00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սադրանքներն Արցախում կշարունակվեն. Թուրքիան ցանկանում է չեզոքացնել ՌԴ ազդեցությունը

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցРоссийский миротворец на блокпосту №6 на въезде в город Шуши
Российский миротворец на блокпосту №6 на въезде в город Шуши - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հադրութի շրջանի իրադարձությունները ցույց տվեցին, որ առաջիկա տարիներին ամեն ինչ արվելու է, որպեսզի սադրանքների միջոցով առավելագույնս արժեզրկվի Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության նշանակությունը. ինչպես տեղի բնակչության, այնպես էլ միջազգային քաղաքական հարթակներում։

ԵՐԵՎԱն, 15 դեկտեմբերի - Sputnik. Եթե հանկարծ հաջողվի մի քանի զինված հակամարտություն սադրել, որոնք խաղապահները ստիպված են լինելու «թարմ հետքերով» տեղայնացնել, այլ ոչ թե կանխարգելել, ապա դա իրոք կարող է ազդել այն վստահության վրա, որն այս պահին արցախցիներն ունեն ռուս խաղաղապահների նկատմամբ։ Հենց դա չէ՞ արդյոք ադրբեջանա-թուրքական տանդեմի նպատակը։

Հադրութում ռուս խաղապահները ճիշտ ժամանակին կողմնորոշվեցին և լուծեցին խնդիրը

Հավանաբար, այսուհետ թե Հայաստանը, թե Արցախը ստիպված կլինեն համակերպվել այն մտքի հետ, որ առաջիկա տարիներին ստիպված են լինելու ապրել Ադրբեջանի կողմից զենքի կիրառմամբ լուրջ, ռազմական սադրանքների մշտական սպառնալիքի ներքո։ Եվ «առաջին ծնգոցը»  Հադրութի շրջանում տեղի ունեցած իրադարձություններն էին, որտեղ հարձակվեցին Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի վրա։

Սադրանքները չեն անցնելու․ ինչպես են ռուս խաղաղապահները հետևում Արցախում հրադադարի ռեժիմի պահպանմանը - Sputnik Արմենիա
Սադրանքները չեն անցնելու․ խաղաղապահները հետևում են Արցախում հրադադարի ռեժիմի պահպանմանը

Ի սկզբանե հարձակումն իրականացվել էր Ադրբեջանի ԶՈւ հետևակի կիրառմամբ, որի շարքերում (նման կասկած կա) եղել են նաև թուրքական հատուկ նշանակության ջոկատայիններ։ Դրա մասին խոսել է նաև ՀՀ վարչապետ Փաշինյանը։ Այնուհետև, երբ այդ գյուղերում պաշտպանական դիրքեր զբաղեցրած Արցախի ինքնապաշտպանական բանակի զորամասերի ջանքերով հարձակումը հետ մղվեց, գործի դրվեցին զրահատեխնիկան և հրետանին։

Բաքվում ի սկզբանե պնդում էին, որ Հադրութի շրջանում «հակաահաբեկչական գործողություն» են իրականացրել։ Իսկ Արցախի Պաշտպանության բանակի պաշտպանվող կադրային զորամասերի գործողություններն, իհարկե, անվանում էին «ահաբեկչական հարձակում և սադրանք»։ Արդյունքում ունենք հրադադարի ռեժիմի առաջին էական խախտումը, որը պաշտոնապես արձանագրել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի ուժերը, որոնք ներգրավված են Արցախում հրադադարի ռեժիմի պահպանման գործողություններում։

Դատելով «դեպքի վայրից» հասնող բավականին ժլատ տեղեկություններից, կարելի է ասել, որ լուրջ մարտեր են ընթացել։ Խոսում են ադրբեջանական կողմից չորս սպանվածի և հայկական կողմից մի քանի վիրավորի մասին։ Արդյունքում կրքերը մարեցին միայն այն ժամանակ, երբ պատերազմող կողմերի միջև կանգնեցին ամենահաս ռուս խաղաղապահները։

