00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում

© Photo : provided by Lilia AbrahamyanСвадьба Айказа и Рузанны
Свадьба Айказа и Рузанны - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկու միայնակ արցախցիներ էլ խաչեղբոր և հարսնաքրոջ դերում են. կացարանի պատասխանատուն հույս ունի՝ հաջորդ հարսանիքը նրանցն է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Գրեթե մեկշաբաթյա տառապանքներից հետո արցախցի Հայկազին հաջողվեց նվաճել Ռուզանի սիրտը։ Պատերազմի արհավիրքից մազապուրծ մարդիկ հայաստանյան կացարաններից մեկում որոշեցին այս դառն օրերը մի քիչ քաղցրացնել միասին։ Ու անգամ ֆորսմաժորային իրավիճակը չի խանգարում երկու օրում «հայկական ադաթներով» հարսանիք կազմակերպել՝ հարսին իր սենյակից հանդիսավոր կերպով փեսայի սենյակ ճանապարհելու համար։

Հայկազը տարիներ առաջ ամուսնացած եղել է, հիմա ամուսնալուծված է։ Տասը տարուց ավելի Քաշաթաղի Իշխանաձոր գյուղում էր ապրում։ Պատերազմը ստիպեց միայնակ լինելուց բացի նաև փախստական դառնալ։ Ռուզանն էլ մոտ տասնհինգ օր է, ինչ կացարանում է. եկել է Ստեփանակերտից։ Մի որդի ունի, ամուսին չունի։

© Photo : provided by Lilia AbrahamyanՌուզանի և Հայկազի հարսանիքը
Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում - Sputnik Արմենիա
Ռուզանի և Հայկազի հարսանիքը

Զույգի ստեղծման «մեղավորը» Վանաձորում գտնվող կացարաններից մեկի ղեկավարն է՝ Լիլյա Աբրահամյանը։ Այն շենքը, որն այսօր հարյուր հիսուն արցախցիների համար տուն է դարձել, նախկինում Վանաձորի մանկատունն էր, Լիլյան էլ՝ մանկատան տնօրենը։ Այն ժամանակ այս շենքում ապրում էին առանց ծնողական խնամքի մնացած փոքրիկները, այսօր՝ անտուն մնացած արցախցիները։ Լիլյան իրենց հյուրընկալ հարկի տակ ապաստանած արցախցիների մասին խոսում ու պատմում է մայրական պատասխանատվությամբ։ 

«Օրհնություն քաոսի ժամանակ». հունական կայքի անդրադարձը խրամատի հայկական հարսանիքին

«Ռուզանը ճաշարանում երբ հաց էր ուտում, Հայկազը միշտ գնում, կողքին նստում էր։ Մյուսները նախանձով էին նայում։ Մի օր էլ Հայկազը եկավ, թե ոնց անենք, ինչ անենք։ Դե, սկսեցինք մենք էլ աշխատել, մի քիչ էլ Ռուզանին համոզեցինք, անգամ ասացինք՝ գնա, ընտրիր, թե որ սենյակում կուզեք ապրել։ Հետո էլ եկավ, թե ինձ երկու ժամ ժամանակ տվեք, մտածեմ։ Հայկազն էլ դռան մոտ անհանգիստ այս ու այն կողմ էր գնում՝ մտածմունքների մեջ»,- համով-հոտով պատմում է Լիլյան։

© Photo : provided by Lilia AbrahamyanՌուզանի և Հայկազի հարսանիքը
Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում - Sputnik Արմենիա
Ռուզանի և Հայկազի հարսանիքը

Ասում է՝ ժամեր անց երկուսով մոտս եկան, թե` որոշել ենք ամուսնանալ։ Ուրախացել են, ոգևորվել ու որոշել հարսի և փեսայի համար տեղը տեղին հարսանիք կազմակերպել։

Свадебная фотография Геворга и Сьюне на горе Хуступ - Sputnik Արմենիա
Հարսանիք լեռներում՝ ամպերից վեր. Խուստուփի հայտնի զույգի պատմությունը

Լիլյան շտապել է Facebook-ի իր էջում տեղադրել սիրահարների համատեղ լուսանկարը, գրել սպասվող հարսանիքի մասին և կոչ արել օգնել կազմակերպչական հարցերում։ Մարդիկ պատերազմից հետո ծնված սիրո հանդեպ անտարբեր չեն մնացել։ Կարճ ժամանակ անց թե՛ հարսի շոր է գտնվել, թե՛ ծաղկեփունջ, թե՛ մատանիներ ու հարսանեկան տորթ, անգամ՝ օժիտ։   

