00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանը Մանուկյանի փոխարե՞ն. փորձագետներն ընդդիմության ձևաչափի փոփոխում են կանխատեսում

© Sputnik / Asatur YesayantsРоберт Кочарян на судебном заседании по делу 1 марта (25 февраля 2020). Еревaн
Роберт Кочарян на судебном заседании по делу 1 марта (25 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2021
Բաժանորդագրվել
Որոշ դիտորդների կարծիքով` Վազգեն Մանուկյանի վարչապետության ծրագրերը ձախողվել են, և հիմա ձևաչափի փոփոխման անհրաժեշտություն է հասունանում։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ընդդիմությանն, ի դեմս Հայրենիքի փրկության շարժման, կարծես թե ձևաչափի փոփոխություն է սպասում։ Ներկայիս ձևաչափը չարդարացրեց իրեն, ինչի մասին վկայում է գոնե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարությունը։

Единый оппозиционный кандидат в премьер-министры Вазген Манукян на митинге оппозиции (22 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2020
Ո՞վ է Վազգեն Մանուկյանը «սելֆիների սերնդի» համար

Միևնույն ժամանակ Քոչարյանն ամենասկզբից չի թաքցրել իր աջակցությունն ու համակրանքը շարժման նկատմամբ։ Ավելին. փետրվարի 2-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Քոչարյանն ու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել են այդ շարժման քաղաքական ուժերի ղեկավարների հետ։

Ու թեև այդ ձևաչափի ներկայացուցիչները վստահեցնում են, որ վարչապետի միակ թեկնածուն շարունակում է մնալ Վազգեն Մանուկյանը, որոշ դիտորդներ կարծում են, որ շուտով կարող է «փոխատեղում» լինել և Հանրային խորհրդի նախկին ղեկավարին վարչապետի միասնական թեկնածուի դիրքում կփոխարինի Քոչարյանը։

Քաղաքագետ Նորայր Դունամալյանի կարծիքով` ակնհայտ է, որ շարժումը սպառել է ներուժը` բախվելով ոչ համակարգային մոտեցման ու այդ դաշինքը ձևավորած կուսակցությունների ներսում ակնհայտ կոնֆլիկտի հետ։

«Մանուկյանի վարչապետության ծրագիրը ձախողվել է և այժմ պետք է առաջադրել ավելի ուժեղ թեկնածուի, օրինակ` Ռոբերտ Քոչարյանին, այն հաշվարկով, որ դա պատասխան կդառնա գոյություն ունեցող մարտահրավերներին և թույլ կտա չկորցնել ներուժն ու ընտրազանգվածի ներկայիս աջակցության մակարդակը», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փորձագետը։

Բայց, միևնույն ժամանակ, ընդդիմությունը մինչ օրս չի ինստիտուցիոնալացվել, հստակ ծրագիր չի ներկայացրել, ասում է փորձագետը։ Հայտնի չէ, թե ինչպես և ում հետ Քոչարյանը կգնա ընտրությունների, անհասկանալի է նաև, թե որ կուսակցությունները կմասնակցեն ընտրություններին, ինչ պայմաններում կկայանան այդ ընտրությունները։

Премьер-министр Армении Никол Пашинян принял участие в праздничных мероприятиях в Карабахе (9 мая 2019). Шуши - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2021
Ընդդիմության տեղապտույտը, կամ ինչ է թաքնված Շուշիի մասին Փաշինյանի խոսքերի տակ

Սակայն մեր զրուցակիցը հակված չէ այն մտքին, թե խնդիրներ ունի միայն ընդդիմությունը։ Իշխանությունը ևս մի շարք դժվարությունների է բախվում։ Դունամալյանը նշում է, որ պետական ապարատն այժմ իներցիայով է գործում։ Ընդ որում. այդ իներտությունը բնորոշ էր նրան արցախյան պատերազմի ամենասկզբից։ Այդ իներցիայով է Դունամալյանը բացատրում, օրինակ, ներկայիս կադրային փոփոխությունները, որոնք հաճախ անհասկանալի են լինում և անբացատրելի հասարակության համար։ Միևնույն ժամանակ նա կարծում է, որ իներցիոն այդ ցիկլը կարող են փոխել միայն արտահերթ ընտրությունները։

Խոսելով ընտրություններում իշխանության և ընդդիմության շանսերի մասին, մեր զրուցակիցը հայտարարեց, որ այդ հարցի պատասխանը կախված է այն պայմաններից ու համատեքստից, որում կողմերը կգործեն։

«Չափազանց կարևոր է, թե սոցիալ–տնտեսական ինչ իրավիճակ կլինի Հայաստանում ընտրությունների պահին։ Դեռ քաղաքացիները լիարժեք չեն զգում իրենց վրա տնտեսական ռեցեսիայի հետևանքները, սակայն եթե ճգնաժամը խորանա, ընդդիմության շանսերը կարող են աճել», – նշում է Դունամալյանը։

«Պարտվել է ոչ թե ընդդիմությունը կամ իշխանությունը, այլ մեր պետականությունը». Դունամալյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր հերթին նշում է, որ Հայրենիքի փրկության շարժումն արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում կհայտարարի ինքնալուծարման մասին, և այդ ձևաչափում հիմա ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրը կգնա իր ճանապարհով։

«Ընտրություններ իհարկե կլինեն։ Հարցն այն է, թե որ կառավարությունն այն կանցկացնի` Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ այլ թիմ։ Հայրենիքի փրկության ծրագիրը հետևյալն է` Վազգեն Մանուկյանը դառնում է վարչապետ և դրանից մեկ տարի անց արտահերթ ընտրություններ են անցկացվում։ Այլ սցենարների պարագայում չգիտեմ` կմասնակցի՞ արդյոք Մանուկյանն ընտրություններին։ Բայց կարծում եմ, որ շարժումն այլ սցենարների դեպքում կդադարի գոյություն ունենալ որպես ձևաչափ։ Եվ կուսակցություններն ընտրություններին կմասնակցեն կա՛մ առանձին–առանձին, կա՛մ կոալիցիաների կազմում», – ասաց Դանիելյանը։

Փորձագետը կարծում է, որ շարժման ուժերի շարքերում անպայման կգտնվեն կուսակցություններ, որոնք սատարում են Քոչարյանին ընտրություններում և կդառնան նրա քաղաքական հենարանը։ Սակայն այդ ուժերի անունները տալու հարցում նա այս պահին դժվարանում է։ 

Протестующие на площади Республики в Ереване (23 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2020
Ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականից հետո միայն անցկացնել ընտրություններ

Հիշեցնենք, որ Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում բողոքի ակցիաներ են մեկնարկել` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության հրաժարականի պահանջով։ Մի շարք ընդդիմադիր ուժեր իրենց թեկնածուին են առաջադրել կառավարության ղեկավարի պաշտոնի համար` Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանին։

Ընդդիմությունը կառավարությանը առաջարկում է հրաժարական տալ, ձևավորել ժամանակավոր կառավարություն, այնուհետև արտահերթ ընտրություններ անցկացնել։ Իշխանությունն իր հերթին առաջարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել արդեն այս տարի` չսպասելով նախարարների կաբինետի հրաժարականին։

Ընդդիմադիր ուժերն այդ տարբերակի հետ համաձայն չեն` կարծելով, որ իշխանությունները կկեղծեն արդյունքները և կապահովեն իրենց վերարտադրությունը։

«Բոլորս ենք պարտվել». Թևան Պողոսյանը` իշխանության և ընդդիմության ձախողումների մասին

Լրահոս
0