00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ

© Pixabay / crew2139Вид на ночной Таллин, Эстония
Вид на ночной Таллин, Эстония - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Դուք Էստոնիայում երբևէ եղե՞լ եք։ Ես եղել եմ, բայց դա շատ վաղուց էր, խորհրդային տարիներին, երբ բոլորս մի ընտանիքի անդամ էինք։
Էստոնիա՝ միջնադարյան հրաշք, ժամանակակից հրաշք

​Հսկայական տարբերություններին հակառակ՝ նույնիսկ մեր մշակութային կապերն էին բավական սերտ, որովհետև բոլոր հանրապետություններում պարբերաբար այլ ազգերի մշակութային օրեր կամ տասնօրյակներ էին անցկացվում։ Հիշում եմ հայաստանցիների ամենամեծ զարմանքը, երբ էստոնական երգչախումբը Երևանում հոյակապ կատարեց մեր «Ծիծեռնակը»։ Բոլորը մոտենում էին երգչախմբի ղեկավարին և հիացմունքով ասում. «Էս ինչ լավ եք զգում մեր հայկական հոգին»։ Իսկ խմբավարը հա զարմանում ու զարմանում էր. «Բայց չէ՞ որ դա մեր ազգային էստոնական երգն է»։

Чикаго с высоты птичьего полета - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2021
«Ամերիկյան երազանքը» և «հայաստանյան երազանքը»

​Թե ինչպես է պատահել, որ միմյանցից շատ հեռու ապրող երկու ժողովուրդներ նույն երգը իրենցն են համարում, կարծեմ, մինչև հիմա էլ պարզված չէ։ Բոլոր դեպքերում, էստոնացիներն այսօր նշում են Անկախության տոնը։ Հայաստանի նման Էստոնիան էլ, դարեր շարունակ լինելով օտարների լծի տակ, առաջին անգամ անկախություն հռչակեց ավելի քան 100 տարի առաջ՝ 1918 թվականին։ Եվ ուրեմն առիթ կա մի երկու հետաքրքրական փաստ ներկայացնելու այդ շատ փոքր, բայց շատ գեղեցիկ ու շատ առաջադեմ երկրի մասին։

Դպրոցից սկսեմ։ Դեռ իննսունականներին Էստոնիայի բոլոր դպրոցները միացվել էին ինտերնետին, հիմա այնտեղ արդեն տարրական դպրոցում սկսում են ծրագրավորում անցնել: Ուսուցիչները դասարան չեն մտնում ավանդական դասամատյաններով, ինչպես մեզ մոտ է: Այդ դասամատյանը էլեկտրոնային է, այսինքն, ուսուցչի սեղանին համակարգիչ կա, և դասամատյանը հենց դա է: Սա հաստատ մեր երեխաներին դուր չի գա։

Եթե ես լինեի դպրոցում, ինձ էլ դուր չէր գա, որովհետև այդ էլեկտրոնային դասամատյանում ամեն ինչ արձանագրվում է՝ էլ չես կարող դասից փախչել, գնալ կինո «Պիոներ» կամ պոնչիկանոց, ինչպես մենք էինք անում ժամանակին, չես կարող վատ գնահատականդ ծնողներից թաքցնել, ինչպես մենք էինք անում ժամանակին, որովհետև բոլոր ծնողները տանը նստած իրենց համակարգչի միջոցով շատ հանգիստ կարող են հետևել այդ էլեկտրոնային դասամատյանին և տեսնել՝ իրենց երեխան դասի եկե՞լ է, թե՞ չի եկել, հի՞նգ է ստացել, թե՞ երկուս, դասատուն նրա վարքից բողոքո՞ւմ է, թե՞ ոչ: Ճիշտ է, դուք հնարավորություն ունեք հետևելու միայն ու միայն ձեր երեխայի առաջադիմությանը, նրա համադասարանցիների տվյալները ձեզ մատչելի չեն:

Ինչպես է հոսող ջուրը Մարսում վերածվել սառույցի, կամ «Մարսյան էլիտար ակումբին» միացավ ԱՄԷ–ն

Դպրոցից սկսեցի, որովհետև էստոնացիները, որոնք ճիշտ է, մեզ նման ո′չ նավթ, ո′չ գազ, ո′չ էլ շատ էական այլ բնական պաշարներ ունեն, միանգամից հասկացան՝ նման պայմաններում զարգացման միակ ճանապարհը կրթությունն ու նորագույն տեխնոլոգիաներն են: Հիմա նրանք կրթությանը հատկացնում են իրենց համախառն ներքին արդյունքի վեց տոկոսը: Նկատեք՝ ոչ թե տարեկան բյուջեի, այլ ներքին համախառն արդյունքի վեց տոկոսը. դա հսկայական թիվ է: Դեռ 15 տարի առաջ էստոնացիները սկսեցին ստանալ էլեկտրոնային անձնագրեր: Դա քարտ է, որում ներառված են ձեր տվյալները, նաև ձեր էլեկտրոնային ստորագրությունը, այսինքն, դրանով կարող եք համակարգչում ստորագրել ցանկացած փաստաթուղթ: Վերջապես այդ քարտով կարող եք քվեարկել ընտրությունների ժամանակ։ Ընդ որում՝ տանը, բազմոցին նստած, առանց ներկայանալու ընտրատեղամաս։

Сторонники независимости Каталонии на митинге во Франции (29 февраля 2020). Перпиньян - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2021
Կատալոնիա. անկախության կողմնակիցները հաղթեցին, բայց չգիտեն ինչ անել իրենց հաղթանակի հետ

Շատ ավելի երկար կցանկանայի պատմել Էստոնիայի մասին, բայց, ցավոք, ժամանակը սուղ է։ Սակայն քանի որ սկզբում մեր ու էստոնացիների նմանության մասին խոսեցի, հիմա էլ հանուն արդարության պիտի նշեմ տարբերությունը։

Հիշո՞ւմ եք, երբ, այսպես ասենք՝ բարեփոխում էինք մեր մայրաքաղաքի կենտրոնը ու քանդում էինք հին տները, դրա դեմ բողոքողներն այսպիսի հակափաստարկ էին լսում՝ պարզապես ազատվում ենք աղբից, «սարայներից»։

Էստոնացիները բոլորովին այլ մոտեցում ցուցաբերեցին՝ պատկառելի գումարներ ներդրեցին, բայց լիովին պահպանեցին այսպես կոչված Հին քաղաքը, օգտագործեցին դրա ամեն սանտիմետրը՝ պատկերասրահներ, հուշանվերների խանութներ, սրճարաններ և ռեստորաններ բացելու համար։ Ինքս եղել եմ մի գեղեցիկ քառահարկ միջնադարյան շենքում, որի բոլոր չորս հարկերում տարբեր ռեստորաններ են՝ մեկը մյուսից հետաքրքիր։ Ու միշտ մտածել եմ՝ իսկ միգուցե հենց անցյալի նկատմամբ անչափ հոգատա՞ր վերաբերմունքն է տեխնոլոգիապես գերզարգացած պետության կայացման երաշխիքը։

Լրահոս
0