ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից և հավելում, որ քամին հարավ-արևելյան է՝ 3-8 մ/վ արագությամբ:
Արցախի մշակութային ժառանգության փրկության հարցով 150 գիտնականներ դիմել են Հռոմի պապին
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 11-12-ի գիշերն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, 13-15-ը նույնքան կբարձրանա։
© official site of the MES of RA Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Մայրաքաղաքում դեկտեմբերի 11–ի գիշերը կգրանցվի -1...+1 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կլինի 4-6 աստիճան տաքություն։