«Հարսանիքի նախորդ օրը Հայկազին ասացի՝ ո՞նց ես, ասաց՝ «օդերում։ Ռուզանն էլ ասաց՝ տղան դեմ չէ, ասում է՝ «хороший мужик»,- ուրախ նշում է Լիլյան։      

Կացարանի մյուս բնակիչներին էլ են երջանիկ. անգամ խաչեղբոր և հարսնաքրոջ ընտրությունը պատահական չի եղել։       

«Սերգեյն ու Էմոն են, որովհետև Սերգեյն էլ Էմոյին է ուզում, տեսնենք, թե ինչպես է ստացվում, դեռ համոզելու գործընթացի մեջ ենք»,–ասում է Լիլյան։

© Photo : provided by Lilia AbrahamyanՌուզանի և Հայկազի հարսանիքը
Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում - Sputnik Արմենիա
Ռուզանի և Հայկազի հարսանիքը

Հարսանիքն այսօր` դեկտեմբերի 6-ին է նշանակվել։ Այս օրն առանց այն էլ կացարանի բնակիչների համար իրադարձություններով լի էր՝ առավոտյան առաջնագծից վերադարձած զինվորի համար մատաղ պետք է անեին, հետո՝ ծննդյան օր նշեին, տոնական օրվա եզրափակումն էլ դարձավ նորապսակներին երջանկություն ցանկանալը։

Առաջնագծից ուղիղ եկեղեցի. Ադրբեջանի սանձազերծած պատերազմին ի պատասխան հարսանիք ենք անում

Արդեն մի մեծ ընտանիք են դարձել, որտեղ շատերն իրենց հստակ դերն ունեն՝ խոհարար, խոհանոցի մաքրության պատասխանատու, պահեստապետ և այլն։ Ասում է՝ նրանք, ովքեր հետ են գնում Արցախ, կարոտով զանգահարում են ու վերադառնալ ցանկանում։ Այս կացարանում ապրում են բազմազավակ ընտանիքներ, բայց ամենամեծ թիվը կազմում են միայնակ ծերերը։ Լիլյան խոստովանում է՝ բոլորը գիտեն տատիկ-պապիկների նկատմամբ իր, այսպես ասած, թուլության մասին. նրանց առանձնակի հոգատարությամբ ու սիրով է շրջապատում։

© Photo : provided by Lilia AbrahamyanՌուզանի և Հայկազի հարսանիքը
Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում - Sputnik Արմենիա
Ռուզանի և Հայկազի հարսանիքը

«Ով եկել է` որոշել եմ ամուսնացնել։ Օրինակ` մի պապիկ ունեինք, հավանել էր մոտակա խանութում աշխատող մի կնոջ։ Ամբողջ թաղամասը խառնեցինք, ուսումնասիրեցինք։ Ուզում էինք հասկանալ, թե ով է այս տատիկը։ Վերջում պարզվեց՝ ամուսնացած է։ Հիմա մեր պապիկը շատ տխուր է, փնտրտուքների մեջ է։ Որտեղ տեսնում ենք միայնակ կին կա, ուղարկում ենք, տեսնենք՝ ոնց ենք պսակում»,- ասում է Լիլյան ու շեշտում՝ իր մոտ միայնակ մարդ չի մնալու։

© Photo : provided by Lilia AbrahamyanՌուզանի և Հայկազի հարսանիքը
Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում - Sputnik Արմենիա
Ռուզանի և Հայկազի հարսանիքը

Բացատրում է՝ դժվար է միայնակ լինելը, հիմա ինքն ամեն ինչ փորձում է կազմակերպել՝ հագուստը լվացվում է և այլն, բայց նրանց վաղվա օրվա մասին է մտածում։ Դժվարություններն ավելի արագ կարելի է հաղթահարել ոչ թե մենակ, այլ երկուսով։ Անկեղծանում է՝ երբ տեղեկանում է, որ նոր մարդկանց են իրենց կացարան ուղարկելու, առաջին հերթին խնդրում է նրանց մասին տվյալներ ուղարկել։ Կարևորում է, որ նախկին մանկատան հարկի տակ ստեղծված մեծ արցախյան ընտանիքի համերաշխությունը չխաթարվի, շարունակեն սիրով ու միասին նշել ծննդյան օրեր, մկրտության արարողություններ անցկացնեն, և, ի վերջո, հարսանիքներ անեն։

© Photo : provided by Lilia AbrahamyanՌուզանի և Հայկազի հարսանիքը
Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում - Sputnik Արմենիա
Ռուզանի և Հայկազի հարսանիքը
Լրահոս
0