Ինչպես են խաղաղապահներն իրենց խնդիրը կատարում Լաչինի միջանցքում. տեսանյութ

Իրականում ի սկզբանե, իհարկե, հարցեր էին առաջանում այն մասին, թե ում պատասխանատվություն գոտում են Հադրութի շրջանի հայաբնակ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։ Արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կրակի դադարեցման մասին փաստաթղթի ստորագրման և ռուս խաղաղապահների ժամանման պահին այդ գյուղերը Արցախի ՊԲ լիակատար վերահսկողության տակ էին։

Ադրբեջանցիները, որոնք հասել էին այդտեղ ու սկսել կրակել, իսկ այնուհետև զրահատեխնիկա և հրետանի էին մոտեցրել, հենց հրադադարի ռեժիմի խախտողներն են հանդիսանում։ Ռուս խաղաղապահներին հաջողվել է հանդարտեցնել իրավիճակը և այնտեղ դիտակետ տեղակայել։ Ի սկզբանե խաղաղապահ առաքելության քարտեզի վրա այդ գյուղերը ռուս զինվորականների վերահսկողության տակ չէին։

Առաջին լուրջ փորձությունը պատահեց «չեզոք գոտում»

Բանակցությունների արդյունքում (իսկ դրանք, տևողությունից դատելով, բավականաչափ ծանր են եղել), ռուսական կողմը հաջողացրել է փոխել իր գործողությունների քարտեզը։ Ավելի ճիշտ՝ ընդարձակել այն, ներառելով հայկական էքսկլավը՝ Հադրութի շրջանի երկու գյուղերը, «խաղաղապահ անձրևանոցի տակ» (ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն նոր քարտեզ հրապարակեց, որտեղ վերը նշված գյուղերը կրկին դուրս են հայտնվել խաղաղապահների վերահսկողության գոտուց. դրանք անցել են ադրբեջանցիների տիրապետության տակ-խմբ.)։ Այդպիսով խաղաղապահները կարողացան կանխարգելել հավանական պայթյունավտանգ իրավիճակը։ Հիմա արդեն կարելի է ասել, որ Արցախում իրավիճակի վերահսկողության առաջն լուրջ փորձությունը ռուսական խաղաղապահ զորակազմը բարեհաջող անցավ։

Рустам Мурадов  - Sputnik Արմենիա
Իրավիճակը կարգավորվել է. ռուս խաղաղապահների հրամանատարը`Արցախի իրավիճակի մասին

Առավել ևս, որ տեղեկություններ կային տեղանքում թուրք հատուկ ջոկատայինների ներկայության մասին, այսինքն՝ իրավիճակի պայթյունավտանգության մակարդակը պատկերացնելն անգամ դժվար է։ Չէ՞ որ ռուս խաղաղապահները կարող էին դեմառդեմ բախվել թուրք զինվորների հետ։

Սակայն վտանգը միայն այն չէ, որ ինչ-որ պահի, նույնպիսի, այսպես կոչված, «չեզոք գոտում» ռուս խաղաղապահներն իրոք ստիպված են լինելու բախվել թուրք զինվորների հետ։ Էլ ավելի մեծ վտանգն այն է, որ հակառակորդ (ադրբեջանա-թուրքական) կողմը կարող է նման սադրանքների գնալ միանգամայն մտածված և գիտակցաբար։

Չէ՞ որ իրականում որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ առնվազն թուրքական կողմը դժգոհ է պատերազմի արդյունքներից, որն ինքն էլ հենց սադրել էր՝ պայթեցնելով իրավիճակը տարածաշրջանում։ Անկարան նախատեսում էր, որ կմտնի Արցախ (և այդպիսով նաև տարածաշրջան), ինչպես ընդունված է ասել՝ «ճերմակ ձիու վրա»։ Հույս ուներ Ռուսաստանին հավասար վերահսկել և «տեղը գցել» իրավիճակը այս տարածաշրջանում։

