00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախադեպը չունեցող զանգվածային պատվաստում Եվրոպայում. տարբեր ու զարմանալի մոտեցումներ

© Пресс-служба АФК "Система" / Անցնել մեդիապահոցПроизводство вакцины от COVID-19
Производство вакцины от COVID-19 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Մինչ Հայաստանում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստման հնարավորության մասին միայն խոսում են, Եվրոպայում երեկվանից այդ գործընթացը մեկնարկեց՝ ընդ որում միաժամանակ ԵՄ անդամ բոլոր երկրներում։ Բայց նախ՝ մի քանի, այսպես ասենք, գլոբալ տվյալ։
Եվրոպայում սկսվել է մարդկության պատմության ընթացքում նախադեպը չունեցող զանգվածային պատվաստումը

Մինչև հիմա ողջ աշխարհում արձանագրվել է այդ հիվանդությամբ վարակվելու ավելի քան 80 միլիոն դեպք, 45 միլիոն մարդ ապաքինվել է, սակայն մահացել է մոտ 1 միլիոն 750 հազար մարդ։

Վարակվածների թվով առաջին տեղում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, հետո Հնդկաստանը և վերջապես եռյակը եզրափակում է Բրազիլիան։ Ի դեպ, Ամերիկայի մասին. գործող նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ստորագրել այն օրենքը, որով 600 դոլարի ֆինանսական օգնություն պիտի տրամադրվեր այն ընտանիքներին, որոնք տարեկան 75 հազար դոլարից պակաս են ստանում։ Ասել է՝ 600 դոլարն ինչ է որ, դա չնչին գումար է, այդ օգնությունը պիտի կազմի առնվազն 2000 դոլար։ Սակայն  կոնգրեսականները չեն համաձայնել։

Города Франции в преддверии Рождества - Sputnik Արմենիա
Կորոնավիրուս, սահմանափակումներ և խնդիրներ. ինչպես է կաթոլիկ աշխարհը տոնում Սուրբ ծնունդը

​Աշխարհի տարբեր երկրներ տարբեր կերպ են արձագանքում կորոնավիրուսի մարտահրավերին։ Օրինակ` Իսրայելի իշխանությունները երեկ կրկին այսպես ասած լոքդաուն են հայտարարել, այսինքն` այսօրվանից փակվելու են ոչ կենսական նշանակության ապրանքներ արտադրող և վաճառող բոլոր ձեռնարկություններն ու խանութները, իսկ քաղաքացիները իրավունք չեն ունենալու առանց հիմնավորված պատճառի իրենց բնակության վայրից հեռանալ մինչև մեկ կիլոմետր։ Սահմանափակման այս միջոցները, թերևս, արդարացված են, որովհետև Իսրայելում գրանցված է կորոնավիրուսի տարածման աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկը։ Այդ երկրի բնակչությունը կազմում է մոտ 9 միլիոն մարդ, վարակվածների թիվը մոտենում է կես միլիոնին և մահացել է ավելի քան 3 հազարը։ Բայց Իսրայելի իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարելու նաև շատ հստակ ծրագիր ունեն՝ մինչև հունվարի վերջը ավարտել բնակչության առնվազն կեսի պատվաստումը, իսկ հաջորդ տարվա մարտին լիովին հաղթահարել համավարակը։

Դրոշ ու մշտական կացարան` լուսնի վրա. չինացիների հեռուն գնացող ծրագրերը

​Հիմա Եվրոպայի մասին։ Էստեղ ամեն ինչ համակարգված է։ Զանգվածային պատվաստման գործընթացը սկսելու նախօրեին Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա փոն դեր Լյայենը հավաստիացրել է, որ պատվաստանյութը հասցվել է Եվրամիության անդամ բոլոր 27 երկրներին։ «Հադեսբլատ» գերմանական պարբերականը փաստում է. «Այսպիսի բան երբեք չէր եղել՝ ողջ մարդկության պատմության ընթացքում Եվրոպայում սկսվում է ամենազանգվածային պատվաստումը», փաստում է պարբերականը` մանրամասնելով. «Բելգիայից, որտեղ պատվաստանյութը արտադրվում է, այն մի քանի բեռնատարներով հասցվել է Իտալիա՝ ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ։ Սովորաբար ոստիկանական մեքենաներն ուղեկցում են միայն տարբեր երկրների ղեկավարներին»։

Производство вакцины от COVID-19 на фармацевтическом заводе Биннофарм (7 августа 2020). Московская область - Sputnik Արմենիա
Կպաշտպանե՞ն արդյոք հին պատվաստանյութերը բոլորովին նոր՝ բրիտանական կորոնավիրուսից

​Կան նաև պատվաստանյութը տեղ հասցնելու բնական խոչընդոտներ։ Օրինակ` Հունաստանն ունի 100-ից ավելի բնակեցված կղզիներ։ Բայց տվյալ դեպքում փորձը կա, որովհետև Հունաստանի ցամաքային մասից ամեն օր կաթ է մատակարարվում այդ կղզիների բնակիչներին։ Հունաստանի քաղաքացիական պաշտպանության գերատեսչությունը պնդում է, որ կարելի է նույն` այսպես ասած կաթնային ճանապարհով նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը  հասցնել այդ կղզիների բնակիչներին։

​Եվ վերջում այն մասին, թե ինչպես են եվրոպացիներն ընդունում այսօր սկսված զանգվածային պատվաստումը։ Վերաբերմունքը տարբեր է` փաստում են եվրոպական լրատվամիջոցները։ Շվեդիայում, որի իշխանությունները սկզբում որևէ սահմանափակումներ չէին արտոնում ու պնդում էին, որ ամեն ինչ բնական ճանապարհով կլուծվի, հիմա հանրությունը հարց է բարձրացնում՝ բայց ինչու այդպես արեցինք, ինչի արդյունքում մեզ մոտ շատ ավելի վատ է իրավիճակը, քան, ասենք, հարևան Դանիայում ու Ֆինլանդիայում։

Կորոնավիրուս, սահմանափակումներ և խնդիրներ. ինչպես է կաթոլիկ աշխարհը տոնում Սուրբ ծնունդը

Բայց երևի թե ամենահետաքրքիր իրավիճակը Ֆրանսիայում է։ Թվում էր, թե պատվաստվելու ցանկություն ունեցող քաղաքացիների թիվը գնալով պիտի աճեր։ Տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ այդ երկրի առողջապահության նախարարության անցկացրած տվյալներով՝ նոյեմբերին պատվաստման ցանկության էր հայտնել ֆրանսիացիների 58 տոկոսը, հիմա՝ ընդամենը 40 տոկոսը։ Ինչպես ասում են՝ տարօրինակ է, բայց փաստ է։

Լրահոս
0