00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմին մասնակցելուց հրաժարված դատապարտյալների նկատմամբ միջոցներ կկիրառվեն

© Sputnik / Табылды Кадырбеков / Անցնել մեդիապահոցКолония создана для содержания заключенных, приговоренных к пожизненному заключению.
Колония создана для содержания заключенных, приговоренных к пожизненному заключению. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարված անձանց վարքագիծը հաշվի կառնվի նրանց նկատմամբ խափանման միջոցների փոփոխման միջնորդությունների ներկայացման և քննարկման ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ Առաջնագիծ մեկնելու ցանկություն հայտնած, սակայն վերջնարդյունքում մարտական գործողություններին մասնակցելուց հրաժարված մեղադրյալների նկատմամբ միջոցներ կկիրառվեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի պատերազմական գործողությունների ընթացքում 12 կալանավորի խափանման միջոցը փոխվել էր, իսկ 11 դատապարտյալ էլ վաղաժամկետ պայմանականով էին ազատ արձակվել` ռազմաճակատ գնալու նկատառումով։ Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ նրանց մի մասն այդպես էլ առաջնագիծ չի գնացել։ Գլխավոր դատախազությունից հիշեցրին` անազատության հետ չկապված խափանման միջոցի կիրառմամբ ազատ արձակված մեղադրյալների կողմից ազատության մեջ մնալու պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով։

«Այդ պայմանների խախտման վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում կկիրառվեն դրանից բխող համապատասխան միջոցներ՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կրկին կիրառելու համար»,- ընդգծեցին գլխավոր դատախազությունից։

Անդրադառնալով խափանման միջոցի փոփոխության արդյունքում ազատ արձակված անձանց գտնվելու վայրին՝ գերատեսչությունից նշեցին, որ նրանցից մի քանիսի մասին տվյալներ չունեն և հստակ թվեր էլ չեն կարող ներկայացնել:

«Թեև ՀՀ իրավասու մարմինների կողմից զորակոչվելուց հետո այդ անձինք գտնվում են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինված ուժերի տրամադրության և իրավասությունների ներքո, այդուհանդերձ ռազմական գործողություններին մասնակցելու ցանկության մասին դիմումի առկայության պայմաններում ռազմական գործողությունների մասնակցությունից հրաժարվող անձանց պարագայում նման վարքագիծը հաշվի կառնվի նրանց նկատմամբ խափանման միջոցների փոփոխման միջնորդությունների ներկայացման և քննարկման շրջանակներում»,- հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք` ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ասել էին, որ որոշ դատապարտյալներ դիմել են իրենց առաջնագիծ ուղարկելու խնդրանքով: Սակայն նման ցանկություն հայտնած կալանավորների թիվը, ինչպես նաև այն հոդվածները, որոնցով նրանք պատիժ են կրել, չէին հայտնել։ Մեր տեղեկություններով՝ դիմումներ էին գրել մի քանի հարյուր բանտարկյալներ, և նրանց թիվն աստիճանաբար ավելանում էր։

Լրահոս
0