ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինին հավաստիացրել է, որ կպաշտպանի Ամերիկայի շահերը։ Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տունը:
«Նախագահ Բայդենը հաստատել է, որ ամերիկացիների անվտանգության, բարգավաճման, առողջության ու կենսակերպի պաշտպանությունը, ինչպես նաև ազատ և բաց Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պաշտպանությունը իր առաջնահերթություններն են», – նշված է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ առաջնորդը նաև ընդգծել է, որ իրեն շատ են մտահոգում Պեկինի հարկադիր գործողությունները Հոնկոնգում, Սինծիանում մարդու իրավունքների խախտման և ընդհանրապես տարածաշրջանում ավելի ու ավելի համառ գործողությունները։
«Ղեկավարները նաև կարծիքներ են փոխանակել COVID-19 համավարակին դիմակայելու և գլոբալ առողջապահության ընդհանուր մարտահրավերների, կլիմայական փոփոխությունների ու զենք չտարածելու վերաբերյալ», - ավելացրել են Սպիտակ տանը:
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը ներկայացրել է երկու առաջնորդների հեռախոսազրույցի իր տարբերակը:
«Միջազգային իրադրության բացարձակ անորոշության պայմաններում Չինաստանն ու ԱՄՆ-ն, հանդիսանալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, հատուկ պատասխանատվություն են կրում: Կողմերը պետք է համատեղ պաշտպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, պատմական ներդրում ունենան միջազգային խաղաղության ու զարգացման մեջ», - չինական հեռուստատեսությունը մեջբերում է Սի Ծինփինի խոսքը։
Հակառակ էֆեկտ․ ԱՄՆ-ն սեփական պատժամիջոցներով թուլացնում է դոլարի դիրքերը
Չինաստանի ղեկավարը ԱՄՆ-ին նաև կոչ է արել հարգել Չինաստանի ներքին ինքնիշխանությունը: Եվ ընդգծել է, որ Հոնկոնգի, Թայվանի ու Սիծիանի հարցերը հենց ներքին գործեր են։
«Ամերիկյան կողմը պետք է հարգի Չինաստանի արմատական շահերը և մտածված գործի», – ասել է Ծինփինը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ–ի ամենագլխավոր առանձնահատկությունը հնարավորությունն է։ Չինաստանի նախագահը հույս է հայտնել, որ այդ հնարավորությունը կուղղվի երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու բարելավմանը։
ԱՄՆ-ն մտադիր չէ Ս-400-ի հարցով աշխատանքային խումբ ստեղծել Թուրքիայի հետ. դեսպան