00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ ենք մենք ուտում․ հայ գիտնականները հաստատել են անուրախ ենթադրությունները

© Sputnik / Aram NersesyanСтепанакерт возвращается к мирной жизни
Степанакерт возвращается к мирной жизни - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2021
Բաժանորդագրվել
Կորոնավիրուսի շրջանում Երևանում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 300 դոլարից պակաս եկամուտ ունեցող ընտանիքները գրեթե միշտ կրճատել են կաթնամթերքի և մսամթերքի օգտագործումը։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Ավելի վատ է սնվում նա, ով ավելի աղքատ է․ սա աքսիոմ է։ Եվ որքան էլ մենք ջանանք «չնկատել» դա, խնդիրն ինքն իրեն լուծվել չի կարող։

Женщина поливает помидоры оливковым маслом - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2021
Դիետոլոգն ասել է՝ ինչ յուղով է օգտակար սնունդ պատրաստել

Երկրում, որտեղ աղքատության մակարդակը բարձր է եղել և շարունակում է բարձր մնալ, ոչ ոք այդպես էլ չի պարզել, թե ո՞վ և ի՞նչ մթերքների կարիք ունի, ո՞վ անհրաժեշտ սննդի անհրաժեշտ քանակը չի ստանում և վերջապես՝ ինչպե՞ս լուծել այդ խնդիրը։

2004թ․-ին ընդունվել է «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսսապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքը։ Համաձայն դրա՝ կառավարությունը պետք է պաշտոնապես հաստատի նվազագույն սպառողական զամբյուղը, բայց դա այդպես էլ չի արվել։

Նախորդ տարի Հայաստանի Գիտության պետական կոմիտեն հաստատեց ուսումնասիրության բյուջեն, որը տեսականորեն պետք է օգնի դասավորել առաջնահերթությունները և լուծել հարցը։ «Պարենային անվտանգության և սննդանյութերի գնահատման գիտամեթոդական հնարավորությունների ուժեղացումը» ծրագիրն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կողմից։

Այս տարի, առաջին անգամ՝ ամբողջ երկրի տարածքում, բնակչության սննդակարգը կվերլուծվի ներկայացուցչական ընտրության միջոցով, այսինքն՝ հարցվողների խմբի, որը ներկայացնում է բնակչության բոլոր շերտերը՝ ըստ սեռի, տարիքի և եկամուտների խմբերի: Երկրորդ և երրորդ տարում գիտնականները կուսումնասիրեն նմուշներ նրանց սննդակարգից և դրանցում սննդարար նյութերի պարունակությունը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է կենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման բաժնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը:

Սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր

Ուսումնասիրության նպատակներից մեկն է՝ ոչ միայն հասկանալ, թե Հայաստանի բնակիչները առհասարակ ինչքան կալորիա են ստանում, այլև, ինչը ոչ պակաս կարևոր է, ինչ մթերքներից են ստանում։

Ցածր եկամուտ ունեցող ընտանիքները սպիտակուցներ և ածխաջրեր ստանում են հիմնականում հացից և մակարոնեղենից, բայց դրանք միևնույննն է, չեն կարող փոխարինել սպիտակուցային սննդին։

Հացը, իհարկե, կարող է ապահովել ածխաջրերի նորմատիվ ծավալը, ինչպես և արմավենու յուղը՝ ճարպերի պաշարը, միայն թե մեր առողջության դա բնավ օգուտ չի տա։

Ուսումնասիրության արդյունքում հնարավոր կլինի հստակ հասկանալ, թե ինչ օգտակար մթերքների պակաս ունեն կարիքավորները, այդ դեպքում պետությունը հնարավորություն կունենա թիրախավորված աջակցություն ցուցաբերել, ընդգծեց Պիպոյանը։

Группа энтузиастов раздала маски на Северном проспекте (17 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2021
Հարկեր, տուրքեր, վճարումներ. ինչպիսին կլինի 2021–ը հարուստ և աղքատ հայաստանցիների համար

Օրինակ՝ նախորդ տարվա մարտ-ապրիլին, երբ ռեստորանները չէին աշխատում, երկրում կտրուկ նվազեց խոզի մսի գինը։ Այսինքն, մի կողմից՝ գյուղացիներն այն վաճառելու տեղ չունեին, իսկ ոչ հարուստ ընտանիքները՝ գնելու փող չունեին։ Եթե պետությունը գներ միսը և ինչ-որ կերպ բաշխեր, այն կօգներ թե՛ իր գյուղատնտեսությանը, թե՛ այն ընտանիքներին, որոնք բավարար քանակով կենդանական սպիտակուց չեն ստանում։

Ուսումնասիրությունը թույլ կտա պարզել նաև, թե բնակչությունն ամենաշատը որ վիտամինների կարիքն է զգում։ Օրինակ՝ մի քանի տարի առաջ քննարկումներ էին ընթանում՝ արժե՞ արդյոք ալյուրը հարստացնել ֆոլիաթթվով (վիտամին B9), եթե մարդկանց ամենօրյա սննդակարգում դրա պակասություն է դիտարկվում։ Հիմա հնարավորություն կստեղծվի պարզել, թե կարելի է արդյոք վիտամին B9-ի պակասը լրացնել սննդամթերքի միջոցով։ Բավարար է նշել, որ այն կա ամբողջահատիկի ալյուրում, մինչդեռ Հայաստանում այն գրեթե չեն օգտագործում՝ ոչ հացի, ոչ էլ այլ մթերքների մեջ։

