00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարևանների երթեր. ինչով են նման Հայաստանի հեղափոխությունը և Բելառուսի հեղափոխության փորձը

© Sputnik / Виктор ТолочкоУчастники общегражданского марша "За свободу" у стелы "Минск - город-герой" (16 августа 2020)․ Минск
Участники общегражданского марша За свободу у стелы Минск - город-герой (16 августа 2020)․ Минск - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Այն հնարքները, որոնք երկուսուկես տարի առաջ, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» ժամանակ կիրառվում էին Հայաստանում, այժմ օգտագործում է Բելառուսի ընդդիմությունը։
Բելառուս և Հայաստան. ի՜նչ նման ենք

Այսինքն՝ ջլատել ոստիկանության ուժերը և թույլ չտալ, որ իրավապահներն ուժ կիրառեն ընդամենը մեկ տեղում, ասենք Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների նկատմամբ։ Դիցուք, երեկ՝ կիրակի օրը, Մինսկում գործի էր դրվում հետևյալ մարտավարությունը, որն արդեն ստացել է իր անվանումը՝ «Հարևանների երթեր»։ Ինչու հենց հարևանների՝ շատ պարզ պատճառով։ Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ բողոքողներն այսինչ ժամին պարզապես դուրս էին գալիս բնակարաններից, հավաքվում էին իրենց շենքերի բակերում ու հետո երթեր կազմակերպում Մինսկի փողոցներով։

Арам Саркисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ուր է տանում Լուկաշենկոյի մաքոքային քաղաքականությունը, և երբ Մինսկում կհանդարտվեն կրքերը

Ճիշտ այնպես, ինչպես 2018 թվականի գարնանը հայաստանյան ոստիկանությունը բավարար ուժեր չուներ Երևանի տարբեր փողոցները փակող երիտասարդների դեմ պայքարելու համար, հիմա էլ Բելառուսի ոստիկանությունն է հայտնվել ծանր վիճակում՝ ինչպես դիմակայել տասնյակ փողոցներով անցնող բողոքի երթերին, որոնք կազմակերպել են հարևանները։

​Իհարկե, ռեպրեսիվ ակցիաները հարևանների նկատմամբ շարունակվում են. միայն երեկ մայրաքաղաք Մինսկում բերման է ենթարկվել 300 ցուցարար, բայց նույն հայաստանյան փորձից ելնելով` կարելի է ասել՝ որքան ավելի զանգվածային են դառնում բռնաճնշումները, այնքան ավելի է նվազում դրանց  արդյունավետությունը, իսկ շարքային քաղաքացիների բացասական վերաբերմունքը իշխանությունների հանդեպ աճում է ու աճում։  Այսինքն՝ եթե մեկ շաբաթ առաջ փողոց էր դուրս եկել, ասենք, 20 հազար մարդ, ապա այս շաբաթ ցուցարարների թիվը կարող է կրկնապատկվել։

Թե ինչ եղավ հետո, երբ ապստամբ զինվորականները փորձեցին Թուրքիայում հեղաշրջում անել

​Ինչ են պահանջում բելառուսները։ Նույնը, ինչ հիմա պահանջում է հայաստանցիների մի մասը՝  երկրի ղեկավարը պետք է հեռանա։ Մինսկում երեկ մի խումբ ցուցարարներ նույնիսկ պաստառներ էին տանում, որոնց վրա միայն զրոներ էին՝ գրված էր զրո ամբողջ զրո տոկոս։ Այսինքն՝ ակնարկում էին, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդհանրապես ոչ մի ձայն էլ չի ստացել օգոստոսին կայացած ընտրություններում, մինչդեռ պաշտոնական տվյալներն այսպիսին են. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պնդում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին քվեարկվել է ընտրողների ավելի քան 80 տոկոսը, այնինչ նրա հիմնական մրցակցի՝ ընդդիմության ներկայացուցիչ Սվետլանա Տիխանովսկայաին, որը հիմա արտերկրում է գտնվում, ձայն է տվել քաղաքացիների ընդամենը 10 տոկոսը։

Президент РФ В. Путин и президент Беларуси А. Лукашенко открыли Ржевский мемориал Советскому солдату - Sputnik Արմենիա
«Բելառուսի իրադարձությունները լուրջ դաս են». Պուտինը Սոչիում հանդիպել է Լուկաշենկոյի հետ

​Ալեքսանդր Լուկաշենկոն ասում է՝ լավ, ուզում եք հեռանամ, կգնամ, բայց եկեք փոխենք Սահմանադրությունը, որպեսզի երկրի նոր ղեկավարն այդքան մեծ լիազորություններ չունենա, որքան ես ունեմ։ Համաձայնեք՝ բավական հետաքրքիր դիրքորոշում է՝ այսինքն, ես ունեմ շատ լայն լիազորություններ, բայց չեմ օգտագործում դրանք, իմ հրաժարականից հետո կգա մեկ այլ մարդ, որը բռնապետ կդառնա, փառք կտաք ինձ։ Եվ սա այն դեպքում, երբ Մինսկում և Բելառուսի այլ խոշոր քաղաքներում բողոքի ցույց անողները պնդում էին՝ Լուկաշենկոն բռնապետ է։

​Ե՞րբ կարող է իշխանափոխություն տեղի ունենալ Բելառուսում։ Դա անկանխատեսելի է, ինչպես անսպասելիորեն եղավ Հայաստանում երկուսուկես տարի առաջ։ Եկեք նորից անկեղծ լինենք. մինչև վերջին պահը Հայաստանում քչերն էին հավատում, որ երկրի ղեկավարը կասի՝ Ես սխալվեցի։ Որովհետեւ մինչ այդ առնվազն երկու անգամ տեսել էինք, թե ինչպես են իշխանությունները բռնություն կիրառում այն մարդկանց դեմ, որոնք փորձել են հարցականի տակ դնել վիճահարույց ընտրությունների արդյունքները։

Ինչ է կատարվում Վրաստանում. Վարդերի նոր հեղափոխությո՞ւն

​Լուկաշենկոն էլ հիմա հավատացնում է՝ նոր Սահմանադրության ընդունումից հետո ես այլևս նախագահ չեմ աշխատելու։ Համաձայնեք՝ ծանոթ հավաստիացում է, որովհետև երբ մի քանի տարի առաջ մեզ մոտ էլ շատերն ասում էին, որ նոր սահմանադրությունն ընդունվում է միայն մի նպատակով՝ որպեսզի շատ կոնկրետ մարդը կարողանա արդեն  ոչ թե նախագահի, այլ վարչապետի կարգավիճակով երկրի ղեկավար մնալ անորոշ ժամանակով, ոմանք ասում էին՝ նման բան չի կարող պատահել։ Պատահեց։ Տեսնենք, թե Բելառուսում ինչ կպատահի։

Լրահոս
0