00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ է ստում` Օնիկ Գասպարյա՞նը, թե՞ Արմեն Գրիգորյանը. զինվորականները զարմացած են

© Sputnik / Andranik GhazaryanСекретарь совета безопасности Армен Григорян на гражданской панихиде Георгия Кутояна (19 января 2020). Еревaн
Секретарь совета безопасности Армен Григорян на гражданской панихиде Георгия Кутояна (19 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2021
Բաժանորդագրվել
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը օրերս հարցազրույցներից մեկում կասկածի տակ է դրել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի աղմկահարույց հայտարարություններից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը զարմացրել է զինվորականներին և ուժային կառույցների ներկայացուցիչներին։ Արմեն Գրիգորյանն օրերս «Սիվիլնեթ» արևտամետ ռեսուրսին տված հարցազրույցում փաստացի հերքել է գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի խոսքերը։

Премьер-министр Никол Пашинян и президент Армен Саркисян на поминальной службе в память о павших в карабахской войне героях в Первопрестольном Святом Эчмиадзине (22 ноября 2020). Эчмиадзин - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Նախագահը փորձում է Փաշինյանին «դիմադրություն» ցույց տալ, կամ Զատկից հետո` կարմիր ձու

Վերջինս 2020 թվականի նոյեմբերի 17-ի իր ուղերձում ասել էր, որ պատերազմի չորրորդ օրը անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է հայկական կողմի կորուստներն ու ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այդ ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում կունենանք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:

Սակայն ԱԽ քարտուղարը հիմա հակառակն է պնդում։ Նրա խոսքով՝ Գասպարյանը չորրորդ օրը չի առաջարկել դադարեցնել պատերազմը։ Ըստ Գրիգորյանի՝ գլխավոր շտաբի ղեկավարն այդ նիստում ներկայացրել է ռազմական իրավիճակը, խոսել հակառակորդի կողմից թուրքական F-16 կործանիչների օգտագործման, Ջրականում (Ջաբրայիլ) Հայաստանի աննշան հաջողությունների մասին։

«Այդ նիստի ընթացքում ոչ ոք չի առաջարկել դադարեցնել պատերազմը։ Այդ մասին առաջին անգամ խոսվել է հոկտեմբերի 19-ին անվտանգության խորհրդի նիստում։ Ասվել է, որ հայկական կողմն ունի ևս 2-3 օր, սակայն դրանից հետո պատերազմը շարունակվեց ևս 20 օր»,-հավելել է Գրիգորյանը։

Մենք մեկնաբանության համար դիմեցինք ԳՇ նախկին ղեկավարին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նրա խորհրդական Վլադիմիր Պողոսյանը Գրիգորյանի հայտարարությունները կեղծ անվանեց մի շարք պատճառներով։

«Գեներալ Գասպարյանի ուղերձը հրապարակվել էր դեռևս նոյեմբերի 17-ին: Եվ, ճիշտն ասած, անհասկանալի է, թե ինչու Արմեն Գրիգորյանը, որը լռում էր ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ հետագա ողջ ընթացքում, որոշեց հենց հիմա խոսել։ Հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ նա այն ժամանակ չհերքեց գլխավոր շտաբի պետի խոսքերը»,- ասաց Պողոսյանը։

Բացի այդ, նա ուշադրություն հրավիրեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցին, որում նախարարն ասում է` ԳՇ–ի սառը հաշվարկի հիման վրա կատարված վերլուծությունը համաձայնեցված էր իր հետ։

Премьер-министр Никол Пашинян представил высшему офицерскому составу МО и ГШ нового министра Вагаршака Арутюняна (21 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Օնիկ Գասպարյանը գնաց, խնդիրները մնացին. Նիկոլ Փաշինյանի ու գեներալների պատերազմի վտանգները

Իսկ ԱԽ նիստին ներկա են եղել ոչ միայն Գասպարյանը, Գրիգորյանն ու Նիկոլ Փաշինյանը, այլև նախագահ Արմեն Սարգսյանը, այն ժամանակվա արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, նույն Տոնոյանը: Եվ այդ բոլոր անձինք ցանկության դեպքում կարող են լույս սփռել այդ նիստի հանգամանքների վրա։

«Ենթադրում եմ, որ վերջին իրադարձությունների լույսի ներքո Գրիգորյանի հայտարարությունը բացառապես քաղաքական բնույթ է կրում։ Հաշվի առնելով ԳՇ-ի և դատական քաշքշուկների շուրջ ընթացող գործընթացները (Գասպարյանը դիմել է վարչական դատարան. խմբ.), փորձ է արվում սևացնել Գասպարյանին, որը հիմա մեծ հեղինակություն է վայելում բանակում և հասարակության մեջ։ Ես այլ ենթատեքստ չեմ տեսնում»,-ասաց Պողոսյանը։

Հեռակա բանավեճը մեր խնդրանքով մեկնաբանեց նաև ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը։ Վերջինս ԱԽ–ի այդ նիստին ներկա չի եղել, քանի որ ԱԱԾ տնօրենի պարտականությունները սկսել է կատարել մի փոքր ավելի ուշ, իսկ այդ ժամանակ ԱԱԾ-ն ղեկավարում էր Արգիշտի Քյարամյանը։

«Ես այդ նիստին չեմ մասնակցել։ Բայց որպես պատերազմի ժամանակ ուժային կառույց գլխավորած մարդ կարող եմ միայն ասել, որ ես կասկածի տակ չէի դնի գեներալ Գասպարյանի խոսքերը»,-հայտարարեց Համբարձումյանը։

Ամեն դեպքում ԱԽ–ի պես լուրջ կառույցի ցանկացած նիստ ձայնագրվում է։ Հասկանալի պատճառներով մենք այդ հանդիպման սղագրության հասանելիություն չունենք, բայց ճշմարտությունը բացահայտելու ցանկության դեպքում դժվար թե դա բարդ խնդիր լինի։

Հիշեցնենք` Օնիկ Գասպարյանի շուրջ խնդիրներ ծագեցին, երբ փետրվարի 25-ին ԳՇ–ն պահանջեց կառավարության հրաժարականը։ Վարչապետը դա անվանեց հեղաշրջման փորձ և անմիջապես ստորագրեց գեներալին ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշումը։ Նախագահը երկու անգամ չստորագրեց այդ փաստաթուղթը և մարտի 10-ին դիմեց ՍԴ, որպեսզի ստուգեն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի դրույթներից մեկի համապատասխանությունը սահմանադրությանը, որի հիման վրա Գասպարյանն ազատվել էր գլխավոր շտաբի պետի պաշտոնից։ Սակայն գործող օրենսդրության հիման վրա վարչապետի որոշումն ուժի մեջ մտավ մարտի 9-ին։ Իսկ ՍԴ-ում նախագահի դիմումի քննարկումը կարող է տևել մեկ ամիս։

Լրահոս
0