https://arm.sputniknews.ru/20210208/moskvayum-11-tarekan-axjikn-ynkel-e-9-rd-harkic-26373741.html
Մոսկվայում 11 տարեկան աղջիկն ընկել է 9-րդ հարկից. դեպքից առաջ մայրը զրուցել է նրա հետ
Մոսկվայում 11 տարեկան աղջիկն ընկել է 9-րդ հարկից. դեպքից առաջ մայրը զրուցել է նրա հետ
Sputnik Արմենիա
Մայրը պատմել է, որ քնելուց առաջ դստեր հետ խոսել է համացանցի մասին։ Վաղ առավոտյան մտել է աղջկա սենյակ, տեսել, որ պատուհանը բաց է, իսկ դուստրը չկա։ 08.02.2021, Sputnik Արմենիա
2021-02-08T13:45+0400
2021-02-08T13:45+0400
2021-02-08T13:50+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/62/22926203_0:129:3072:1865_1920x0_80_0_0_3c15d3d0976f0dcb9d8d6247f414b213.jpg
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/62/22926203_0:32:3072:1962_1920x0_80_0_0_05059fb0f0308cdbab9a543e0415b9d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, աշխարհ, պատահարներ, հայաստան, մոսկվա
ռուսաստան, աշխարհ, պատահարներ, հայաստան, մոսկվա
Մոսկվայում 11 տարեկան աղջիկն ընկել է 9-րդ հարկից. դեպքից առաջ մայրը զրուցել է նրա հետ
13:45 08.02.2021 (Թարմացված է: 13:50 08.02.2021) Մայրը պատմել է, որ քնելուց առաջ դստեր հետ խոսել է համացանցի մասին։ Վաղ առավոտյան մտել է աղջկա սենյակ, տեսել, որ պատուհանը բաց է, իսկ դուստրը չկա։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. 11 տարեկան աղջնակն ընկել է Մոսկվայի շենքերից մեկի 9-րդ հարկի պատուհանից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրավապահ մարմինների իր աղբյուրին:
Վաղ առավոտյան աղջկան տեղափոխել են հիվանդանոց։
«Բժիշկներն ախտորոշել են գանգի կոտրվածքներ, ձեռքերի բաց կոտրվածքներ, ինչպես նաև կոնքի կոտրվածքներ», - ասել է գործակալության զրուցակիցը։
Ըստ աղբյուրի` մայրը պատմել է, որ քնելուց առաջ դստեր հետ խոսել է համացանցից օգտվելու մասին, ասել, թե ինչ տեսանյութեր կարելի է դիտել այդ տարիքում։ Հետո բոլորը քնել են:
Առավոտյան` ժամը 5-ի սահմանում, կինը դստեր սենյակում տարօրինակ ձայն է լսել, մտել, տեսել է` պատուհանը բաց է, իսկ երեխան՝ բակում ընկած։
Աբորտն արգելող օրենքի ընդունումից հետո Լեհաստանում առաջարկել են «լացի սենյակներ» ստեղծել
Փաստի առթիվ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։
Խաղից մինչև ինքնասպանություն. ինչպես պաշտպանել դեռահասության շրջանում գտնվող երեխային