ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Լոռու մարզի բնակիչ, 54-ամյա Ռուբեն Ա-ն երեկ՝ մարտի 16-ին, Արևաշող գյուղի առաջին փողոցում իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 16-ամյա Գևորգ Գ-ին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 15։00-ի սահմանում։
Ըստ կայքի` վարորդը չի փախել, երեխային իր ավտոմեքենայով տեղափոխել է «Սպիտակ» բժշկական կենտրոն, ապա ինքնակամ ներկայացել ոստիկանության Սպիտակի բաժին։
Սյունիքում 26-ամյա երիտասարդն ընկել է հանքի իջանցքն ու մահացել
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ողբերգական դեպք Երևանում. տղամարդը էլեկտրահարվել է էլեկտրաենթակայանում և մահացել