00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սորոսի հիմնադրամ` հիբրիդային պատերազմ հետխորհրդային երկրներում. ի՞նչ կլինի Հայաստանի հետ

© Sputnik / Hovhannes ShoghikyanАкция протеста против деятельности фонда Сороса в Армении (31 мая 2019). Еревaн
Акция протеста против деятельности фонда Сороса в Армении (31 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նման հիմնադրամների հռչակվող նպատակները բարի են, դրանք միտված են օգնելու բժշկությանը, կրթությանը և այլն։ Սակայն դա զուտ ֆորմալ բնույթ է կրում և կոչված է քողարկելու իրական նպատակները։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Սորոսի հիմնադրամի և արևմտյան որոշ կազմակերպությունների աշխատանքը հավասարազոր է օտարերկրյա հատուկ ծառայությունների գործունեությանը։ Արևմուտքի հիբրիդային պատերազմի այս մասը հետխորհրդային երկրների դեմ է, «Արևմտամետ հասարակական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում. առանձնահատկությունները, սպառնալիքներն ու հետևանքները» թեմայով Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա–Երևան առցանց տեսակամրջի ընթացքում հայտարարեց  ՌԴ Հանրային պալատի անդամ, իրավաբան, բլոգեր Իլյա Ռեմեսլոն։

Ըստ նրա`  նման հիմնադրամների հռչակվող նպատակները բարի են, դրանք միտված են օգնելու բժշկությանը, կրթությանը և  այլն, և ի սկզբանե դրամաշնորհները հատկացվում են առաջին հայացքից արժանի նախագծերի համար։ Սակայն դա զուտ ֆորմալ բնույթ է կրում և կոչված է քողարկելու իրական նպատակները, այն է` հետագա ներթափանցումն իսթեբլիշմենթ և երկրի հասարակա-քաղաքական կյանք։ Հետագայում այդ ամենը սկսում է զարգանալ արդեն բոլորովին այլ ուղղությամբ։

Премьер-министр Армении Никол Пашинян принял экспертов Международного центра переходной юстиции и Фонда Открытого общества (18 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը նրանց հույսերը չի՞ արդարացրել, կամ ինչո՞ւ են աղմկում «սորոսականները»

«Տեղի է ունենում ակտիվիստների հավաքագրում, որոնց հետագայում փորձում են մտցնել ու առաջ տանել պետական ապարատում։ Որոշ ժամանակ անց նրանք կորցնում են ինքնուրույնությունը, այսինքն` անձամբ չգիտակցելով սկսում են ծառայել նոր տիրոջը, այլ ոչ թե պետությանն ու ժողովրդին», – նշեց նա։

Իրավաբանը զուգահեռներ է տանում Ուկրաինայի հետ, որտեղ, ըստ նրա, Սորոսի սխեման գործում է արդեն բոլոր մակարդակներում։ Հայաստանում, նրա կարծիքով, սորոսական նախագծերը դեռ իրականացման վերջնական փուլին չեն հասել, երբ կարելի է ինքնիշխանության լիարժեք կորուստ փաստել։

Փորձագետը նշում է, որ Ուկրաինան ակներև օրինակ է, թե ինչպես սորոսական ՀԿ–ները կարող են երկիրը «կործանել»։

Ռեմեսլոն նշեց, որ վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանին Սորոսի հիմնադրամից հատկացվող դրամաշնորհների ընդհանուր գումարը շուրջ 45-50 մլն դոլար է կազմել։  Փոքր Հայաստանի համար այս գումարը, իրավաբանի խոսքով, զգալի է և բավական արդյունավետ է օգտագործվել։

Սորոսի հիմնադրամի համակարգում կազմակերպությունների թիվը շատ մեծ է, սակայն դրանց մեկ ընդհանուր նպատակ է միավորում` հանրային կարծիքի կոնկրետ կողմնորոշումների ձևավորում, ինչպես նաև ակտիվիստների և քաղաքական գործիչների միջոցով իշխանության վրա ազդում, այսպես կոչված «բաց հասարակություն» ձևավորելու համար, իսկ գործնականում` կողմնորոշում դեպի Արևմուտք, այլ ոչ թե դեպի Ռուսաստան։

«Ու թեև Սորոսը ֆորմալ խոսում է այն մասին, որ միայն թափանցիկություն և քաղաքացիների կյանքի բարելավում է ուզում, բայց արդյունքում այն երկրները, որոնց նա օգնում է, վերցվում են վերահսկողության տակ, փոխվում է նրանց զարգացման վեկտորը», – հավելեց Ռեմեսլոն։

