00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրաժարականի ուղերձ չեղավ. ինչո՞ւ է ուղղաթիռ հայտնվել Երևանի փողոցներում

© Sputnik / Asatur YesayantsПолицейский кордон перед зданием Национального собрания Армении во время митинга оппозиции (9 декабря 2020). Еревaн
Полицейский кордон перед зданием Национального собрания Армении во время митинга оппозиции (9 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ Վահագն Ալեքսանյանի, ՔՊ վարչության անդամների կողմից հրաժարականի պահանջի մասին լուրերը սուտ են, վարչության ու խմբակցության նիստ չի եղել։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը հերքել է երեկ մամուլում շրջանառվող մի շարք տեղեկությունները: Նա գրառում է արել Facebook-ի իր էջում, անդրադառնալով նաև Երևանի փողոցներից մեկում ուղղաթիռի հայտնվելուն։

Президент Армен Саркисян встретился с руководителями ряда технологических компаний (14 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը դիմել է Ազգային ժողովին շտապ արտահերթ նիստ գումարելու առաջարկով

Մասնավորապես` երեկ երեկոյան մամուլում լուրեր տարածվեցին, որ ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որի ժամանակ թեժ քննարկումներ են ընթանում՝ կապված Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Նշվում էր, որ կուսակցականները պահանջում են Փաշինյանի հրաժարականը։

Վահագն Ալեքսանյանը գրել է, որ ՔՊ վարչության անդամների կողմից հրաժարականի պահանջի մասին լուրերը սուտ են, վարչության ու խմբակցության նիստ չի եղել։

Նա նաեւ հավելել է, որ ոստիկանությունը գործում է իր պլանին և իրավիճակին համապատասխան, իսկ ուղղաթիռը տեղափոխվել է զինվորական շարժի շրջանակներում։

Սոցցանցերում շրջանառվող՝ վարչապետի հրաժարակնի տեսանյութի մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգողը նշել է, որ դա 2018 թվականի է, երբ վարչապետը հրաժարական տվեց, որպեսզի նախորդ խորհրդարանը ցրվի։

Նշենք, որ կեսգիշերն անց ոստիկանների կողմից ուժեղացված հսկողություն էր իրականացվում կառավարական առանձնատան, կառավարության և խորհրդարանի շենքերի առջև։

Հիշեցնենք` երեկ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է սկսել Հադրութի շրջանի երկու գյուղերի՝ Հին թաղերի ու Խծաբերդի ուղղությամբ։ Սրանք այն գյուղերն են, որոնք հայկական ուժերի վերահսկողության տակ են մնացել։ 

Ռուսաստանը պահանջել է, որ կողմերը պահպանեն հրադադարի ռեժիմը

Նախնական տեղեկություններով՝ Հին թաղերն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

ՌԴ խաղաղապահներն արձանագրել են, որ սա նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո հրադադարի առաջին խախտումն է։ ՌԴ-ն կոչ է արել պահանել հրադադարի ռեժիմը։

Քննություն է ընթանում պարզելու համար, թե որ կողմն է խախտել հրադադարի ռեժիմը։

Լրահոս
0