տեսլական ունեն։ Ես այն անխելք տիկնոջ մասին չեմ խոսում, որը Հանրապետության հրապարակում տեսախցիկի առաջ հայտարարում էր, թե «Շուշին ադրբեջանական քաղաք է»։

Депутат парламента Армении Тагуи Товмасян отвечает на вопросы журналистов (16 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
Ինտերպոլը չի համագործակցում ՀՀ իշխանությունների հետ. Թովմասյանը 2 փաստաթուղթ հրապարակեց

Ցանկացած հեղափոխությունների պղտոր ալիքը ավելի վատ բաներ է ափ, իսկ ավելի կոնկրետ՝ հրապարակ շպրտում։  Դա սառցալեռան միայն գագաթն է, իսկ ես խոսում եմ սառցալեռան այն լռակյաց հատվածի մասին, որը դեռ ջրի տակ է։ Դա մեր այն հայրենակիցներն են, որոնք կարծում են, որ 2,5 մլն բնակչություն ունեցող Հայաստանը շրջապատված է 100 մլն թուրքերով ու ադրբեջանցիներով։ Եվ նրանց հետ մշտական առճակատման մեջ գտնվելը որևէ հեռանկար չի բացում, ավելի լավ է մոռանալ այն ամենը, ինչ եղել է և կյանքը սկսել նոր էջից՝ «ապրելով հաշտ ու համերաշխ»

Այժմ մենք չենք քննարկում, թե որքան ճիշտ կամ սխալ է, վնասակար է, թե ոչ այս գաղափարախոսությունը։  Խոսքն այն մասին է, որ այն իր կողմնակիցներն ունի մեր երկրում։  Այսօր շատերը, հատկապես երիտասարդությունը, կզայրանա, իբր նման բան լինել չի կարող, քանի որ երբեք չի կարող լինել։

Այդ դեպքում մի բան պատմեմ նրանց համար, ովքեր դեռ 40-ը չեն բոլորել։

70-80 թվականներին  ժողովուրդների բարեկամության ամրապնդման նպատակով գոյություն ուներ ռադիոհաղորդումների փոխանակման պրակտիկա։  Այսինքն հայկական ռադիոն Բաքու էր ուղարկում մեզ մոտ նախապատրաստած մեկժամանոց հաղորդումը, այնտեղից էլ նման հաղորդում էր ստանում՝ պատրաստած արդեն ադրբեջանցի գործընկերների ուժերով։  Չգիտեմ հայ լրագրողների պատրաստած հաղորդումների բովանդակությունը։ Բայց յուրաքանչյուր օր մեր ռադիոյով երեկոյան գրեթե մեկ ժամ մուղամ էր հնչում։ Եվ ահա այդ երաժշտությունը Հայաստանի բնակիչներից շատերը հաճույքով լսում էին։  Ինձ չեք հավատում, հարցրեք ձեր ծնողներից։

Ժամանակին մի ադրբեջանցի երգչուհի կար, գուցե նաև այսօր էլ կա, անունը՝ Զեյնաբ Խանլարովա։ Ի դեպ նրան նաև շնորհվել էր Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստի կոչում։ Համերգով Երևան էր ժամանել։  75 հազար տեղանոց «Հրազդան» մարզադաշտում ասեղ գցելու տեղ չկար։ Բացի այդ, ասում են նաև հազարավոր երկրպագուներ, որոնց չէր հաջողվել տոմս գնել, պտտվում էին մարզադաշտի շուրջ՝ հույս ունենալով ինչ-որ կերպ համերգի սողոսկել։

Премьер-министр Никол Пашинян во время митинга со своими сторонниками на площади Республики (1 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2021
Փաշինյանը գնում է արտահերթ ընտրության. հայտնի է կարգախոսը

Այդ թվերին Երևանում ոմանք «Բիթլզ» էին լսում, մյուսները՝  «Մաշինա վրեմենի», մյուսներն էլ՝ Խանլարովային (կային նաև հայկական երաժշտություն լսողներ, հատկապես հայրենասիրական, բայց դա այլ զրույցի թեմա է)։ Ջազի սիրահարների դեմ պայքարում անցած դարի կեսերին օգտագործվող խորհրդային կարգախոսը ձևափոխելով, ասեմ, որ սա բոլորովին չի նշանակում, թե «Այսօր մուղամ ես լսում, վաղը հայրենիքդ կվաճառես»։ Բացարձակ։ Եվ նրանք ամենևին էլ ծպտյալ թուրքեր չէին։  Պարզապես այդ մարդկանց համար, իսկ նրանք այսօր էլ կան, այդ երաժշտությունը հոգեհարազատ էր։ Իսկ դա արդեն ցուցանիշ է։ Իհարկե հետաքրքիր կլիներ իմանալ, թե այդ մասին ինչ են մտածում մասնագետները՝ սոցիոլոգները, հասարակագետները։ Չէ՞ որ ստացվում է, որ Թուրքիայում ծպտյալ հայերի թեման մեզ միշտ հետաքրքրել է, իսկ թե ինչ իրավիճակ է մեր հասարակության մեջ, կարծես քչերին է հետաքրքրում։

Անձամբ ինձ թվում է, որ նման մարդիկ (Խանլարովայի լսարանի մասին չէ խոսքը, այլ հաշտվողական գաղափարախոսություն ունեցողների) միշտ են եղել, բայց լռել են։  Վազգեն Սարգսյանն ու երրորդ հանրապետության այլ հիմնադիր հայրեր նրանց, մեղմ ասած, կարող էին սխալ հասկանալ։ Բայց այսօր, ինչպես ասում է ներկայիս վարչապետը, «իրավիճակ է փոխվել»։  Ինչպես նրանք իրենց կդրսևորեն, ում օգտին կքվեարկեն, շուտով կիմանանք։ Չէ՞ որ ընտրություններն, այնուամենայնիվ, սարերի հետևում չեն...

Լրահոս
0