ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հայաստանի տարածքում առաջիկա օրերին` հունվարի 5-9-ը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Արարատյան դաշտում սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ։
© official site of the MES of RAԵղանակի կանխատեսում

Եղանակի կանխատեսում
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի -2-ից -4–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև -8–ից -10։ Քաղաքի ցածրադիր գոտում սպասվում է ամպամածություն և մառախուղ։