ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը զգուշացնում է, որ մարտի 11-12-ը հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։
Մարտի 11-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-12-ը սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50 սմ-ով։ Մարտի 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված՝ հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:
Տեղեկացվում է, որ հանրապետության տարածքում մարտի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ի ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը՝ ևս 9-10 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 11-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-ին՝ ձնախառն անձրևի, 12-ին՝ ձյան տեսքով:
Մայրաքաղաքում մարտի 11–ի գիշերը կլինի 2-4 աստիճան տաքություն, սիկ ցերեկային ժամերին կգրանցվի +4...+6 աստիճան։
Մյասնիկովն ասել է՝ որ մթերքն է ավելի լավ պաշտպանում քաղցկեղից