ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի առողջական վիճակը վատացավ։ Նիստերի դահլիճ շտապօգնություն հրավիրվեց։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հետաքրքրվեց, թե Խաչատուրովը կարո՞ղ է մասնակցել նիստին, ինչին ի պատասխան Խաչատուրովը նշեց.
«Զարկերակային ճնշում ունեմ, չգիտեմ»։
Դատավորը որոշեց հետաձգել նիստը։ Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Դանիբեկյանը մերժել էր Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցի չեղարկման մասին միջնորդությունը:
Այս գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։ Նրանք մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման մեջ:
Գեղեցիկ, երիտասարդ կին եք. Յուրի Խաչատուրովը դատավորին խորհուրդ տվեց նայել հայելու մեջ