00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նիկոլը չունի հանրային աջակցություն». մեկնարկել է ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով երթը

Բաժանորդագրվել
Ոստիկանությունը ուղեկցում է երթը։ Կոմիտասի պողոտայով մարդիկ շարժվում են դեպի Երևանի Փոքր կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու տարածքից մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած «Արժանապատվության երթը»։ Մասնակիցների պահանջը մեկն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

© Sputnik / Aram NersesyanՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով երթ. 14 դեկտեմբերի, 2020
«Նիկոլը չունի հանրային աջակցություն». մեկնարկել է ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով երթը - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով երթ. 14 դեկտեմբերի, 2020

Ոստիկանությունը ուղեկցում է երթի մասնակիցներին։ Կոմիտասի պողոտայուվ մարդիկ շարժվում դեպի Փոքր կենտրոն։

«Նիկոլը չունի հանրային աջակցություն։ Եթե Նիկոլ Փաշինյանը չի ուզում հեռանալ վարչապետի պաշտոնից, ապա մենք մեր գործողություններով պետք է նրան հեռացնենք այդ պաշտոնից։ Պետք է ամբողջությամբ խաթարվի պետական ապարատի գործունեությունը»,–ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա ՀՀ վարչապետին անվանեց ֆեյքերի պարագլուխ և լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի ցանկանում անդրադառնալ վարչապետի խոսքերին։

© Sputnik / Aram NersesyanՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով երթ. 14 դեկտեմբերի, 2020
«Նիկոլը չունի հանրային աջակցություն». մեկնարկել է ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով երթը - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով երթ. 14 դեկտեմբերի, 2020

«Էս երկրում թիվ մեկ ապատեղեկատվություն տարածողը Նիկոլ Փաշինյանն է։ Նա ստերի թագավորն է. այդ մարդն ամեն առավոտ սուտ է խոսել, պատերազմի 44 օրերի ընթացքում սուտ է խոսել, հիմա էլ շարունակում է ստել»,–ասաց Սաղաթելյանը։

© Sputnik / Aram NersesyanՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով երթը
«Նիկոլը չունի հանրային աջակցություն». մեկնարկել է ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով երթը - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով երթը

Երթի մասնակիցների հաջորդ կանգառը Հատուկ քննչական ծառայության շենքն էր։

Ակցիայի մասնակիցները կոչով դիմեցին ՀՔԾ–ի աշխատակիցներին և նրանցից պահանջեցին այլևս չենթարկվել ՀՀ վարչապետի «հակաօրինական պահանջներին», հակառակ դեպքում իրենք ևս պատասխանատվության են ենթարկվելու Փաշինյանի գործած «դավաճանական արարքների համար»։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսեց Խնձորեսկում տեղի ունեցող իրադարձություններից ու շեշտեց, որ այժմ մեր իշխանությունների փոխարեն թուրքն է հրամաններ արձակում ու Խնձորեսկի բնակիչներին հրամայում հետ գնալ տարածքից, քանի որ GPS-ով դա իրենց է պատկանում։

«Քանի դեռ Նիկոլը ղեկավար է, ամեն օր մենք ունենալու ենք GPS-ով կորսված հայրենիք»,–ասաց Զոհրաբյանը

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Դեկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ ընդդիմությունն առաջարկում է ժամանակավոր կառավարություն ստեղծել, որը կգլխավորի ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Լրահոս
0