ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 18-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 23։20-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա Սուրեն Ազարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում` «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել Նուռնուս գյուղի բնակիչ 65-ամյա Հակոբ Ծատուրյանին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն ժամանած բժիշկներն արձանագրել են Հ․Ծատուրյանի մահը։ Վարորդն այնուհետև ահազանգել է ոստիկանություն։
Վրաերթի ենթարկված տղամարը ռեստորանում մասնակցելիս է եղել հարսանեկան արարողությանը, և կնոջ հետ փողոցն անցնելիս են եղել, երբ վրաերթի է ենթարկվել։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Արմավիրում 22-ամյա վարորդը «Նիվայով» վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է