00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նորակառույց բնակարանները վաճառում են մի գնով, ՊԵԿ-ին այլ գին են ներկայացնում. պաշտոնյա

© Sputnik / Asatur YesayantsСтроительные работы на улице Арама
Строительные работы на улице Арама - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2020թ-ին ՊԵԿ-ը շուրջ 8.5 մլրդ դրամի ստվերային շրջանառություն է բացահայտել, հիմնականում՝ մանրածախ առևտրի ու կառուցապատման ոլորտում: 2019թ-ի նույն ցուցանիշը 1.6 մլրդ դրամ է եղել:

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ Հայաստանում ստվերային գումարները շրջում են հիմնականում մանրածախ առևտրի և կառուցապատման ոլորտներում:

«Շենքերի կառուցապատմամբ զբաղվող հարկ վճարողները ամենևին էլ հակված չեն գործարքի ամբողջ արժեքը հարկային մարմիններին ներկայացնելու: Ավելի պարզ ասած՝ բնակարանն օտարում են մի գնով, հարկային մարմին են ներկայացնում մեկ այլ գին՝ ավելի ցածր»,- ասաց նա:

Պաշտոնյան նշեց, որ այս չարաշահումները բացառելու համար հարկային մարմինն ավելի արդյունավետ գործելաոճ է որդեգրել` ոչ թե սպասում է գործարքն ավարտվի ու իրեն արդեն խեղաթյուրված տվյալներ ներկայացվեն, այլ այդ կազմակերպությունների գործունեությունը հենց սկզբից վերցնում են օպերատիվ վերահսկողության տակ, տնտեսվարողին էլ նախապես զգուշացնում են նման գործելաոճից զերծ մնալու մասին:

Сливочное масло - Sputnik Արմենիա
Ինչու և ինչքան է կարագը թանկացել Հայաստանում. հանձնաժողովը պարզել է պատճառները

Նշենք, որ 2020թ.-ին ՊԵԿ-ը շուրջ 8.5 մլրդ դրամի ստվերային շրջանառություն է բացահայտել, ինչը 2019թ-ի նույն ցուցանիշից ավել է 7 մլրդ դրամով:

«Կողքներս այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման». Ջհանգիրյանը` իր «դղյակի» մասին

Ինչ վերաբերում է մանրածախ առևտրին, Չարխիֆալակյանի խոսքով, նույն անձին պատկանող տարբեր խանութներ գրանցվում են որպես առանձին սուբյեկտներ՝ հարկերից խուսափելու համար:

«Մանրածախ առևտրի գործունեություն իրականացնող տնտեսվարողներն իրենց գործունեությունն իրականացնում են մի քանի մանրածախ առևտրի կետերում՝ խանութներում: Բայց որպեսզի այդ 3-4 խանութների հանրագումարը չգերազանցի շրջանառության հարկով հարկման շեմը, յուրաքանչյուր խանութի գործունեությունը կազմակերպում են իրենց ազգականի կամ վարձու աշխատողի անվամբ գրանցված կազմակերպության կամ ԱՁ-ի միջոցով»,- ասաց ՊԵԿ պաշտոնյան:

Նա նաև հայտնեց, որ այդ խանութների կապը կարողանում են բացահայտել բոլոր կապակցված առևտրի կետերում գործող ընդհանուր զեղչի քարտերով: Մեկ այլ դեպքում բոլոր խանութները կրում են նույն ապրանքային նշանը, օգտագործում են նույն տոպրակները, որոնց վրա նշված են նույն խանութների բոլոր հասցեները: 2020 թ-ին բացահայտվել է կապակցված գործունեության 38 դեպք՝ ընդհանուր առմամբ 258 փոխկապակցված հարկ վճարողների վերաբերյալ:

ՀՀ–ում հացն ու ձուն դեռ չեն թանկանա, սակայն մի «բայց» կա. ի՞նչ են առաջարկում փորձագետները

Լրահոս
0