00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ուզում էր Ղարաբաղում փոքր ավիացիա բարձրացնել...»․ գործընկերը պատմել է Աթբաշյանի մասին

© Sputnik / Asatur YesayantsДмитрий Атбашян
Дмитрий Атбашян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2016 թվականին Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստվել էր շահագործման ու մի քանի օրվա ընթացքում կարող էր գործարկվել, ու դրանում նաև Դմիտրի Աթբաշյանի մասնակցությունը կար։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Նախօրեին մահկանացուն կնքած ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Աթբաշյանը երազում էր տեսնել Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց նրա գործընկերը` քաղաքացիական ավիացիայի վետերան, Ռուսաստանի վաստակավոր օդաչու Վլադիմիր Տոլյուպան, որը տարիներ շարունակ Երևանում է աշխատել։

Аэропорт в Степанакерте, Карабах - Sputnik Արմենիա
Իրավիճակ է փոխվել. հնարավո՞ր է արդյոք Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը

«Նա ուզում էր Լեռնային Ղարաբաղում փոքր ավիացիա բարձրացնել։ Բայց ոչինչ չստացվեց․․․», - ասում է Տոյուպան։

2010 թվականի հուլիսից 2015 թվականի հուլիսը Աթբաշյանը զբաղեցրել է Արցախի քաղաքացիական ավիացիայի վարչության պետի պաշտոնը, եղել է Արցախի վարչապետի խորհրդական։

2016 թվականին Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստվել էր շահագործման ու մի քանի օրվա ընթացքում կարող էր գործարկվել։ Այն այդպես էլ չբացվեց, քանի որ ադրբեջանական կողմը սպառնում էր խոցել այնտեղ ժամանող ինքնաթիռները։

Վլադիմիր Տոլյուպան ասում է, որ Աթբաշյանի վախճանը մեծ հարված է հայկական ավիացիայի համար։

«Նա շատ բան արել։ Նրա ջանքերով երկարացվել է թռիչքուղին, այդքան օդանավակայան է կառուցվել։ Ցավոք, այս սերունդն այդ ամենը վերացրեց», - ասում է Տոլյուպան։

Հիշեցնենք՝ Դմիտրի Աթբաշյանը մեկն էր այն մարդկանցից, որոնք նախաձեռնեցին Լենինականի (այժմ՝ Գյումրի) «Շիրակ» օդանավակայանի կառուցումը:

Լենինականի օդանավակայանը կառուցելիս Աթբաշյանը ջանք ու եռանդ չի խնայել՝ հետևելու շինարարական աշխատանքներին, որ ոչինչ թերի չլինի, կառուցվի բոլոր չափանիշներին համապատասխան:

Հենց դրա շնորհիվ էր, որ 1988–ի երկրաշարժի ժամանակ Լենինականում շատ շենք ու շինություններ քանդվեցին, իսկ օդանավակայանը մնաց կանգուն:

Մահացել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Դմիտրի Աթբաշյանը

Աթբաշյանը վստահ էր, որ եթե Հայաստանն ուզում է դուրս գալ տնտեսական կոլապսից, ապա առաջին հերթին պետք է ավիացիան խթանել, որովհետև առանց դրա հզորանալն անհնար է։

Աթբաշյանը մահացել է Երևանում 82 տարեկանում: Sputnik Արմենիայի տվյալներով՝ նա երկար ժամանակ պայքարել է ուռուցքային հիվանդության դեմ։

Լրահոս
0