00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
В чем уникальность российской колонизации?
15:04
24 ր
Исторический ликбез
Корни элиты и еврейский вопрос. Как колонизация влияла на Россию?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միամսյակի նվեր. հայկական ընկերությունները կօգնեն հաղթահարել մանկական քաղցկեղը

© Sputnik / Aram NersesyanПациенты Гематологического центра имени Йоляна
Пациенты Гематологического центра имени Йоляна - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2021
Բաժանորդագրվել
Հայկական ընկերությունները որոշել են օգնել քաղցկեղով հիվանդ երեխաներին և մարտի ութից ապրիլի մեկն ընկած ժամանակահատվածում (այսպես կոչված «կանանց միամսյակի» ընթացքում) նրանք որոշակի գումարներ կնվիրաբերեն City of Smile բարեգործական հիմնադրամին։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ Խնամքի միջոցների և կոսմետիկայի մոտ տասը հայկական արտադրող միավորվել են քաղցկեղային և արյունաբանական հիվանդություններ ունեցող երեխաներին օգնելու համար։ Նրանցից յուրաքանչյուրը City of Smile բարեգործական հիմնադրամին իր արտադրանքի վաճառքից որոշակի տոկոս կփոխանցի։ Միջոցները կուղղվեն հիմնադրամի շահառուների բուժմանը։

«Միանալով մեր նախաձեռնությանը և գնելով այդ ընկերությունների ապրանքները, յուրաքանչյուրը բարեգործ է դառնում և օգնում բուժել երեխաներին` միաժամանակ աջակցելով հայկական բիզնեսին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը։

Այդ ընկերություններից ամենախոշորը՝ Scrubella-ն, հիմնադրամին կփոխանցի իր եկամտի 10 տոկոսը։ Ընկերության ներկայացուցիչ Հասմիկ Գևորգյանը պատմեց, որ իր հարազատներից մեկն քաղցկեղային հիվանդություն է ունեցել և ինքը լավ գիտի, թե այդպիսի պահերին որքան կարևոր է երեխաներին և նրա ծնողներին աջակցելը։ Նա համոզված է, որ բիզնեսը պետք է իր թեկուզ ոչ մեծ ներդրումն ունենա երեխաների բուժման գործում։

Героиня проекта Ты не один Элен Мкртчян - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2019
«Դու մենակ չես». «Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը

«Ես բազմիցս եղել եմ Մանկական քաղցկեղաբանության և արյան կենտրոնում և գիտեմ, թե ինչպես են բոլորը միասին ուրախանում և տխրում, բայց ամենակարևորը՝ ինչպես են աջակցում միմյանց։ Մենք նույնպես որոշեցինք հետևել նրանց օրինակին և մեր լուման ներդնել»,-ասաց Գևորգյանը։

Իսկ վանաձորցի գործարար, Ani natural cosmetics ոչ մեծ արադրության սեփականատեր Ռուզաննա Դավթյանը Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց, որ անձամբ չի բախվել մանկական քաղցկեցի հետ, բայց շատ ծանոթներ ունի, որոնք սեփական փորձից գիտեն, թե դա ինչ է։ Չնայած ընկերությունը շուկայում է ընդամենը մեկ տարի, իսկ վաճառքի ծավալներն այնքան էլ մեծ չեն, նա որոշել է այս նախաձեռնությանն ուղղել իր եկամտի 15 տոկոսը։

«Դու մենակ չես». Գավառի դատարանի 5–ամյա «շեֆն» ու ցավոտ կատետորները. ինչ է երազում Աշոտը

«Մեզ համար կարևոր է, որ բոլորը հասկանան` յուրաքանչյուր ընկերություն, անկախ իր արտադրանքի ծավալից և ստացված եկամտից, կարող է իր լուման ունենալ մանկական քաղցկեղների բուժման գործում։ Դա կփոխի ոչ միայն երեխաների, այլև նրանց ծնողների և ամբողջ հանրության կյանքը»,-ասաց Դավթյանը։

Героиня проекта «Ты не один» Люсия Багманян - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2019
«Դու մենակ չես». արցախցի Լյուսիյան վստահ է` կհաղթի լեյկոզին ու հարսի շոր կփորձի

Նշենք, որ City of Smile բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2014թ․-ին։ Հիմնադրամն աջակցել է մոտ 400 շահառուի Հայաստանից, Արցախից և Ջավախքից։ Այն երեխաներին օգնում է հաղթահարել քաղցկեղն ու արյան հիվանդությունները` տրամադրելով անվճար բուժում, դեղամիջոցներ և սնունդ։ Նախկինում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն էր՝ Աննա Հակոբյանը, սակայն նա թողել է այդ պաշտոնը։ Վերջերս նրա փոխարեն այդ պաշտոնում ընտրվել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի ղեկավար տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Ամեն տարի ամբողջ աշխարհում մանկական քաղցկեղի մոտ 200 000 դեպք է ախտորոշվում։ Ամեն օր  քաղցկեղից մահանում է 250 երեխա։

Ըստ վիճակագրության` Հայաստանում քաղցկեղ ախտորոշվում է տարեկան միջինը 80-100 երեխայի մոտ։

«Դու մենակ չես». ապարանցի Ռոմիկն ուզում է առողջանալ, գեղեցիկ կին ու «Յաշիկ» ունենալ

Լրահոս
0