00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան «ճերմակ ձի հեծած» պետք է մուտք գործեր Արցախ, կամ ԱՄՆ-ի ձախողումը տարածաշրջանում

© AP Photo / Evan VucciПрезиденты США Дональд Трамп уходит в Овальный кабинет после церемонии фотографирования с президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом (13 ноября 2019). Вашингтон
Президенты США Дональд Трамп уходит в Овальный кабинет после церемонии фотографирования с президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом (13 ноября 2019). Вашингтон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ում քիչ–քիչ դուրս են գալիս նախընտրական թմբիրից և ավելի ու ավելի շատ ուշադրություն են դարձնում Արցախի իրադարձություններին։ Հակամարտությանը տրված փորձագիտական գնահատականների և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականի վեկտորի հնարավոր ուղղվածության մասին է Sputnik Արմենիայի հոդվածը։

Պատերազմի օրերին Ղարաբաղի հարցի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցուցադրական անտարբերությունը շատ խոսուն է, իսկ ամերիկյան մամուլում հրապարակված հոդվածների ճնշող մեծամասնությունը տարակուսանք է առաջացնում։

Ամերիկյան հետախուզությունը «ձեռքից բաց թողե՞ց» Արցախի պատերազմը

Միացյալ Նահանգների փորձագիտական հանրության շրջանում բավականին ուշագրավ դիրքորոշում է ձևավորվում Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների վերաբերյալ։ Հարավային Կովկասում տեղի ունեցածն անվանում են Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության ձախողում, քանի որ ամերիկյան վերլուծաբաններն Արցախի պատերազմի հիմնական արդյունքը համարում են տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը:

Российский миротворец на блокпосту №6 на въезде в город Шуши - Sputnik Արմենիա
Սադրանքներն Արցախում կշարունակվեն. Թուրքիան ցանկանում է չեզոքացնել ՌԴ ազդեցությունը

Փորձագիտական հանրությունը էլ ավելի հեռուն է գնում` հատուկ ծառայություններին բացեիբաց մեղադրելով ձախողման համար։ Օրինակ՝ հեղինակավոր The National Interest հանդեսը, որը թողարկվում է ազգային շահերի կենտրոնի կողմից (նախկին «Նիքսոնյան Կենտրոն»), ԱՄՆ հետախուզությանը մեղադրում է նախագահական ընտրություններով տարվելու և արցախյան պատերազմի սկիզբը «բաց է թողել» համար։

Եվս մեկ մեղադրանք ներկայացվում է ոչ թե վերացական պետական կառույցներին, այլ Պետդեպարտամենտի կոնկրետ պաշտոնյայի՝ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանին։ Հենց նա է մարտին Բաքվի հետ պայմանագիր ստորագրել, ըստ որի՝ ԱՄՆ-ն Ադրբեջանին ռազմական աջակցություն է ցուցաբերում, իսկ վերջինս պարտավորվում է ղարաբաղյան հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով։

«Բիգանն ու Պետդեպարտամենտը ստո՞ւմ էին։ Թե՞ Ադրբեջանը խաբեց նրանց։ Ինչո՞ւ Բաքվում ԱՄՆ դեսպանատանն անակնկալի բերեցին»,-հարց է բարձրացնում The National Interest-ում հրապարակված հոդվածի հեղինակը։

Չէ՞ որ այդ պայմանագրի կնքումից հետո Վաշինգտոնը զգալիորեն ավելացրեց Բաքվին տրամադրվող ռազմական օգնությունը, ինչն էլ հենց կարող էր հրահրել Ադրբեջանի ագրեսիան տարածաշրջանում։ Իսկ դա իր հերթին հանգեցրեց ռուս խաղաղապահների տեղակայմանն այդ տարածաշրջանում։

«Նիկոլն ու իր ջոկատը». պատասխանատվությունից կխուսափե՞ն «չարաճճի իշխանավորները»

Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Ամերիկյան  հետախուզությունն անհրաժեշտ ուշադրություն չի դարձրել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցություններին։ Մինչդեռ Թուրքիայի առաջնորդը, ինչպես կարծում է հոդվածի հեղինակը, ազդեցության գոտիների «փոխանակում» կատարեց ռուս գործընկերոջ հետ․Անկարան զիջեց Սիրիայում (Իդլիբ) ազդեցության գոտու մի մասը, փոխարենը ստացավ Ղարաբաղի խաղաղապահ կենտրոնի աշխատանքներին համատեղ մասնակցություն (կենտրոնը գործելու է Ադրբեջանի տարածքում)։

Երբ ամերիկացի փորձագետները ստում են

Սա խորամանկ տարբերակ է, բայց անհավանական, քանի որ դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանը նման փոխանակման գնա Թուրքիայի հետ, որի համար արդեն մեկ դար է, ինչ Հարավային Կովկասը համարվում է արգելված գոտի։ Այս տարածաշրջանն ավանդաբար գտնվում է ռուսական ազդեցության տակ և աշխարհաքաղաքական առումով լուրջ նշանակություն ունի Մոսկվայի համար, քանի որ Հյուսիսային Կովկասի դարպասն է։

Президент Азербайджана Ильхам Алиев и президент Турции Реджеп Тайип Эрдоган на военном параде в Баку  - Sputnik Արմենիա
Հաղթեցին Արցախում, պարտվեցին աշխարհում. ինչու են Ալիևն ու Էրդողանը սպառնալիքներ հնչեցնում

Այլ հարց է, որ կա թեմա, որն ամերիկացի վերլուծաբանները ամեն կերպ շրջանցում են։ Այն կապված է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի գործընկեր Թուրքիայի մասնակցությանը ղարաբաղյան իրադարձություններին։