Հետազոտությունն օգտակար կլինի նաև առողջապահության նախարարության համար, որը կկարողանա ստուգել, օրինակ, թե որքան վառ է արտահայտված մարդկանց սննդի կապը նրանց դիմադրողականության հետ, այդ թվում՝ ինչպես կորոնավիրուսը, այնպես էլ այլ հիվանդությունները տանելու հարցում։

Նախորդ տարիներին, սահմանափակ բյուջեով հանդերձ, կենտրոնին այնուամենայնիվ, հաջողվում էր հետազոտություններ անցկացնել երկրի առանձին շրջաններում (Երևանում և երկրի հանքարդյունաբերական շրջաններում, Արարատյան դաշտում): Անցյալ տարի ինստիտուտը հետազոտություն է անցկացրել այն մասին, թե ինչպես են սնվել երևանցիները կորոնավիրուսի շրջանում։ Արդյունքները ակնառու կերպով հաստատել են այն, ինչը բոլորին էլ պարզ էր։

Ավելի պարզ չի լինում։

Ձեռքերիս մեջ մահացավ երեխան` հայրը շատ էր ծեծել. ինչ է պատմում 2-ամյա տղայի խորթ տատը

Որքան քիչ են մարդու եկամուտները, այնքան ավելի շատ հաց, մակարոնեղեն և կարտոֆիլ կա նրա սննդի մեջ և ավելի քիչ՝ մնացած ամեն ինչից։

Այն ընտանիքներում, որտեղ ընդհանուր եկամուտը ամսական 150 հազար դրամից ցածր է, այդ մթերքների մասնաբաժինն աճել է, նվազել է կաթնամթերքի և հատկապես մսամթերքի սպառումը: 150-250 հազար եկամուտ ունեցող ընտանիքներում այդ մթերքների սպառումը չի նվազել կամ քիչ է նվազել (հատկապես՝ մսամթերքը)։ 250 հազար դրամից ավելի եկամուտ ունեցող ընտանիքներում սննդակարգը չի փոխվել։

Ինչ վերաբերում է մրգերին և բանջարեղենին, ապա ամռանը և աշնան սկզբին (այսինքն՝ սեզոնին) դրանց սպառման քանակը փաստացի անփոփոխ է մնացել, իսկ սեզոնից դուրս, երբ դրանք ավելի թանկ են, նույնպես կրճատվել է։

Դիտարկումները ցույց են տվել, որ գնորդները (հատկապես՝ միջին և միջինից ցածր եկամուտ ունեցողները) մտքում մթերքների գնի հոգեբանական նիշ են պահում։ Օրինակ՝ ձմերուկը սկսում են ավելի շատ գնել, երբ գինը 150 դրամից պակաս է դառնում։ Այս կերպ ասած՝ երբ գինը 250 դրամից նվազում է մինչև 150 դրամ, սպառման աճը չափավոր է մնում, իսկ երբ 150-ից նվազում է մինչև 100՝ մի քանի անգամ ավելանում է (5-7 անգամ)։

Սննդակարգի խախտումներ դիտարկվել են նաև բարձր եկամուտ ունեցող մարդկանց շրջանում, բայց արդեն այլ պատճառով։

«Նրանք սկսել են պատվիել տապակած ուտելիք, քաղցրավենիք, գազավորված ըմպելիքներ ու ֆասթֆուդ, որպեսզի զբաղվելու բան ունենան չորս պատի մեջ փակված օրերին։ Ուստի այդ մթերքներց նրանք պակաս չեն օգտագործել, իսկ ոմանք՝ նույնիսկ ավելի»,-ավելացրեց Պիպոյանը։

Никол Пашинян прибыл в штаб блока Мой шаг (10 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2020
Կառավարությունը չի հրաժարվել աղքատությունը կրճատելու մտքից. Փաշինյանը հիշեցրեց իր խոստումը

Մյուս կողմից, հարցվածների շրջանում կա մի խումբ, որի սննդակարգի 75 տոկոսը կազմում են հացը, մակարոնը և կարտոֆիլը։ Դրանք կարող են լինել միայնակ թոշակառուներ կամ մեկ կերակրող ունեցող ընտանիքներ, որոնք ստանում են, օրինակ, 100 հազար դրամ։

«Ըստ միջազգային առողջապահական կազմակերպությունների խորհուրդների՝ մարդը պետք է օրական մոտ 400 գրամ միրգ ու բանջարեղեն ուտի։ Չորս հոգուց բաղկացած ընտանիքի համար արդեն ստացվում է 1,6 կիլոգրամ։ Դուք կարող եք այդ աշխատավարձը համեմատել նման առաջարկությունների հետ: Ընդ որում՝ մենք դեռ չենք խոսել կաթի և մսի մասին»,-ավելացրեց Պիպոյանը։

Այս տխուր օրինաչափությունը, ամենայն հավանականությամբ, էլ ավելի վառ արտահայտված կլինի այս տարի, երբ գիտնականներն ուսումնասիրեն մարդկանց սնունդը ոչ միայն Երևանում, այլև մարզերում։

Գլխավորը, որ գոնե երեք տարի անց՝ աշխատանքն ավարտելուց հետո, մեր սեղանի մասին ուսումնասիրությունները չմնան փակված պաշտոնյաների դարակներում, այլ հիմք դառնան նոր սոցիալական աջակցության համար։

Լրահոս
0