00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ է Վազգեն Մանուկյանը «սելֆիների սերնդի» համար

© Sputnik / Asatur YesayantsЕдиный оппозиционный кандидат в премьер-министры Вазген Манукян на митинге оппозиции (22 декабря 2020). Еревaн
Единый оппозиционный кандидат в премьер-министры Вазген Манукян на митинге оппозиции (22 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում շարունակում են պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Որպես այլընտրանք ընդդիմությունն առաջադրել է իր միասնական թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին։ Sputnik Արմենիայի սյունակագիրը հետաքրքրական դրվագներ է ներկայացնում փորձառու գործչի կենսագրությունից։

Հայաստանի Կառավարության տան դարպասը (ժամացույցի աշտարակի տակ) որպես կանոն կողպեքով փակած էին պահում, սակայն 1990 թվականի ամառային առավոտյան դրանք բացեցին։ Դարպասով «Ժիգուլի» մտավ։ Ավտոմեքենայի ղեկին այն ժամանակ նոր վարչապետ դարձած Վազգեն Մանուկյանն էր։

Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Երևանում. 22 դեկտեմբերի, 2020 - Sputnik Արմենիա
Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Երևանում՝ լուսանկարներով

Այն ժամանակ մենք գրեթե ոչինչ չէինք լսել փիառի մասին, ու նոր վարչապետին պոպուլիզմի մեջ չէին կարող կասկածել։ Հիշեցի մուտքը «Ժիգուլիով», քանի որ հնարավոր է՝ շուտով Մանուկյանը երկրորդ անգամ նույն գետը մտնի, բայց դժվար թե սեփական մեքենայով աշխատանքի գնա։

Ի՞նչ գիտի նրա մասին «սելֆիների սերունդը»

«Պատկառելի գործարար ու ընտանիքին նվիրված մարդ ամերիկյան թրիլերից»,- ասաց մի երիտասարդ։

«Մի տեսակ շատ է նման մաթեմատիկայի ուսուցչի», - խոստովանեց մյուսն ու ճիշտ նշանակետին դիպավ։

«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանագծում նախատեսված չէ». Վազգեն Մանուկյան

Մանուկյանն իսկապես մասնագիտությամբ մաթեմատիկոս է, ընդ որում՝ տոհմական, հայրը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր էր, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, մայրն ավարտել էր նույն բուհի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ֆակուլտետը, ու զարմանալի չէ, որ որդին գնաց Չեխովի անվան դպրոցում սովորելու, քանի որ այն մաթեմատիկական թեքումով էր։

Հետո ամեն ինչ գնաց մշակված սցենարով, ՄՊՀ, ասպիրանտուրա, ատենախոսության պաշտպանություն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ Նա կարող էր շարունակել գիտական կարիերան, սակայն երիտասարդ գիտնականն այլ բարձրունքներով տարվեց։

Այստեղ՝ երկու նկատառում. այս նյութը «ներկայացնող» (իբր տեսեք՝ ով է եկել) իմաստ չունի, Մանուկյանն էլ դեռ վարչապետ չէ։ Երկրորդը՝ երիտասարդներին կարող է օգտակար ու նույնիսկ հետաքրքիր լինել, թե ով է նախկինում եղել Մանուկյանն ու ինչով է այսօր մեզ մոտ եկել։

Այսպես՝ Մանուկյանը իդեալիստ չէ, կարիերիստ չէ, խորհրդային տարիներին կոմունիստ չէր ու նույնիսկ հակառակը, ինչն այն ժամանակ մեծ խիզախություն էր պահանջում։

Вазген Манукян на митинге оппозиции на площади Республики (22 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Հիմա նորից պատերազմ է, պատերազմ մեր ապագայի համար». Վազգեն Մանուկյան

Էլ ի՞նչը կարող է երիտասարդներին հետաքրքրել նրբաճաշակ ինտելեկտուալի ու փորձառու քաղաքական գործչի կենսագրության մեջ։ Օրինակ՝ ծեծված դարձած «սերը հայրենիքի նկատմամբ» Մանուկյանի դեպքում կոնկրետ բովանդակություն ունի։ Նա ուսանողական տարիներից պայքարել է Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչման համար, Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց ցույցեր է կազմակերպել, ինչի պատճառով դուրս է մնացել ՄՊՀ-ից ու ԵՊՀ է տեղափոխվել։ Սակայն ուսմանը զուգահեռ նա շարունակել է զբաղվել քաղաքականությամբ։