Երևանում Սորոսի հիմնադրամի գրասենյակի գործով ձերբակալվածներ դեռ չկան. գրասենյակը լուռ է

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, «Ժողովրդի ձայն» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանն իր հերթին նույնպես հաստատեց այն թեզը, որ Սորոսի հիմնադրամների և մի շարք արևմտյան ՀԿ–ների նպատակը Հայաստանին հակառուսական երկիր վերափոխելն է:

Նրա խոսքով` Հայաստանում նրանց բաց, ժողովրդավարական հասարակություն պետք չէ, Ուկրաինայում և մյուս երկրներում` նույնպես։ Նրանց պետք են երկրներ, որոնք կընկնեն արտաքին կառավարման տակ և տարածաշրջանից դուրս կմղեն ռուսական ազդեցությունը։

«Սորոսը» Հայաստանում

Արման Ղուկասյանը նշում է, որ Հայաստանում արևմտյան ՀԿ–ները արդեն շուրջ 25 տարի է` գործում են, իսկ 1997 թվականից` անմիջական Սորոսի հիմնադրամները։

Նրա խոսքով` իսկզբանե  «հինգերորդ շարասյուների» ձևավորման գործընթացներ են ընթացել, իսկ հետո արդեն նաև` «վեցերորդների»։

Իրարանցում Սորոսի հիմնադրամում. կոչ են անում չմասնակցել «հակահեղափոխությանը»

«Մենք արդեն անցել ենք «հինգերորդ շարասյուների» ձևավորման փուլը, այսօր կարելի է վստահաբար ասել, որ մեզ մոտ իշխանության մեջ առկա է նաև «վեցերորդ շարասյունը»։ Դրանք բոլորն այն հասարակական կազմակերպություններն են, որոնք ձևավորվում էին Հայաստանում և արդեն շուրջ երկու տարի իշխանության են եկել», – ասաց նա։

© Sputnik / Asatur YesayantsԱրման Ղուկասյանը
Սորոսի հիմնադրամ` հիբրիդային պատերազմ հետխորհրդային երկրներում. ի՞նչ կլինի Հայաստանի հետ - Sputnik Արմենիա
Արման Ղուկասյանը

Սակայն, նրա կարծիքով, Սորոսի գովազդված հիմնադրամները սառցալեռան միայն գլխամասն են, քանի որ երկրում երկար տարիներ գործում են նաև այլ նման կազմակերպություններ, ինչպիսիք են Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամը,  Ժողովրդավարության աջակցման եվրոպական հիմնադրամը և այլն։

Այսպիսով, նրա խոսքով, ակնհայտ է, որ 2018 թվականի իրադարձությունների («թավշյա հեղափոխություն») հետևում կանգնած էին այդ հասարակական կազմակերպությունները, արդեն հետագայում նրանց միացան նաև հասարակ մարդիկ։

Акция протеста против деятельности фонда Сороса в Армении (31 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քաղաքական «բարտեր». ինչո՞ւ են Հայաստանում Սորոսի կազմակերպություններին ազատել հարկերից

Նա համոզված է, որ երկիրն այսօր գտնվում է մի փուլում, երբ անհրաժեշտ է սահմանափակել նման կազմակերպությունների գործունեությունը և Հայաստանի ներքին գործերին միջամտությունը։

«Հետագայում Հայաստանի օրակարգում պետք է լինի վերջին տասնամյակներին Սորոսի հիմնադրամի գործունեության ուսումնասիրման հարցը։ Բավական հիմքեր կան փակելու հենց Սորոսի և ոչ թե բոլոր արևմտյան հիմնադրամները։ Չէ՞ որ ապացույցներ կան, որ այն զբաղվել է երկրի պետական, այդ թվում նաև հայ–ռուսական շահերի ոչնչացմամբ։ Հիմնադրամը հավաքագրում էր քաղաքական գործիչների։ Իրավապահ մարմինները պետք է բարձրացնեն բոլոր այս հարցերը», – ասաց Ղուկասյանը։

Սորոսի հիմնադրամի հայկական մասնաճյուղը ստեղծվել է 1997 թվականին։ Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող բազմաթիվ կազմակերպություններ (մոտ 60) 2003 թվականին միավորվեցին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության մեջ։  Այն իրավունքի, առողջապահության, ԶԼՄ–ների, քաղաքական ուսումնասիրությունների և վերլուծությունների, երիտասարդների խնդիրների, կրթության ոլորտում գործող կազմակերպությունների լայն սպեկտր է։ Սակայն սկանդալային ֆինանսավորողի հիմնադրամները բազմիցս մեղադրվել են որոշ երկրների ներքին գործերին միջամտելու մեջ։

Լրահոս
0