00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զգոն եղեք, հիմա ավելի մեծ պատերազմ է լինելու. կամավորների տեսաուղերձը

Բաժանորդագրվել
Մեր հերոսների խոսքով ՝ անհրաժեշտ է պաշտպանել այն, ինչ մնացել է, իսկ ապագայում վերադարձնել ժամանակավորապես օկուպացված տարածքները։

Արցախի պաշտպան կամավորները դիրքերից մեկից դիմում են հայ ժողովրդին։ Տեսանյութը նկարահանված է դեկտեմբերի 13–ին։ Նրանք նշում են, որ օգնությունը, որ ուղարկում են իրենց համար, ամբողջությամբ հասել է տեղ, այժմ իրենք չունեն ո՛չ հագուստի, ո՛չ սննդի, ո՛չ էլ ծխախոտի կարիք։ Նրանք ցույց են տալիս դիրքը, որտեղ իրենք են, ցույց են տալիս նաև ադրբեջանական դիրքն ու ռուս խաղաղապահներին։ Կամավորների ջոկատի հրամանատարը նշում է, որ Շուշիից հեռու են ուղիղ գծով 3–4, ճանապարհով` 6 կմ։ 

Полицейский кордон перед зданием Национального собрания Армении во время митинга оппозиции (9 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հրաժարականի ուղերձ չեղավ. ինչո՞ւ է ուղղաթիռ հայտնվել Երևանի փողոցներում

նա տեղեկացնում է, որ ադրբեջանցիները դեկհտեմբերի 12–ին հարձակվել են մեր տղաների վրա։ Թշնամու կողմից կան զոհեր, մեր կողմից` վիրավորներ։ 

«Պատերազմը դեռ չի վերջացել. զգոն եղեք, հիմա ավելի մեծ պատերազմ է լինելու։ Մտածեք` ինչ պետք է անենք, որ եղածը պահենք, կորցրածն էլ ժամանակի ընթացքում հետ բերենք»,–ասում է կամավորների ջոկատի հրամանատարը։

Նա շեշտում է, որ կռիվը սահմանին է, ոչ թե Երևանի փողոցներում, որտեղ ճանապարհներ են փակում։

Նա իր և կամավոր տղաներրի անունից շնորհակալություն է հայտնում բոլորին աջակցելու համար, հույս հայտնելով, որ ժամանակի ընթացքում մեր կառավարությունն ու ՊՆ–ն ամեն ինչ կանեն, որ մենք ուրիշներից օգնություն չխնդրենք։

Նրանք գալիս էին զոմբիների պես. Արցախ մեկնած կամավորներն անկեղծացել են

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Премьер-министр Никол Пашинян обращается к нации (14 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Սպասում ենք մեր գերիների` պաշտոնապես հաստատված խմբի վերադարձին. Փաշինյան

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Լրահոս
0