ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Ջաբրայիլի շրջանում ականի վրա ադրբեջանական ավտոմեքենա է պայթել, որում եղել են երեք ադրբեջանցի: Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Ըստ հաղրդագրության, Ֆիզուլիի շրջանի բնակիչ Շահին Գուլիևը դիմել է ոստիկանություն և հայտնել իր եղբոր` Մեհմանի Գուլիևի և նրա երկու ընկերների ՝ Իլգար Ախմեդովի և Մուստակիմ Ալեսկերովի անհետացման մասին:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Իլգար Ախմեդովին պատկանող մեքենան Ջաբրայիլում պայթել է` նախնական վարկածով` ականի վրա։ Մեհման Գուլիեւի մարմինը հայտնաբերվել է դեպքի վայրում։ Մյուս երկու տղամարդկանց որոնումները շարունակվում են:
Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր երկրի քաղաքացիներին հորդորել էր առայժմ ձեռնպահ մնալ իրենց վերահսկողությանն անցած տարածքներ այցելություններից` նման դեպքերից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ ականի վրա ադրբեջանցիներ էին պայթել նաև փետրվարի 4-ին Աղդամում։ Այդ ժամանակ Ադրբեջանի ԶՈւ 1 ծառայող էր մահացել։