Իսկ չէ՞ որ վերջին պատերազմի գլխավոր (և շատ տագնապալի) արդյունքն ամենևին էլ ռուս խաղաղապահների մուտքը չէր. նրանց հանդեպ Արցախի խաղաղ բնակչությունը շատ դրական վերաբերմունք ունի (Ռուսաստանին այստեղ միշտ դրական են վերաբերվել)։ Արցախի 150 հազարանոց բնակչության գլխավոր խնդիրը թուրքական բանակի ստորաբաժանումների հայտնվելն է մերձակայքում։

Երկու ժողովուրդների՝ հայերի և թուրքերի փոխհարաբերությունները պատմության մեջ արյունոտ տառերով են գրված։ Եվ առանց զղջման և Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման թուրքերն այս տարածաշրջանում անելիք չունեն։

Միամտություն է կարծելը, որ ԱՄՆ փորձագետներից որևէ մեկին այդ գործոնը հայտնի չէ։ Սակայն, միևնույն է, խոսելով Արցախյան վերջին պատերազմի արդյունքների մասին, ամերիկացիները նախընտրում են ընդհանրապես չանդրադառնալ Թուրքիայի մասնակցությանը, նրանք լսարանի ուշադրությունը միայն հրավիրում են հակամարտության  գոտում ռուս խաղաղապահների ներկայության վրա։ Մեղադրանքներ են հնչում Թրամփի վարչակազմի հասցեին ՝ այդ կարևոր աշխարհաքաղաքական տարածաշրջանը Մոսկվային «հանձնելու» համար։

Արցախի ճանապարհին․ սյունեցիները շփվել են ռուս խաղաղապահների հետ ու պատմել նրանց մասին

Հնարավոր է` ուշքի գալով բավականին բարդ նախագահական մրցապայքարի շրջապտույտից` Վաշինգտոնի քաղաքական գործիչները «կքշտեն թևերն» ու գործի կանցնեն։ Օգտագործելով միջազգային տարբեր հարթակներ` կփորձեն լուրջ ճնշում գործադրել արյունահեղությունը կանգնեցրած Ռուսաստանի վրա։

Բայդենը չի զիջի «լոգիստիկ շահը»

Կարելի էր չկասկածել, որ կդատապարտեն բնավ ոչ Թուրքիային, որի նախաձեռնությամբ և աջակցությամբ Ադրբեջանը մեկուկես ամիս տևած արյունահեղ պատերազմ սանձազերծեց տարածաշրջանում։ Եվ շրջանառության մեջ կդրվի բնավ ոչ այն տարբերակը, որն ամենամոտն է իրականությանը և որի համաձայն Միացյալ Նահանգները պարզապես չցանկացան միջամտել Արցախյան պատերազմին՝ այն հույսով, որ շատ կարճ ժամանակում Թուրքիան «ճերմակ ձի հեծած» մուտք կգործի Արցախ և ընդհանրապես Հյուսիսային Կովկաս։

Президенты России и Турции Владимир Путин и Реджеп Тайип Эрдоган выступают с совместной речью (27 августа 2019). Подмосковье - Sputnik Արմենիա
Խաղից դուրս վիճակ, կամ ո՞րն էր Թուրքիայի գլխավոր սխալը Արցախի հարցում

Իսկ ահա Թրամփին կշարունակեն դատապարտել հենց թեկուզ այն բանի համար, որ նա պարզապես «ականջի հետև գցեց» այն խնդիրը, որը նրա վրա գցեցին նախընտրական արշավի ամենաթեժ պահին։ Ընդ որում, կլռեն ԱՄՆ-ի՝ դեռևս գործող նախագահի լուրջ բիզնես-շահերի մասին, որոնք նրան կապում են ինչպես Անկարայի, այնպես էլ Բաքվի հետ:

Եվ հաստատ չեն դատապարտի Ադրբեջանին, որը դեռևս այս տարվա մարտին փաստաթուղթ էր ստորագրել, որի համաձայն առատաձեռն ռազմական օգնության դիմաց պարտավորվել էր տարածաշրջանային խնդիրները լուծել «բացառապես դիվանագիտական ճանապարհով, իսկ արդեն սեպտեմբերին լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի շփման գծի ողջ երկարությամբ։ Եթե նրանք անգամ հիշատակեն Անկարային ու Բաքվին, ապա միայն այն նպատակով, որ վերջիններս Ղարաբաղում ավելի ակտիվ գործեն ռուս  խաղաղապահների դեմ։ Որպեսզի խաղաղապահ զորակազմն իրեն չափազանց ազատ չզգա հակամարտության գոտում։

Կարելի է իհարկե, ենթադրել, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վեկտորի չնչին տատանում կլինի։ Եթե հաշվի առնենք նոր նախագահ Ջո Բայդենի շահերը, ապա Արցախի հարցով Անկարայի ու Բաքվի վրա գործադրվող ճնշումը կարող է միայն ուժեղանալ։ Առավել ևս, որ ԱՄՆ-ի մեդիադաշտում վաղուց արդեն լուրեր են պտտվում Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ Բայդենի ընտանիքի շահերի և կապերի մասին։ Իսկ դա նշանակում է, որ տարածաշրջանը ԱՄՆ-ի համար պակաս կարևոր չի դառնա, քանի որ Չինաստանը ծրագրում է «մետաքսի ճանապարհ» կառուցել, իսկ ամերիկացիները դժվար թե այդքան համեղ պատառը զիջեն որևէ մեկին։

Լրահոս
0