00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուս, սահմանափակումներ և խնդիրներ. ինչպես է կաթոլիկ աշխարհը տոնում Սուրբ ծնունդը

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցГорода Франции в преддверии Рождества
Города Франции в преддверии Рождества - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Եթե մեզ համար տարվա ամենամեծ տոնը երևի թե Ամանորն է, որին արդեն սկսել ենք պատրաստվել չրեղեն գնելով, ապա կաթոլիկ աշխարհում գլխավոր տոնն է Սուրբ ծնունդը, որը նշվում է այսօր՝ դեկտեմբերի 25-ին։
Ծննդյան տոները կաթոլիկ երկրներում՝սահմանափակումներ ու խնդիրներ

Քանզի մոտ 10 տարի ապրել եմ Եվրոպայի կենտրոնում՝ Չեխիայում, կարող եմ վկայել, որ կաթոլիկները Սուրբծննդյան տոնին շատ հիմնավոր են պատրաստվում։ Ողջ տարվա ընթացքում փող են կուտակում՝ հարազատներին նվեր գնելու համար։ Մեր Նոր տարվա նվերներն ինչ են՝ կոնֆետ, գինի, առավելագույնը` կոնյակ։ Իսկ կաթոլիկ Եվրոպայում դեկտեմբերի 25-ին դուք կարող եք ստանալ, ասենք, արդուկ, միքսեր, մսաղաց…

Ձուկը տոնական սեղանին պարտադիր է։ Ավելին, ձուկը գերիշխում է։ Պրահայի փողոցներում Ծննդյան տոների նախօրեին հսկայական ակվարիումներ են տեղադրվում, որտեղ վխտում է կապրը։ Երևի հասկանում եք, որ կապրը՝  մեզ ծանոթ կարպն է։ Եվ այդ կարպը չեխերը օգտագործում էին մինչեւ վերջ։ Մեր չեխ ծանոթները մի անգամ մեզ իրենց տուն էին հրավիրել դեկտեմբերի 25-ին և հյուրասիրել նախ՝ ուխա, ձկան ապուր՝ պատրաստած այդ կապրից, հետո սալաթ՝ պատրաստած այդ նույն կապրից։ Եվ երբ ի վերջո բերեցին այդ նույն ձուկը տապակած, տղաս ականջիս շշնջաց՝ քիչ հետո մեզ երևի նաև այդ նույն ձկից պատրաստած կոմպոտ կտան։

Ինչպե՞ս են մեր քաղաքացիները նշելու Ամանորը, կամ նշելո՞ւ են.  - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս են մեր քաղաքացիները նշելու Ամանորը կամ նշելո՞ւ են. տեսանյութ

​Չգիտեմ հիմա՝ այս օրերին  կաթոլիկների ընտանիքներում ինչպես է, բայց այս տարի աշխարհի բոլոր կաթոլիկ եկեղեցիներում ամեն ինչ սահմանափակված է՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ծիսակատարություններին մասնակցող հավատացյալների թիվը շատ փոքր է, իսկ որոշ եկեղեցիներ ընդհանրապես փակել են իրենց դռները։ Հռոմի պապը Վատիկանի սուրբ Պետրոսի տաճարում պատարագ մատուցեց շատ քիչ մարդկանց ներկայությամբ և միակն էր, որ դիմակ չէր դրել։

Այլ երկրների մասին։ Իսրայելի Բեթղեհեմում  տասնամյակների ավանդույթին հակառակ գիշերային արարողություն տեղի չունեցավ և Պաղեստինի 85-ամյա առաջնորդ Մահմուդ Աբասն առաջին անգամ չեկավ Բեթղեհեմ այն բանից հետո, երբ ուղիղ մեկ քառորդ դար առաջ՝1995 թվականին, այդ քաղաքը հանձնվել էր Պաղեստինի  վերահսկողությանը։

Սուրբծննդյան երեկոն ու Սուրբ ծնունդը Հայաստանում

​Մեծ Բրիտանիայում Էլիզաբեթ երկրորդը ավանդույթը չի խախտել և այսօր կեսօրից հետո հանդես է եկել ծննդյան տոնի ելույթով , որը, սակայն, հիմնականում նվիրված է եղել համավարակին։ Բայց սովորաբար դեկտեմբերի 25-ին թագավորական ընտանիքի անդամները հավաքվում են թագուհու կալվածքում՝ Սանդրիհեմում։

Полет на луну - Sputnik Արմենիա
Դրոշ ու մշտական կացարան` լուսնի վրա. չինացիների հեռուն գնացող ծրագրերը

Այս տարի  94-ամյա Եղիսաբեթ երկրորդը և նրա 99-ամյա ամուսին Ֆիլիպ արքայազնը երկուսով կնշեն տոնն իրենց Վինձորյան դղյակում, որտեղ գտնվում էին համավարակի ողջ ընթացքում` խուսափելով արտաքին շփումներից։

​Ի դեպ, հենց Ծննդյան տոների նախօրեին Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը վերջապես կարողացան համաձայնության հասնել այսպես կոչված Բրեքսիտի հարցում։ Այսինքն` եվրոպական ընտանիքից դուրս գալու պայմաններն անգլիացիների համար բավական մեղմ են լինելու։ Լոնդոնի համար սա շատ կարևոր է, որովհետև ընդամենը մեկ շաբաթից՝ դեկտեմբերի 31-ին, պետք է ավարտվեր տնտեսական հարաբերությունների վերջնական հստակեցման ժամկետը։ Համաձայնեք՝ շատ դժվար է ասել, թե ինչպես է ավարտվում այս տարին Մեծ Բրիտանիայի համար, որովհետև, այո, մի կողմից Ծննդյան տոների հենց նախօրեին հաջողվել է կարգավորել հարաբերությունները Եվրամիության հետ, բայց մյուս կողմից հենց Մեծ Բրիտանիայում այս օրերին հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տեսակը, որից վախենում է ողջ աշխարհը։

Կեղծ լուրեր. սուտ է, բայց այնքան գեղեցիկ

Լրահոս
0