ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. 101 տարեկան հասակում երեկ` մարտի 8–ին, կյանքից հեռացել է պատմական գիտությունների թեկնածու, թարգմանիչ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանը։
Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է նրա որդին` Արման Մելիքյանը։
Մարգարիտա Դարբինյանը ծնվել է 1920 թվականի մարտի 18-ին Վրացական ԽՍՀ Բաթում քաղաքում: Հայրը եղել է հայ կաթոլիկ, մայրը՝ լեհ կաթոլիկ: Ծնողները տիրապետել են ռուսերենին, հայրը լեհերենին չի տիրապետել, մայրը՝ հայերենին: Տանը խոսել են ռուսերեն: Մարգարիտան հայերեն սովորել է գրաբարի միջոցով: 1941 թվականին Մարգարիտա Դարբինյանն ավարտել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտը:
Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանն առաջինն էր, որ Գրիգոր Նարեկացու տաղերը գրաբարից թարգմանեց ռուսերեն։
Նշենք, որ Sputnik Արմենիան 2019–ին հանդիպել էր Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանին և անդրադարձել մեծ գիտնականի և թարգմանչի աշխատանքներին։