00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյանի և Լուկաշենկոյի «անկեղծ զրույցը»․ ո՞ւմ է պետք Արցախը 5 մլրդ–ով «գնելու» արտահոսքը

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցСерж Саргсян и Александр Лукашенко
Серж Саргсян и Александр Лукашенко - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շատերը կարծում են, որ չորս տարվա վաղեմության խոսակցության հրապարակումն այժմ կարող է լրացուցիչ միավորներ տալ Հայաստանի իշխանության ընդդիմադիրներին։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսակցության հրապարակված հատվածը բուռն քննարկումների առարկա է դարձել հայկական տեղեկատվական դաշտում։ Նախկին իշխանության կողմնակիցները ներկայացնում են այդ խոսակցությունը որպես Արցախի հարցում Սերժ Սարգսյանի անզիջում ու ամուր լինելու փաստարկ՝ հակադրելով նրան «կապիտուլյանտ» Նիկոլ Փաշինյանի հետ։

Пресс-конференция третьего президента РА Сержа Саргсяна на тему апрельской войны 2016 года (19 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանի գրասենյակի համար հասկանալի չէ` ինչպես է զրույցը հայտնվել համացանցում

Շատերին զարմացնում է նաև այն փաստը, որ Ալիևն առաջարկել է «գնել» Արցախի շուրջ յոթ շրջանները։ Մեկ հարցում դիտորդները համամիտ են՝ խոսակցության արտահոսքը լրացուցիչ քաղաքական միավորներ է տվել իշխանության ընդդիմադիրներին, որոնցից շատերը երրորդ նախագահի կողմնակիցներն են, ու հիմա Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքներ են կազմակերպում։

Երեկ երեկոյան համացանցում լուրեր հայտնվեցին, որ Ադրբեջանի նախագահը ժամանակին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեծ գումարներ է առաջարկել Արցախ դիմաց, բայց Սարգսյանը մերժել է։

Ավելի ուշ «Բաղրամյան 26» տելեգրամ ալիքն այս տեղեկությունները հաստատող ձայնագրություն հրապարակեց, որում Սերժ Սարգսյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զրուցում են Արցախի հարցի հնարավոր լուծման մասին։

Ստորագրեի՝ պիտի ասեին «Նիկոլ, դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր․ Փաշինյան

–Մենք ուզում ենք խաղաղ ու հանգիստ ապրել։ Մեր ցանկությունը, ցավոք սրտի, բավական չէ,-ասում է Սերժ Սարգսյանը։

–Տուր նրան շրջանները։ Նա կվճարի։ Նա քեզ առաջին փուլի համար 5 միլիարդ դոլար է առաջարկել,-ասում է Լուկաշենկոն։

–Ես նրան 6 միլիարդ եմ տալիս, թող հրաժարվի 7 շրջաններից»,-պատասխանում է Սերժ Սարգսյանը։

Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Մելիքյանի կարծիքով՝ խոսակցությունը կարճ ժամանակով կուժեղացնի ընդդիմության դիրքերը։

Սակայն չարժե երկարաժամկետ քարոզչական արդյունքի սպասել։ Սա նրանց քաղաքական հռետորաբանության մեջ ընդամենը մի նոր գիծ է։

«Հայաստանում մարդիկ արդեն վաղուց սովոր են նման ցնցող լուրերի, արտահոսքերի, կոմպրոմատների և այլն։ Նրանք չգիտեն՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սուտ։ Սակայն այդ ձայնագրությունը կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ քաղաքական դիսկուրսի վրա», - Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Միքայելյանը։

Ինչ վերաբերում է Ալիևի առաջարկին, ապա քաղաքական շրջանակների շուրջ նման խոսակցություններ կային դեռ մի քանի տարի առաջ։ Հավանաբար Ադրբեջանն ինչ-որ գործարք է առաջարկել։ Սակայն մեր զրուցակիցը նշում է՝ դեռ հարց է, թե որքան լուրջ պետք էր ընդունել ադրբեջանական ղեկավարության առաջարկները։

Эдмон Марукян на заседании Парламента (18 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Save եմ արել, հանձնաժողովին պետք կգա». Մարուքյանը` Սերժ Սարգսյանի ձայնագրության մասին

Նա ենթադրում է, որ «հինգ միլիարդ» ասելով` նկատի ունեին ներդրումները հայկական տնտեսության մեջ, ոչ թե կաշառք որպես այդպիսին։ Ալիևը պարբերաբար խոստանում էր ներդրումներ անել, եթե Հայաստանը հանձնի տարածքները։

«Սակայն դժվար թե արժե հավատալ նման խոստումներ անող քաղաքական գործիչներին։ Դժվար թե Ադրբեջանի նախագահը նման «շռայլություն» ցուցաբերեր, ու Հայաստանի նախկին նախագահը ոչ միայն հասկանում էր Արցախի շուրջ հողերի «վաճառքի» գործարքի անհեթեթությունը, այլև գիտեր իր ադրբեջանցի զրուցակցի տված խոստումների գինը», - կարծում է Միքայելյանը։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Բենիամին Մաթևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ հրապարակումը վերացրեց Նիկոլ Փաշինյանի օգտագործած լեգենդն այն մասին, որ նախորդ իշխանությունը պատրաստ էր «վաճառել» Արցախը։

ԱԱԾ–ն պետք է դավաճան-կապիտուլյանտների շարժառիթները պարզի. Քոչարյանի գրասենյակի արձագանքը

Նա նույնպես, ինչպես Միքայելյանը, համաձայն է, որ խոսակցության արտահոսքը կարող է որոշակի ներքաղաքական էֆեկտի հանգեցնել։ Մաթևոսյանը զուգահեռներ է անցկացնում 2012 թվականի վրացական իրադարձությունների հետ, երբ այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ու միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու միջև նախընտրական պայքարի ամենաթեժ պահին վրացական բանտերից կտտանքների տեսանյութեր հրապարակվեցին։

Այդ միջադեպը վերաճեց լուրջ քաղաքական սկանդալի ու լրջորեն վնասեց Սաակաշվիլու դիրքերին։ Հայաստանում էլ է նման իրավիճակ, բացառությամբ մի քանի տարրերի։ Փորձագետը չի բացառում, որ քաղաքական պայքարն ուժեղանալուն պես նոր «սենսացիաներ» հայտնվեն։

Լրահոս
0