ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 21-ը Արցախում 1130 մարդ է վարակվել կորոնավիրուսով: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` հղում անելով ԱՀ առողջապահության նախարարությանը։
«Նշված ժամանակահատվածծում Հանրապետական բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում են ստացել 232 հիվանդ, ապաքինվել են 129 քաղաքացի: Ներկայումս բուժում է ստանում 60 հիվանդ: Գրանցվել է մահվան 30 դեպք, որոնք հիմնականում տարեցներ են, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել խրոնիկ ուղեկցող հիվանդության և պոլիօրգանային անբավարարության պատճառով»,– նշված է հաղորդագրության մեջ։
ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները հոկտեմբերի 1-ից առ այսօր թեստավորման նպատակով 2585 նմուշառում են իրականացրել: Ներկայումս օրական միջինը 60-70 թեստ է իրականացվում:
Այն մարդիկ, որոնց մոտ հիվանդությունը թեթև ընթացք է ունեցել, ամբուլատոր բուժում են ստացել տնային պայմաններում։
«Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն բաժանմունքում բուժում են ստացել 51 հիվանդ, որից 48-ը դուրս են գրվել լավացումով, իսկ 3-ը` առողջական վիճակի վատացման պատճառով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն:
Կարմիր խաչը շինարարական նյութեր է տրամադրել Արցախում 500 տան վերանորոգման համար
Նշենք, որ «Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն մասնաշենքի տարածքում տեղադրվել է շարժական ֆլյուրոգրաֆ սարք, որը հնարավորություն է ընձեռել ճիշտ կազմակերպել կորոնավիրուսային վարակի (COVID-19) հիվանդների շարժը:
«Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից կատարվել են ախտահանման աշխատանքներ հաստատված օջախներում, սննդի օբյեկտներում, դպրոցներում և մանկապարտեզներում:
Ռուսաստանը ևս 7 վագոն մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