ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Երբ «Իմ քայլի» ծաղկաձորյան հավաքի ժամանակ շաբաթներ առաջ որոշվեց, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ չկա, պատգամավոր Հովիկ Աղազարյանը հորդորել է թիմակիցներին զարգացման նոր նախաձեռնություններով հանդես գալ, աշխուժացնել հետպատերազմական կյանքը և տեղում օրինակ է ծառայել՝ ներկայացնելով իր առաջարկը։ Այն է՝ Սևանում օդանավակայան կառուցել և զարկ տալ տուրիզմին։ Այս մասին գրում է «Հրապարակը»։
Աղազարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ ունի նման գաղափար, և այն հիմնավորել է այսպես․
«Եթե պետությունն իր վրա վերցնի փոքր օդանավակայանի կառուցման հարցը, դա մեսիջ կլինի թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրողներին, որ Սևանի ավազանի մի հատվածը կարող է դառնալ տուրիզմի զարգացման լուրջ կենտրոն»։
Իսկ թե ինչու հենց Սևանում` Աղազայանը կարծում է, որ Սևանի հնարավորությունները մենք լիարժեք չենք օգտագործում, օգտագործում ենք 2-3 ամսվա ընթացքում, այն էլ` ոչ լիարժեք։
Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել
«Մինչդեռ ձմեռային այդ գեղեցկությունը եթե համադրված լինի ժամանակակից ծառայություններ մատուցող հյուրանոցային համալիրներով, զվարճանքի կենտրոններով, լողավազաններով և այլն, ամբողջ տարին հնարավոր կլինի օգտագործել»,–ասել է Աղազարյանը։
Պատգամավորի խոսքով՝ այս ճանապարհով գեներացված գումարները կարելի է ուղղել «գիտատար արդյունաբերությանը»։
Աղազարյանը շեշտել է, որ դեռևս սա գաղափարի մակարդակում է, առաջիկայում կփորձի ծրագրի տեսք տալ ու ներկայացնել կառավարություն:
Ադրբեջանցիները դիրքավորվել ու օդանավակայանի մոտ վրաններ են տեղադրել. Կապանի քաղաքապետ