00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատախազությունը դիմել է Ինտերպոլ Ադրբեջանի կողմից հետախուզվող հայ պաշտոնյաների գործով

© Photo : Facebook / Արայիկ Հարությունյան Arayik HarutyunyanПрезидент Карабаха Араик Арутюнян встретился с военнослужащими в Шуши (5 ноября 2020). Карабах
Президент Карабаха Араик Арутюнян встретился с военнослужащими в Шуши (5 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխատանքը շարունակական է, սակայն այն գաղտնիության էական բաղադրիչ ունի, ուստի այլ մանրամասներ չեն հաղորդվում։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ դատախազությունը միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի հանրապետությունների մի շարք գործող և նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ հայտարարված հետախուզման դեմ։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։

Колония создана для содержания заключенных, приговоренных к пожизненному заключению. - Sputnik Արմենիա
Պատերազմին մասնակցելուց հրաժարված դատապարտյալների նկատմամբ միջոցներ կկիրառվեն

Ադրբեջանը դեռ պատերազմի օրերին քրեական գործեր էր հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱՀ ՊՆ նախարար, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի, ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի նկատմամբ։

ՀՀ գլխավոր դատախազությունը ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ի հետ համատեղ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) գլխավոր քարտուղարությանը իրազեկել են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված պատերազմում միջազգային և սովորութային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումների, ռազմական հանցագործությունների մասին։ Փոխանցվել են փաստական տվյալներ։

«Միջոցներ են ձեռնարկվել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության միջոցով ապօրինի հետախուզման փորձերը կանխելու, հետախուզում հայտարարելու մասին հարցումներ ստանալու դեպքում դրանց ընթացք չտալու, նշված անձանց հետախուզման վերաբերյալ տվյալները Ինտերպոլի համապատասխան պահոցներում չներառելու և դրանց կապակցությամբ Ինտերպոլի ուղիներով որևէ համագործակցություն չիրականացնելու ուղղությամբ: Այս առումով հաշվի է առնվել առաջին հերթին այն հանգամանքը, որ ըստ Ինտերպոլի Կանոնադրության 3-րդ հոդվածի՝ կազմակերպությանը խստիվ արգելվում է որևէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին և հարցերին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Колонна сирийских боевиков, поддерживаемых Турцией, следует за турецкой бронетехникой (30 октября 2019). Сирия - Sputnik Արմենիա
Սիրիայից ահաբեկիչներ են տեղափոխում Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ

ՀՀ դատախազությունը շեշտում է, որ հետևողական է լինելու նույն հիմնավորմամբ այլ հետախուզական ուղիներն օգտագործելու Ադրբեջանի փորձերը կասեցնելու ուղղությամբ։ Նշվում է՝ աշխատանքը գաղտնիության էական բաղադրիչ ունի, ուստի այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Դատախազությունը նաև տեղեկացնում է, որ դեռ 2017 թվականից աշխատանքներ են տարվում Ադրբեջանի կողմից քաղաքական շարժառիթներով և ազգային պատկանելիության հիմքով նախաձեռնված հարցումների կապակցությամբ։

Ինչպես, օրինակ, Արցախ այցելած, այնպես էլ այնտեղ գործունեություն ծավալող անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելու փորձերի կապակցությամբ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը ձևավորել է դիրքորոշում։ Այդ գործերով հարցումները Ինտերպոլի կանոնադրության չեն համապատասխանում, հետևաբար նմանատիպ որևէ հարցման Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից ընթացք չի տրվում:

 

Լրահոս
0