00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպասում ենք մեր գերիների` պաշտոնապես հաստատված խմբի վերադարձին. Փաշինյան

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян обращается к нации (14 декабря 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян обращается к нации (14 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը հայտնեց, որ զոհերի մարմինների ճանաչման գործընթացը մինչև տարեվերջ ավարտել չի հաջողվի։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Մենք ընդհուպ մոտեցել ենք գերիների փոխանակման գործընթացի մեկնարկին։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այսօր ուղիղ եթերում ներկայացրած իր ուղերձում։

«Շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձին։ Այս փուլում պետք է սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը պաշտոնապես հաստատված է Ադրբեջանի և Կարմիր Խաչի կողմից, որից հետո ավելի շատ կկենտրոնանանք գտնվելու վայրն անհայտ մեր եղբայրների փնտրտուքի վրա, որոնց մի մասը, հնարավոր է, գերեվարված լինեն»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` դա շատ բարդ գործընթաց է, որի ընթացքում ինքն ակնկալում է գերիների ու անհետ կորածների ընտանիքների ըմբռնումը։

Омбудсмен Арман Татоян посетил сегодня переданных армянской стороне мирных жителей, захваченных азербайджанскими ВС (10 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Արման Թաթոյանն այցելել է հայկական կողմին փոխանցված 3 գերիներին

«Նոր թափով պետք է տեղի ունենա նաև զոհվածների մարմինների փնտրտուքն ու ճանաչումը։ Եվ ամեն ինչ արվում է այս գործընթացն օր առաջ ավարտելու համար»,– ասաց Փաշինյանը` միաժամանակ ցավ հայտնելով, որ մինչև տարեվերջ այդ գործընթացն ավարտել չի հաջողվի։

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերու, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: 

Լրահոս
0