Ոչ բոլորը գիտեն․ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբն առաջացել է Երևանում ներկայումս կիսամոռացված Թարգմանչաց տոնից։ Ի՞նչ, ո՞ր լեզվից ու ի՞նչ լեզվով են թարգմանել դրա հիմնադիրները Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ։ Ըստ էության՝ տարերային-անկազմակերպից դեպի իմաստավորված-միավորող՝ Հայաստանի անկախության շարժում։

«Ես արդեն ունեմ տնտեսական ծրագիր». Վազգեն Մանուկյանը հանդիպել է երիտասարդների հետ

Շփվում էին ոչ պաշտոնական միջավայրում, տարբեր բաներ էին քննարկում, համախոհների շրջանակում ներառում էին մտավորականների, որոնց նմաններն այսօր գրեթե չկան։ Բանաստեղծ Սիլվա Կապուտիկյան, Կանադայում ԽՍՀՄ նախկին դեսպան Հմայակ Հարությունյան, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյան, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Յակով Զարոբյան։ Բնակության վայրն էլ սկզբունքային նշանակություն չուներ։

«Ուսուցչի նման մարդու» ու «ամերիկյան թրիլերի կերպարի» քաղաքական ճանապարհի հաջորդ փուլը դարձավ «Ղարաբաղ» կոմիտեն, որը նա էր համակարգում։ Նա մաթեմատիկական ճշգրտությամբ փորձում էր հաշվարկել Արցախի անկախության ճանապարհը, ձեռքի հետ էլ գնահատել ազատախոհության հետևանքները։ Մանուկյանը վեց ամիս անցկացրեց «Մատրոսկայա տիշինա» մոսկովյան մեկուսարանում, ու դա նրա համար կորցրած ժամանակ չէր։

Выступление единого оппозиционного кандидата в премьер-министры Вазгена Манукяна во время митинга оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Պատերազմը կարող էր չլինել, պատերազմում կարող էինք հաղթել. Վազգեն Մանուկյան

Հետո առանց «առաջին անգամ» արտահայտության անհնար է շարունակել։ Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ, պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած առաջին քաղաքացիական անձը, որն ի հեճուկս ձևավորված պատկերացումների՝ ռազմական հաղթանակներ ունեցավ։

Քարվաճառ, Կապան, Բերձոր, Մարտակերտ․ այն ժամանակ այդ մարտական գործողությունները մեզ առաջին անգամ հաղթանակ բերեցին։

Հայոց բանակի առաջին ռազմական շքերթը Երևանի Հանրապետության հրապարակում ընդունում էր մաթեմատիկայի ուսուցչին նման մարդը։ Եթե շարունակենք թվարկել նրա ռազմական ու աշխատանքային հաղթանակները, դա կարող է դառնալ փառաբանում նրա վարչապետ դառնալու կապակցությամբ, սակայն դա դեռ փաստ չէ։ Սահմանափակվենք այսքանով ու չնշենք կնոջ ու երեխաների անունները, բայց հիշեցնենք ամենակարևորը․ ով էլ վարչապետ դառնա, նա մեկ, շատ-շատ երկու տարի է այդ պաշտոնում մնալու։ Հետո կլինեն նոր ընտրություններ, նոր խորհրդարան, նոր վարչապետ։

Եթե Փաշինյանն արտահերթ ընտրությունններ կազմակերպի, աննախադեպ ջարդ կլինի. Վազգեն Մանուկյան

Այդ իմաստով Մանուկյանն անկասկած իրավացի է, երբ իրեն «մահապարտ վարչապետ» է անվանում։ Անդունդի եզրին հայտնված երկիրը պետք է փրկել անկումից, հեռացնել վտանգավոր եզրից ու հետո հմուտ ձեռքերի փոխանցել։

Ու Աստված տա, որ հաջողվի։

Լրահոս
0