00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքական «բարտեր». ինչո՞ւ են Հայաստանում Սորոսի կազմակերպություններին ազատել հարկերից

© Sputnik / Hovhannes ShoghikyanАкция протеста против деятельности фонда Сороса в Армении (31 мая 2019). Еревaн
Акция протеста против деятельности фонда Сороса в Армении (31 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք աջակցել են Նիկոլ Փաշինյանին «թավշյա հեղափոխության» ընթացքում, պետք է «պարգևատրում» ստանային, բայց վերջին շրջանում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող կազմակերպություններին հարկերից ազատելը դարձել է քաղաքական «բարտերի» մաս, Sputnik Արմենիային ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Ավելի վաղ «Վետո» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հրապարակել էր կառավարության՝ 2019թ.-ի մարտի որոշման հղումը, որտեղ երևում է, որ «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության 3,2 միլիոն դոլարի չափով ծրագիրը 2019-2020թթ–ին ճանաչվել է բարեգործական։ Դա փաստացի ազատում է հիմնադրամի կողմից ֆինանսավորվող 19 կազմակերպություններին (այդ թվում` ԶԼՄ–ներին) մի շարք հարկերից։

Пресс-конференции глава СНБ Армении Артура Ванецяна (15 декабря 2018). Цахкадзор - Sputnik Արմենիա
Արթուր Վանեցյանը պատասխանել է Սորոսի հիմնադրամի տնօրենին

Ի պատասխան Mediamax պարբերականի հարցման` փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից պարզաբանել են, որ բարեգործական ծրագրերի համակարգման հատուկ հանձնաժողով է գործում, որը տարբեր հայտեր է դիտարկում։

«Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովը, հենվելով վերոնշյալ օրենքի ու որոշման կարգավորումների վրա, ուսումնասիրում է տարբեր հայտեր՝ ծրագրերը բարեգործական ճանաչելու մասին: Եթե հայտը համապատասխանում է գործող օրենքին («Բարեգործության մասին») և 2003թ. որոշմանը («Բարեգործական ծրագրերի մասին»), ապա հանձնաժողովը, անկախ նրանից, թե ով է հայտատուն, որևէ հիմք չունի այն մերժելու։ Հայտը ընդունվելով ՝ դրական եզրակացությամբ որոշման նախագիծը ներկայացնում է լիազոր մարմնի՝ փոխվարչապետի ստորագրմանը», – նշված է պատասխանում։

Սաքունցն անցել է թույլատրելիի բոլոր սահմանները. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Նշվում է նաև, որ հիմնադրամի ծրագրերը բարեգործական են համարվել նաև նախկինում` 2005, 2006, 2007, 2013, 2015 և 2017 թվականներին։

Մեկնաբանելով այդ նորությունը` Sputnik Արմենիայի հետ զրույցում Բադալյանը նշեց՝ հայտնի փաստ է, որ իշխանությունում կան տարբեր «փայատերեր», որոնցից մեկը ԶԼՄ–ներում հայտնի «գլոբալիստներ» կամ «սորոսականներ» ուժն է։

«Ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ կառավարությունում կան ներկայացուցիչներ, որոնք իրենց ավանդն են ունեցել 2018թ.-ի ապրիլ–մայիսի իրադարձություններում», – նշեց Բադալյանը։

Իրենց ավանդի դիմաց այդ մարդիկ, բնականաբար, պետք է փոխհատուցում ստանային, որը դարձել է «քաղաքական բարտերի» մաս։ Մեր զրուցակցի խոսքով` հարկերից ազատելը գործարքի միայն մի մասն է։

«Ավանդի փոխհատուցման մյուս մասը բարձր պաշտոններ ստանալն է։ Որոշման օրինականության մասին կարող են դատել իրավաբանները։ Բայց այն, որ փաստաթուղթը հանրային է դարձել միայն հիմա, խոսում է այն մասին, որ ընդդիմությունը շատ վատ է աշխատում, չի հետևում կառավարության ընդունած նորմատիվ փաստաթղթերին», – ասաց Բադալյանը։

Акция протеста против деятельности фонда Сороса в Армении (31 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բողոքի ակցիա Երևանում. ակտիվիստները պահանջում են փակել «Սորոսի հիմնադրամը». լուսանկարներ

Վերջին ամիսներին իրավիճակը մի քիչ փոխվել է։ Խոսելով վարչապետի հասցեին «քաղաքացիական թևի» կողմից աճող քննադատության մասին` քաղտեխնոլոգը ենթադրեց, որ նրանք դժգոհ են ներկա իրավիճակից։

«Նրանք կոնկրետ հարցեր լուծելու համար են մտել իշխանություն, ոչ միայն հանուն պաշտոնների։ Անցած տարվա աշնանը փորձ արվեց լուծել հարցերից մեկը։ Այսպես կոչված «ընդդիմությունը» ներկայացրեց օրինագիծ (նախագիծը ներկայացրել է «Լուսավոր Հայաստանը»` խմբ.), որը ենթադրում էր ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի տարիքային ցենզի իջեցում մինչև 25 տարեկան։ Բայց չհաջողվեց առաջ մղել այն», – նշեց քաղտեխնոլոգը։

Նախագծի չընդունվելը դժգոհության ալիք բարձրացրեց «սորոսական թևի» կողմից. նրանք, Բադալյանի կարծիքով, հույս ունեին փոփոխությունների միջոցով հսկողություն սահմանել ուժային կառույցների նկատմամբ։

Եվ առաջին հերթին դա վերաբերում է հենց Ազգային անվտանգության ծառայությանը, որի վրա քննադատության տարափ էր տեղացել դեռ Վանեցյանի օրոք։

Սորոսն ինձ հետ հանդիպելու ցանկություն էր հայտնել. Փաշինյան

Այլ «թիրախների» շարքում, օրինակ, Սահմանադրական դատարանն է։ Իսկ Հատուկ քննչական ծառայությունը, ինչպես գրում են ԶԼՄ–ները, արդեն գտնվում է նրանց հսկողության տակ ներկա ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբոր միջոցով։ Իզուր չէ, որ քաղաքացիական թևի շատ ներկայացուցիչներ հայտարարել են Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական գործը ԱԱԾ–ից ՀՔԾ տեղափոխելու մասին։

Քաղտեխնոլոգի կարծիքով` այդ պաշտոնների համար պայքարը կշարունակվի։ «Սորոսականները» չեն սահմանափակվի ինչ-որ կառույցով, այլ կձգտեն առավելագույն կերպով կառավարել բոլոր ինստիտուտները։

Արդարադատության նախարարը դատի է տվել Նարեկ Մալյանին

Նշենք՝ կառավարության որոշման հիմնավորման մեջ խոսվում է այն մասին, որ «Բաց հասարակության հիմնադրամ Հայաստանի» ծրագրի նպատակն է Հայաստանում ժողովրդավարության կայացումը, մարդկանց իրավունքների և ազատությունների իրագործումը, խոցելի խմբերի նկատմամբ հանդուրժողականության տարածումը, քաղաքացիական ինստիտուտների զարգացումը, բաց հասարակության արժեքների տարածումը և այլն։

Լրահոս
0