Չհաջողվեց․ առաջին հերթին՝ հայ զինվորների և կամավորների հերոսության շնորհիվ, որոնց հաջողվեց դիմադրել ոչ թե մեկ շաբաթ, ինչպես նախատեսում էին Անկարայում և Բաքվում՝ ամբողջ Արցախի գրավման գործողությունը մշակելիս, այլ ամբողջ մեկուկես ամիս։ Թեև նրանք գրավեցին Արցախի շուրջ «անվտանգության գոտին», սակայն բուն Արցախ փաստացի չկարողացան մտնել, բացի Հադրութից և Շուշիից։

Ոչ մի մարտ չի մղվում. Խծաբերդն ու Հին Թաղերը վերադարձվել են ադրբեջանական կողմին

Հենց այդ ընթացքում Մոսկվայում կարողացան կողմնորոշվել, գիտակցել էթնիկ զտումների ողջ վտանգը, որը սպառնում է Արցախի բնակչությանն այն դեպքում, եթե թուրքական բանակը ներխուժի հանրապետության տարածք։ Եվ հիմա Անկարայում և Բաքվում, երևում է, մատներն են կրծում, որ ստիպված են հաշվի նստել ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։

Սադրանքների տեղ միշտ են փնտրելու

Ուստի կարելի է չկասկածել, որ հիմա, մոտակա մի քանի տարում (առնվազն 5 տարվա մասին է խոսքը) թե Թուրքիայում, թե Ադրբեջանում անելու են ամեն հնարավոր բան, որպեսզի նման սադրանքների միջոցով անհանգիստ պահեն խաղաղապահ առաքելությանը։

Եվ որքան էլ խաղաղապահ առաքելության գլխավոր շտաբում ուշադիր հետևեն իրադարձությունների կայծակնային փոփոխությանը, միևնույնն է, ինչ-որ տեղ ինչ-որ բան կմնա-կմնա ու կպայթի․ տարածաշրջանն ախր փոքր չէ։ Եվ իրականում շփման գծի ամբողջ երկայնքով տեղակայված 23 դիտակետերը մեծ բան չեն։ Մեծ ցանկության դեպքում սադրանքների տեղ կարելի է գտնել։

Здание министерства обороны Азербайджана - Sputnik Արմենիա
Ադրբեջանը փաստացի ընդունել է, որ ինքն է հարձակվել Հադրութի շրջանում և ունի 4 զոհ

Չէ՞ որ խաղասեղանին իրականում չճանաչված հանրապետության ճակատագիրն է, և այստեղ Ռուսաստանի ազդեցությունը վերացնելը ինչ-որ պահի կարող է գերխնդիր դառնալ ոչ միայն Թուրքիայի, այլև՝ Ադրբեջանի համար։

Առավել ևս որ անգամ հիմա, Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի դեպքում, երբ ռուսական կողմը ժամանակին կանխեց վտանգը, արդեն իսկ տհաճություն պատահեց։ Արցախում գտնվեցին որոշակի ուժեր, որոնք ի սկզբանե փորձում էին ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի պատասխանատվությունը բարդել հենց խաղաղապահների վրա, չնայած պաշտոնապես այդ գյուղերն այն ժամանակ նրանց վերահսկողության գոտում չէին։

Եվ այդ ուժերը կոչ էին անում արցախցիներին, ներառյալ կանանց և երեխաներին, հավաքվել Ստեփանակերտում հենց խաղաղապահ ուժերի շտաբի մոտ՝ պահանջելով պարզաբանել իրավիճակը։ Երևում է՝ որպեսզի նման բաներ տեղի չունենան, երկկողմ հստակ մոտեցումներ են հարկավոր թե հրամանատարության, թե Արցախի իշխանությունների կողմից։

Լրահոս
0